Նկատել հաճելին
(թարգմանություն ռուսերենից)
1. Յուրաքանչյուր ակնթարթ լի է հաճելի պահերով: Եվ այն՝ինչքան ես կարող եմ վայելել հաճելին, կախված է այն նկատելու իմ կարողությունից: Օրինակ՝ նկատե՞լ եմ ես արդյոք այն կոկոսով ապուրի համի բոլոր երանգները, որն ուտում էի ճաշին:
2. Հաճելին կարող է շատ տարբեր լինել. մարմնում, ձայներում, նրանում, ինչ-որ ես տեսնում եմ իմ առջև: Մենք որդուս հետ 9-10 ամսականից մի խաղ ենք խաղում. «Մարմնում ո՞րտեղ է հիմա հաճելի», ներքին ուշադրությամբ սովորում ենք գտնել այդպիսի մասերը: Նա մատնացույց է անում մեկ այտի վրա, մեկ փորի և այլն: (Նույն խաղը, օգնում է ցավի ժամանակ ցույց տալ ցավացող մասի ուղիղ տեղը, իսկ հետո ուշադրությունը շեղել այն մասերին, որտեղ հաճելի է. Ցավը տանելը, այդ դեպքում ավելի հեշտ է դառնում, տղաս արագ շեղվում է):
3. Եթե այն, ինչ ես ապրում եմ բաժանենք «հաճելիի», «տհաճի» և «չեզոքի», չեզոք ապրումները նույնպես պարգևում են հաճելի պահեր:
4. Հանգիստն ու բացակայությունը կարող են ընկալվել որպես հաճելի մի բան: Օրինակ՝ձայներում կամ մտքերում լռությունը: Ենթադրենք, սառնարանը հենց նոր աղմկում էր և հանկարծ դադարեց: Եվ միանգամից շատ հաճելի է:
5. Ուշադրության որակը կարող է ինքն իրեն դառնալ հաճելի բան, նույնիսկ եթե ուշադրության առարկան ինչ-որ տհաճ բան է:
6. Գոյություն ունի խորը-հաճելի զգացողությունների մի շարք: Օրինակ՝ կարեկցանք, ուրախություն, ընկերասիրություն, երախտագիտություն: Ամեն օրն ավարտելով փոքրիկ երախտագիտությունով`ես օրվանից հաճելի զգացողություն եմ թողնում:
7. Կյանքը կարելի է չափել ոչ թե երկարությամբ, այլ խորությամբ և լիությամբ: Կյանքի ամբողջականությունը կախված է ուշադրությունից. որքան ես կարողանում նկատել այն, ինչ կատարվում է (հաճելին այդ թվում):
Դուք նկատե՞լ եք, որ լինում են օրեր, որոնք այնքան հագեցած, պայծառ և յուրահատուկ են, որ ամիսներ են թվում:
Աղբյուրը՝ sobiratelzvezd.ru
No comments:
Post a Comment