26 October 2018

Ուսումնական հոկտեմբեր

Ավետիք Իսահակյան
(մեդիափաթեթ)

·  Ավ. Իսահակյանի Վիրտուրալ թանգարանից հատկապես ո՞ր ցուցանմուշը հավանեցիր, ինչո՞ւ:
Ավ․ Իսահակյանի Վիրտուալ թանգարանը շատ հավանեցի։ Սակայն իմ ուշադրությունը գրավեց թանգարանի բնական շարունակությունը՝ Իսահակյանի ծաղկաշատ այգին։ Այգում գտնվում է Ռաֆայել Իսրայելյանի  նախագծած նստարանը, որը շատ գեղեցիկ էր։ Նստարանը վարպետին նվիրել էին 80-ամյակի առթիվ։ Իսկ 100-ամյակի նախօրեին այգում տեղադրվեց Նիկողայոս Նիկողոսյանի կերտած` Իսահակյանի բրոնզաձույլ կիսանդրին և Նորայր Կարգանյանի նախագծած տուֆակերտ հուշապատը:


·  Առցանց բառարանների օգնությամբ բացատրել բանաստեղծությունների անծանոթ բառերը:
Անշեջ – անմար
Գալարվել – ոլորվել
Մրահոն – սև հոնքերով
Հակինթ – կանաչ կամ կապույտ գույնի թանկարժեք քար
Սեգ - փառահեղ

· Տեղեկություններ քաղել Ռավեննայի և Ռեալտոյի կամուրջի մասին, բանավոր ներկայացնել:
Ռավեննան քաղաք է իտալական Էմիլիա-Ռոմանյա նահանգում։ Ադրիատիկ ծովից գտնվում է 10 կմ հեռավորության վրա։ 402 թվականից հետո եղել է Արևմտյան Հռոմեական կայսրության, օստգոթերի թագավորության, Հռավեննայի էկզարխատի և լանգոբարդների թագավորության մայրաքաղաքը։
Ռիալտոյի կամուրջը, Վենետիկի ամենահայտնի կամուրջներից մեկն է։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինն է։ Բաժանարար գիծ էր համարվում Սան Մարկոյի և Սան Պոլոյի շրջանների համար։

· Ի՞նչ եք կարծում, բանաստեղծությունը ինչո՞ւ է կոչում «Ռավեննայում»: Պատասխանը փորձեք հիմնավորել:
Վիգեն Իսահակյանը Ավետիք Իսահակյանի որդին, իր «Հայրս» հրաշալի գրքում նկարագրում է մեր ազգային մեծ բանաստեղծի այցելությունը Ռավեննա. «Հայրս շատ էր ցանկանում տեսնել Դանտեի շիրիմը: Գտանք, Մեծ եկեղեցու բազիլիկայի մոտ էր: Սա գեղեցիկ ոճով կառուցված դամբարան էր: Հայրս խոնարհվեց նրա առջեւ և մի քանի վայրկյան մտասուզվեց»: Միայն մի քանի վայրկյան... Այնուհետև Վիգեն Իսահակյանը բնականաբար, ինչպես պատշաճում է տեղին ու խոսքին, հիշում է Վարպետի հայտնի բանաստեղծությունը:

· Գրավոր շարադրի՛ր՝ ինչ նյութերի ծանոթացար, ինչ իմացար Ավ. Իսահակյանի մասին:
Ծանոթացա Իսահակյանի վիրտուալ տուն-թանագրանի հետ, տեսա նրա ֆոտոալբոմը, լուսանկարները, կարդացի հետաքրքիր դեպքեր Իսահակյանի կյանքից։ Կադացի մի քանի նյութեր և բանաստեղծություններ։

· Վերլուծի՛ր Ավ. Իսահակյանի՝ քեզ հատկապես դուր եկած բանաստեղծությունը կամ բանաստեղծությունները:
Ինձ դուր եկավ «Մի մրահոն աղջիկ տեսա» բանաստեղծությունը։ Այն մի անծանոթ աղջկա մասին է, ով գրավել էր Իսահակյանի ուշադրությունը։ Բանաստեղծության մեջ Իսահակյանը նկարագրում է աղջկա աչքերը, մազերը, հայացքը։ Սակայն վերջին քառատնում նա հիշեցնում է մի ուրիշ աղջկա, ով կոտրել էր իր սիրտը։ Նա որոշում է միամիտ չլինել և չհավատալ աղջկան՝ իր տխուր անցյալի պատճառով, սակայն, կարծում եմ չհավատալը ամենամիամիտ քայլն էր։




Լրացնել բաց թողնված բառերը և կետադրել։
165. Առաջին հայը, որ գաղթել է Ամերիկա հազար վեց հարյուր տասնութին, եղել է Ջան Մարտին անունով մի զինվորական։ Նա հրավիրվել է մի ամերիկացու կողմից՝ իրենց երկրի բերրի և ջրարբի հողերում ծխախոտագործություն զարգացնելու։ Մի քիչ ավելի ուշ՝ հազար վեց հարյուր հիսուներեքին, Վիրջինիա նահանգի կառավարչի հրավերով Ամերիկա են գնացել երկու պոլսահայ շերամապահներ, տնկել առաջին թթենիներն այդ նահանգում և պատրաստել առաջին մետաքսը։ Այդ նրբահյուս մետաքսից նրանք մի դրոշակ են կարել՝ նվեր ուղարկելով Էջմիածին։ Ավելի ուշ Խաչատուր Սերոբյան անունող մի հայ գյուտարար ստեղծել է դոլարի տպագրության կանաչ ներկը՝ ընդմիշտ վերջ տալով ամերիկյան թղթադրամի կեղծումներին։ Բայց ես ո՛չ ծխախոտագործ էի, ո՛չ մետաքս մշակող և ո՛չ էլ կանաձ ներկի գյուտարար։ Ընդամենը հաղթանդամ երիտասարդ էի, որ կարող էր միայն սևագործությամբ հայթհայթել իր հանապազօրյա հացը։ Առաջին տարին տքնաջանորեն մշակություն արեցի սրա-նրա մոտ, հետևյալ տարին տոթակեզ ամռանից մինչև ամանոր աշխատեցի Կալիֆոռնիայի ագարակներից մեկում։ Վերակացուն մի ամբարտավան տեղաբնակ սովորություն էր դարձրել նախատել իր գործավարներին, գոռալ նրանց վրա պատեհ-անպատեհ առիթներով։ Հենց երկրորդ օրն՝ ընդհարվելով նրա հետ, դուրս եկա աշխատանքից։ Բոլորովին ականջներից չհավատացի, որբ նա իմ ներկայությամբ հայհոյեց ամբարտիչի վրա աշխատող մմի հայ բանվորի՝ ձեռքը սպառնալից թափ տալով։


Կոմիտասը և ցեղասպանությունը
(անհատական աշխատանք)

Իշխանության գլուխ կանգնած երիտթուրքերի կառավարությունը նպատակ էր դրել օգտագործել պատերազմը «հայկական հարցի» վերջնական լուծման համար: Կազմվել էր Թուրքիայի տարածքում բնակվող բոլոր հայերին բնաջնջելու հրեշավոր ծրագիր: Հետևողականորեն ու մանրակրկիտ՝ այդ ծրագիրը սկսեց կենսագործվել: Առաջին հարվածն ուղղված էր հայ մտավորականության դեմ: 1915թ.–ի ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ձերբակալվեց առաջին 200-ը՝ ականավոր հայ գրողներ, հասարակական գործիչներ, հրապարակախոսներ, բժիշկներ, իրավաբաններ: Նրանց մեջ էր և Կոմիտասը: Մի քանի օր անց միայն Պոլսում ձերբակալվածների թիվը հասավ 600-ի:

Բառերի գծիկով գրություն

Բառերը գրվում են գծիկով, եթե կրկնվում են նույնությամբ
Շուտ-շուտ, արագ-արագ, մեկ-մեկ, հազար-հազար․․․
Մարդ-մուրդ, փոքր-մոքր , աման-չման, պզիկ-մզտիկ,կամա-ակամա, առոք-փռոք
-Ի նախդիրը միասին է գրվում միայն իսպառիզուրիհարկե բառերում
-Ընդ նախդիրը անջատ գրվում է միայն ընդորում բառում։ Մնացած դեպքերում -ընդ-ը գրվում է միասին։
-Առ նախդիրը անջատ գրվում է առ այսառ այնառ այսօրառ աստվածառ հարյուրառ հազար բառերում։
Իմաստով իրար հետ մոտ բառերը, հոմանիշները և հոմանիշ-հականիշ զույգերը գրվում են գծիկով։

1.     Շինհրապարակ, արյուն-քրտինք, ինչպես թե, ճեպընթաց, աչքով-ունքով
2.     Մեջք-մեջքի, դեղնակարմիր, տնով-տեղով, ի ծնե, բառ-մասնիկ
3.     Բարդ-բարդ, ամենահզոր, մի՞թե, իրոք որ, քիթ-քթի
4.     Հարյուր երեսունվեց, սպիրտայրոց, համարյա թե, գազայրիչ, բուք-բորան
5.     Շենքով-շնորհքով, առերևույթ, մեկընդմիշտ, գլուխ բերել, հայ-ռուսերեն
6.     Լռիկ-մնջիկ, մարտարվեստ, խաղք-խայտառակ լինել, ադի-բուդի, ծառից ծառ
7.     Բաց կանաչ, ձայն-ծպտուն, պատեպատ, փունջ-փունջ, ծայրիծայր
8.     Աղմուկ-աղաղակ, ի գիտություն, այն ինչ, ծիլ-ծաղիկ, հարավ-արևմուտք
9.     Վեր կենալ, նիստ ու կաց, անցնող-դարձող, անտեր-անտուն, սակավ առ սակավ
10. Պարապ-սարապ, անցուդարձ, վեց հազար, անտեր-անտերունձ, անդրօվկիանոսյան
11. Կողք-կողքի, դեղնակարմրավուն, գյուղից գյուղ, իննսունինը, զուգել-զարդարել
12. Ինչ-որ բան, ինչևէ, քսան-քսանհինգ, ձեռք-ձեռքի, գյուղեգյուղ
13. Առուծախ, ադամորդի, Արփա-Սևան, հազար քսան, իվերջո
14. Քարկապ, քարեքար, առոք-փառոք, Մայր աթոռ, քանի-քանի, հևիհև
15. Մեծով-փոքրով, մաս առ մաս,  գետեզր, ձայն-ձուն, խելքից պատուհաս
16. Մեծից փոքր, տուն-թանգարան, հորով-մորով, գնացած-եկած, բուժքույր
17. Բուժմիավորում, հիսուն-վաթսուն, դիցուք թե, մորե-մերկ, գույն-գույն
18. Գոռալ-գոռգոռալ, հազար հինգ, գիր-գրականություն, գյուղ-խորհուրդ, բնակ-վարձ
19. Անուն-ազգանուն, մեկ-մեկ, օդուղի, գահընկեց, գոռում-գոչյուն

20. Ոտքով-գլխով, ուշ-ուշ, երկու հազար վաթսուն, միմիայն, փոխծովակալ



Սևակը Կոմիտասի մասին
(վերլուծություն)

Կարծում եմ բոլորն են համաձայն Սևակի հետ: Կոմիտասին, իրոք, իր գործունեությամբ կարելի է համեմատել Մաշտոցի հետ: Նա շատ մեծ դեր ունի հայ մշակույթի մեջ: Երբ մտածում ես այդ ժամանակաշրջանի մասին, հասկանում ես, որ երգեր գտնել և գրելը նրան մեծ դժվարությամբ է հաջողվել: Չէ՞ որ չկար համացանց, և միայն այս փաստը հերիք է նրա ահռելի աշխատանքը հասկանալու համար: Այնպես որ, Կոմիտասի արածն իրոք գյուտ էր՝ շատ մեծ և կարևոր գյուտ:

25 October 2018

Զբոսանք անտառում (թարգմանություն)

Զբոսանք անտառում
(թարգմանություն)
Գրեյսն անտառում զբոսնում է իր շան հետ, երբ մի անսովոր բան է պատահում:
Երեքշաբթի
Անտառի միջով անցնելը զբոսանքի իմ սիրելի մասն է: Բենջին դա նույնպես սիրում է: Այնտեղ կան ճագարներ, որոնց հետևից կարելի է վազել, և տերևներ՝ հոտոտելու համար: Իմիջիայլոց, Բենջին իմ շունն է, և ես Գրեյսն եմ: Ես ապրում եմ ագարակում՝ իմ ծնողների հետ, և օրերի մեծ մասը՝ դպրոցից հետո գնում եմ Բենջիի հետ զբոսնելու:
Մինչ Բենջին առաջ է վազում, ես կանգնում եմ և թիթեռին եմ լուսանկարում: Նոր Facebook-ի նկա՞ր, երևի, բայց իմ ընկերները ինձ «բնության աղջիկ» են կոչում, այնպես որ, հավանաբար, ոչ: Հանկարծ ես լսում եմ Բենջիի հաչոցը: Ես նայում եմ և տեսնում եմ Բենջիին՝ մի տղայի շուրջը վազելիս և թռչկոտելիս: Տղան մոտավորապես իմ տարիքի է և անհանգստացած է երևում: «Բենջի վե՛րջ, արի՛ այստեղ», կանչում եմ ես և գրպանիցս հանում եմ նրա գնդակը: Ես պատրաստվում եմ տղայից ներեղություն խնդրել, բայց նա չկա, անհետացել է ծառերի մեջ:

Stereotypes about Canada


Stereotypes about Canada

There are a lot of stereotypes about every country in the world, and Canada is not an exception. If we search for Canadian stereotypes, we can find many interesting things, that aren’t always true. But what do Canadian people think about it? Are stereotypes about Canada true, or are they just rumors? I’m going to present 5 stereotypes about Canada that are true.

1. Canadian people are very polite. They are kind and sweet and they don’t deny it. They can say sorry even if they didn’t do anything, so if you ever visit Canada, you have to be polite too.
2. Hockey is very popular in Canada. Its like football in Brazil, or tennis in England. People are crazy about hockey, and I think it’s really cool.
3. Canadians always drink beer. Canada is known for its beer with brands like “Molson Canadian” and “Kokanee”. It’s half-true. Canadian people really like beer, but they don’t drink it like water. Usually, people drink beer on hot and sunny days.
4. Canadian people are also known for their coffee. There is a coffee shop called “Tim Hortons”, which you can find in every corner of big cities. Most Canadians prefer “Starbucks” to “Tim Hortons” but anyway, it’s very popular in Canada.
5. Canadians love “Poutine” very much. “Poutine” is a Canadian dish. It’s made from potatoes, beef, and chicken. People there don’t eat it too much, but they still love it, cause it’s very tasty.



Կարծրատիպեր Կանադայի մասին
Աշխարհի բոլոր երկրների մասին կան շատ կարծրատիպեր, և Կանադան բացառություն չէ: Եթե մենք տեղեկություն փնտրենք Կանադական կարծրատիպերի մասին, շատ հետաքրքիր բաներ կգտնենք, որոնք ոչ միշտ են ճիշտ: Իսկ ի՞նչ կասեն կանադացիները: Կանադայի մասին կարծրատիպերը ճի՞շտ են, թե՞ ուղղակի անհիմն լուրեր: Ես կներկայացնեմ 5 կարծրատիպ Կանադայի մասին, որոնք բացառապես ճիշտ են:
1. Կանադացիները շատ քաղաքավարի են: Նրանք բարի և բարեհամբույր են և չեն հերքում դա: Նրանք կարող են ներեղություն խնդրել, նույնիսկ եթե ոչնչում մեղավոր չեն: Այնպես որ եթե երբեմն կայցելեք Կանադան, պետք է փորձեք լինել կանադացիների նման քաղաքավարի:
2. Հոկեյը շատ հայտնի է Կանադայում: Դա նույնն է, ինչպես՝ ֆուտբոլը Բրազիլիայում, կամ մեծ թենիսը Անգլիայում: Մարդիկ իրոք խենթանում են հոկեյի համար, ինչը, կարծում եմ հրաշալի է:
3. Կանադացիները հաճախ են գարեջուր խմում: Կանադան հայտնի է իր գարեջրով, հատկապես “Molson Canadian” և “Kokanee” ընկերություններով: Այս կարծրատիպը կիսով-չափ է ճիշտ: Կանադացիները իրոք սիրում են գարեջուր, սակայն նրանք այն չեն խմում, ինչպես՝ ջուրը: Սովորաբար մարդիկ գարեջուր են խմում ամառային շոգ և արևոտ օրերին:
4. Կանադան ճանաչված է նաև իր սուրճի համար: Կա մի սուրճի խանութ՝ “Tim Hortons” անունով, որը կարելի է գտնել Կանադայի մեծ քաղաքների բոլոր անկյուններում: Շատ կանադացիներ ավելի շատ նախընտրում են ամերիկյան “Starbucks”-ը, սակայն “Tim Hortons”-ը, միևնույն է, Կանադայում առաջատարն է:
5. Կանադացիները շատ են սիրում “Poutine”: “Poutine”-ը կանադական ճաշատեսակ է: Դրա հիմնական բաղադրիչներն են կարտոֆիլը, տավարի և հավի մսերը: Մարդիկ այն չափազանց շատ չեն ուտում, սակայն շատ են սիրում, քանի որ այն շատ համեղ է:

Speaking


Some people enjoy spending their free time alone in activities such as reading, thinking, or writing. Others enjoy spending their free time in shared activities with other people. Which do you prefer and why?

Try to speak about it for at least 40 seconds.

Some people enjoy spending their time alone, and some prefer to go somewhere with other people. I don't really prefer any of them, because it depends on my mood. For example when the weather is sunny and i'm in a good mood i like to spend my time with my friends. We go for a walk, to some cafes, or cinema. Also i love going to some long trips, we go to many places, play games, and spend a great time there.
Out of school i'm not so sociable. I'm kinda introvert at home. So when the weather is cold and rainy, i like to stay home alone. My family is very big, and i dont like spending time with them so much, so i try to find a place where i can be alone. I go to my room with my dog, and just stay there. I like to play the piano or guitar, and sing my favorite songs, and my dog likes listening to them. So we enjoy our time with music and games.

22 October 2018

Preparations for an educational trip (Artsakh)


Preparations for an educational trip
(Artsakh)

As you know our trip to Syunik’ province was very successful. When we arrived home, we had already planned our next trip. This time we’re going to Artsakh. Only a few of us have been there, we all are going to learn many interesting things about Artsakh. Like some kind of tradition, each of us is supposed to find and learn some information about one of the many places we’ve planned to go to.
This time I’m going to tell about Dadivank. It is located in the northwestern part of Martakert district of the Nagorno Karabakh Republic, on the territory of Artsakh's historical province of Upper Khachen. According to the legend, the monastery was founded at the end of the 1st century AD and named after one of apostle Judes disciples, St. Dadi, who martyred preaching Christianity in the Eastern Territory of Armenia. Dadivank was first mentioned in medieval chronicles in the 9th century. The monastic complex of Dadivank consists of the Memorial Cathedral (Katoghike), Church of the Holy Virgin, Chapel, Memorial Bell-Tower and several auxiliary buildings. In the 5th century, the temple became the residence of the Bishop of Aghvan, while afterward it was turned into one of the most significant educational and enlightening centers of that region.
This is all now. More stories and photos – coming soon.

18 October 2018

Ավետիք Իսահակյան (մեդիափաթեթ)

Ավետիք Իսահակյան
(մեդիափաթեթ)

·  Ավ. Իսահակյանի Վիրտուրալ թանգարանից հատկապես ո՞ր ցուցանմուշը հավանեցիր, ինչո՞ւ:
Ավ․ Իսահակյանի Վիրտուալ թանգարանը շատ հավանեցի։ Սակայն իմ ուշադրությունը գրավեց թանգարանի բնական շարունակությունը՝ Իսահակյանի ծաղկաշատ այգին։ Այգում գտնվում է Ռաֆայել Իսրայելյանի  նախագծած նստարանը, որը շատ գեղեցիկ էր։ Նստարանը վարպետին նվիրել էին 80-ամյակի առթիվ։ Իսկ 100-ամյակի նախօրեին այգում տեղադրվեց Նիկողայոս Նիկողոսյանի կերտած` Իսահակյանի բրոնզաձույլ կիսանդրին և Նորայր Կարգանյանի նախագծած տուֆակերտ հուշապատը:


·  Առցանց բառարանների օգնությամբ բացատրել բանաստեղծությունների անծանոթ բառերը:
Անշեջ – անմար
Գալարվել – ոլորվել
Մրահոն – սև հոնքերով
Հակինթ – կանաչ կամ կապույտ գույնի թանկարժեք քար
Սեգ - փառահեղ

· Տեղեկություններ քաղել Ռավեննայի և Ռեալտոյի կամուրջի մասին, բանավոր ներկայացնել:
Ռավեննան քաղաք է իտալական Էմիլիա-Ռոմանյա նահանգում։ Ադրիատիկ ծովից գտնվում է 10 կմ հեռավորության վրա։ 402 թվականից հետո եղել է Արևմտյան Հռոմեական կայսրության, օստգոթերի թագավորության, Հռավեննայի էկզարխատի և լանգոբարդների թագավորության մայրաքաղաքը։
Ռիալտոյի կամուրջը, Վենետիկի ամենահայտնի կամուրջներից մեկն է։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինն է։ Բաժանարար գիծ էր համարվում Սան Մարկոյի և Սան Պոլոյի շրջանների համար։

· Ի՞նչ եք կարծում, բանաստեղծությունը ինչո՞ւ է կոչում «Ռավեննայում»: Պատասխանը փորձեք հիմնավորել:
Վիգեն Իսահակյանը Ավետիք Իսահակյանի որդին, իր «Հայրս» հրաշալի գրքում նկարագրում է մեր ազգային մեծ բանաստեղծի այցելությունը Ռավեննա. «Հայրս շատ էր ցանկանում տեսնել Դանտեի շիրիմը: Գտանք, Մեծ եկեղեցու բազիլիկայի մոտ էր: Սա գեղեցիկ ոճով կառուցված դամբարան էր: Հայրս խոնարհվեց նրա առջեւ և մի քանի վայրկյան մտասուզվեց»: Միայն մի քանի վայրկյան... Այնուհետև Վիգեն Իսահակյանը բնականաբար, ինչպես պատշաճում է տեղին ու խոսքին, հիշում է Վարպետի հայտնի բանաստեղծությունը:

· Գրավոր շարադրի՛ր՝ ինչ նյութերի ծանոթացար, ինչ իմացար Ավ. Իսահակյանի մասին:
Ծանոթացա Իսահակյանի վիրտուալ տուն-թանագրանի հետ, տեսա նրա ֆոտոալբոմը, լուսանկարները, կարդացի հետաքրքիր դեպքեր Իսահակյանի կյանքից։ Կադացի մի քանի նյութեր և բանաստեղծություններ։

· Վերլուծի՛ր Ավ. Իսահակյանի՝ քեզ հատկապես դուր եկած բանաստեղծությունը կամ բանաստեղծությունները:
Ինձ դուր եկավ «Մի մրահոն աղջիկ տեսա» բանաստեղծությունը։ Այն մի անծանոթ աղջկա մասին է, ով գրավել էր Իսահակյանի ուշադրությունը։ Բանաստեղծության մեջ Իսահակյանը նկարագրում է աղջկա աչքերը, մազերը, հայացքը։ Սակայն վերջին քառատնում նա հիշեցնում է մի ուրիշ աղջկա, ով կոտրել էր իր սիրտը։ Նա որոշում է միամիտ չլինել և չհավատալ աղջկան՝ իր տխուր անցյալի պատճառով, սակայն, կարծում եմ չհավատալը ամենամիամիտ քայլն էր։

10 October 2018

Իրավական խնդիր

Իրավական խնդիր

Աշխատակիցը դիմել է Կազմակերպության ղեկավարին՝ հետեւյալ հարցով. ունի երկու երեխա՝ 3 եւ 7 տարեկան, որոնք հաճախում են համապատասխանաբար մանկապարտեզ եւ դպրոց: Մեծն օգտվում է երկարօրյա ծրագրից: Այնուհանդերձ, երկուսն էլ կրթական հաստատություններից պետք է դուրս գան ամենաուշը ժամը 17:00-ին, մինչդեռ նույն ժամին ավարտվում է իր աշխատանքային օրը: Երեխաներին միայնակ է խնամում, ուստի եւ անհրաժեշտ է, որ աշխատավայրից հեռանա ամենաուշը 16:15-ին:

Կարծում եմ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ օրենքները թույլ են տալիս աշխատողին ամեն օր 1 ժամ շուտ դուրս գալ աշխատանքի վայրից: Աշխատողի երեխաները 3 և 7 տարեկան են, իսկ այդ հոդվածի 1ին մասի 2-րդ կետի համաձայն՝ 7-ից մինչև 12 տարեկան երեխաների համար աշխատողը կարող է ամեն օր մինչև 3 ժամ շուտ հեռանալ աշխատանքի վայրից: Ամեն օր 1 ժամ շուտ դուրս գալով, բացակայած ժամերի քանակը չի գերազանցի վերոնշյալ կետում սահմանված ժամերի քանակը։

05 October 2018

Կոմիտասը և ցեղասպանությունը

Կոմիտասը և ցեղասպանությունը
(անհատական աշխատանք)

Իշխանության գլուխ կանգնած երիտթուրքերի կառավարությունը նպատակ էր դրել օգտագործել պատերազմը «հայկական հարցի» վերջնական լուծման համար: Կազմվել էր Թուրքիայի տարածքում բնակվող բոլոր հայերին բնաջնջելու հրեշավոր ծրագիր: Հետևողականորեն ու մանրակրկիտ՝ այդ ծրագիրը սկսեց կենսագործվել: Առաջին հարվածն ուղղված էր հայ մտավորականության դեմ: 1915թ.–ի ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ձերբակալվեց առաջին 200-ը՝ ականավոր հայ գրողներ, հասարակական գործիչներ, հրապարակախոսներ, բժիշկներ, իրավաբաններ: Նրանց մեջ էր և Կոմիտասը: Մի քանի օր անց միայն Պոլսում ձերբակալվածների թիվը հասավ 600-ի:
Ապրիլի 30-ին սկսվեց ձերբակալվածների աքսորը երկրի խորքը: Աքսորման գործն անձամբ ղեկավարում էր ոստիկանության պետ Բեդրի բեյը: Ձերբակալվածները (նրանց մեջ և Կոմիտասը) դուրս բերվեցին ոստիկանական և կանոնավոր բանակի զինվորներով շրջափակված հրապարակ և շարքի կանգնեցվեցին: Փողոցներում երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվեց: Պահակախմբի ուղեկցությամբ շարասյունը շարժվեց դեպի նավահանգիստ: Նրանց լցրեցին նավը և ուղարկեցին հակառակ ափը: Այստեղ նրանց սպասում էր հատուկ գնացքը: Գնացքը շարժվեց Անկարայի ուղղությամբ: Վագոնների պատուհանները հուսալիորեն վարագուրված էին, սովորական կանգառներում գնացքը չէր կանգնում: Այաշ ավանի մոտ ցուցակով կանչեցին 90 մարդ և տարան: Այլևս նրանք չվերադարձան: Մյուս աքսորվածները հասցվեցին Վերին Անատոլիայի անմարդաբնակ ու ամայի Չանգր շրջանը: Նրանց ընդունեց տեղի զինվորական պարետը: Ձեռքի լապտերի աղոտ լույսի տակ թուրքական սպան ուշադիր զննում էր մոտով անցնող ձերբակալվածներին: Նրա դեմքին գնալով ավելի բացահայտ էին արտահայտվում զարմանքն ու տարակուսանքը: Մայրաքաղաքից նա ստացել էր կառավարական հեռագիր, որում հաղորդվում էր «հատկապես վտանգավոր հանցագործների հրոսակախմբի» գալուստը Չանգր, որոնց անհրաժեշտ էր անհապաղ վերացնել: Իսկ նա իր առջև տեսնում է մարդկանց, որոնց լավ էր ճանաչում ողջ երկիրը: Համոզված, որ ողբերգական թյուրիմածություն է տեղի ունեցել, նա հրաժարվեց կատարել հրամանը և իր պատասխանատվությամբ ձերբակալվածներին տեղավորեց մոտակա տներում: Սակայն բնաջնջման անողոք մեքենան արդեն գործի էր դրված: Պարետի հարցմանը հետևեց ավելի վաղ ստացված հրամանը հաստատող պատասխան: Հայտնվեցին և բարձրաստիճան նոր պաշտոնյաներ: Աքսորյալների բախտը կանխորոշված էր: Համարյա ամեն օր ընթերցվում էին ձերբակալվածների ցուցակները, որոնք իբր ուղարկվում էին Դիարբեքիր՝ ռազմադաշտային դատարանում նրանց գործերի քննության համար: Այդ ողորմելի պատրվակի էությունը բոլորին պարզ էր: Ճանապարհին ձերբակալվածներին գազանաբար սպանում էին: Այդպես նահատակվեցին ականավոր բանաստեղծներ ու գրողներ Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը, նշանավոր գրող և թուրքական պառլամենտի պատգամավոր Գրիգոր Զոհրապը և հայ մշակույթի, գիտության, լուսավորության շատ ականավոր ներկայացուցիչներ:
Ահա թե ինչ է գրում իր հուշերում հայ բժիշկ մտավորական ՎԱՀՐԱՄ ԹՈՐԳՈՄՅԱՆԸ. - «Ապրիլի 11-ի գիշերը տարան ինձ մոտակա ոստիկանություն, որտեղ տեսա բազում բարեկամների: Այնտեղ սարսափելի կեղտոտ էր: Սկսեցի լաց լինել, երբ հանկարծ ներս մտավ Կոմիտաս Վարդապետը՝ դեմքին ժպիտ, հայացքը՝ հրամայական: Մոտեցավ ինձ և իր գոռ ձայնով ասաց.
-Չե՞ս ամաչում:
Այդ բառերից ավելի հուզվեցի: Նա շոյեց ճակատս, սեղմեց ինձ իր գրկում. Ես զգացի, որ նրանից մի անտեսանելի ուժ հաղորդվեց ինձ: Աքսորի ամբողջ ընթացքում չէի ուզում բաժանվել նրանից: Նա քաջալերում էր բոլորին, նա իմ ուժն էր: Շաբաթ գիշերը մի երազ էր տեսել Կոմիտասը և առավոտյան պատմելով՝ ասաց, որ բարի լուրի նշան է այդ երազը: Նույն առավոտյան Չանղրի ախոռ–եկեղեցում պատարագ մատուցեց Կոմիտասը, այնպիսի մի պատարագ. նմանը չէի տեսել կյանքումս: Ինչ ջերմ եռանդություն, ինչ քաղցր ու ներդաշնակ աղոթասացություն, իր «Խաղաղություն ամենեցուն» խոսքից թվում էր, թե ձեռքերից ու մատների անցքերից հուսադրական շողեր էին տարածվում: Պատարագի ավարտին Կոմիտասը դիմեց ժողովրդին «Օրհնյալ լինեք, գնացեք խաղաղությամբ»: Դատապարտյալներից մեկն ասաց ինձ, որ նա, ես, Կոմիտաս Վարդապետը և ևս 5 անձինք ազատված ենք և վերադառնում ենք Կոստանդնուպոլիս: Վարդապետի երազը կատարվեց և մենք փրկվեցինք»:
Կոմիտասին ազատելու համար թուրքական կառավարությանը խնդրել էին Իտալիայի, Բուլղարիայի ու Շվեյցարիայի դեսպանները, Ավստրո-Հունգարիայի դեսպանն ու իր կինը, Ամերիկայի դեսպանն ու իր կինը: «Կոմիտասը հայ չէ, այլ մարդ, որը պատկանում է ողջ մարդկությանը, ինչպես Շեքսպիրը, Չայկովսկին և մյուս հանճարները»,- ասում էին նրանք: Գերմանացի պատմաբան դոկտոր Լեպսիուսի վկայությամբ հայ մշակույթի ձերբակալված բոլոր գործիչներից միայն 8 հոգու հաջողվեց խուսափել զոհվելուց: Զանգվածային կոտորածի կարճ ժամանակամիջոցում նահատակվեց մոտ 1,5 միլիոն հայ: Աքսորից Կոմիտասը վերադարձավ բոլորովին այլափոխված: Նա ասես անջրպետվել էր արտաքին աշխարհից՝ փակվելով իր մռայլ ու ծանր խոհերի մեջ: Մի ամբողջ ժողովրդի կործանման զարհուրելի պատկերը և շրջապատող աշխարհի՝ կատարված ողբերգության հանդեպ լրիվ անտարբերությունը նրան թվում էին անըմբռնելի, մարդկային բանականության սահմաններից դուրս: 1916թ.-ի գարնանը Կոմիտասի առողջական վիճակը կտրուկ վատթարացավ և նրան տեղափոխեցին Փարիզ:

ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԸ ԳՐՈՒՄ Է ԻՐ ՀՈՒՇԵՐՈՒՄ – 1921 թվի մարտին գնացի Կոմիտասի մոտ հիվանդանոց: Ծառայողի հետ մտա իր սենյակը: Պառկած էր, վեր ցատկեց, ես էլ իր վզին ընկա և սկսեցի համբուրել իրեն: Նա երեսներս բռնեց և փաղաքշական ապտակներ տալով ասաց.
-                    Արի քեզ ծեծեմ, արի քեզ ծեծեմ: - Հետո, - նստիր, - ասաց ու ինքն իր առողջ ու աշխույժ մարմնով ոտքի մնաց և սկսեցինք խոսիլ:
-                    Կոմիտա՛ս, գիտեմ, չափազանց վշտացել ես մարդկանցից, իրավունք ունես, ես էլ եմ վշտացած, սակայն չի կարելի հավիտենապես խռովել: Մենք բոլորս անհամբեր քեզ ենք սպասում: Արի գնանք Սևան:
-                    Ի՞նչ անեմ այնտեղ:
-                    Լավ գնանք Էջմիածին, ման գանք:
-                    Այստեղ շատ լավ է:
Հետո սպասեց ու ասաց.
-                    Մահ գոյություն չունի… սա գերեզման չէ, բա ի՞նչ է:
-                    Լավ գնամ, չձանձրացնեմ:
-                    Չէ՛, եկել ես նստիր, էլ ու՞ր ես գնում:
-                    Կոմիտաս, հա՞յ երաժշտությունն է լավ, թե՞ եվրոպականը:
-                    Եղբա՛յր, - բարկացած, - դուն ուզում ես ծիրանից դեղձի հա՞մ առնել, նա իր տեղն ունի, մյուսը՝ իր:
-                    Կերգե՞ս:
-                    Այո՛, հիմա ես ինձ համար եմ երգում և այն էլ շատ կամաց:
1915թ-ի իրադարձությունները, Կոմիտասի ձերբակալությունը և դրան հետևած հիվանդությունը ամենաողբերգական ձևով անդրադարձան մեծ երաժշտի ճակատագրի վրա: Կոմպոզիտորի մահը վրա հասավ 1935թ. հոկտեմբերի 22-ի առավոտյան: Նրա աճյունը տեղափոխվեց Երևան և ամփոփվեց հայ մշակույթի գործիչների պանթեոնում:

04 October 2018

Սևակը Կոմիտասի մասին (վերլուծություն)

Սևակը Կոմիտասի մասին
(վերլուծություն)

Կարծում եմ՝ բոլորն են համաձայն Սևակի հետ: Կոմիտասին, իրոք, իր գործունեությամբ կարելի է համեմատել Մաշտոցի հետ: Նա շատ մեծ դեր ունի հայ մշակույթի մեջ: Երբ մտածում ես այդ ժամանակաշրջանի մասին, հասկանում ես, որ երգեր գտնել և գրելը նրան մեծ դժվարությամբ է հաջողվել: Չէ՞ որ չկար համացանց, և միայն այս փաստը հերիք է՝ նրա ահռելի աշխատանքը հասկանալու համար: Այնպես որ, Կոմիտասի արածն իրոք գյուտ էր, շատ մեծ և կարևոր գյուտ: