Իրավական խնդիր
Աշխատակիցը դիմել է Կազմակերպության ղեկավարին՝ հետեւյալ հարցով.
ունի երկու երեխա՝ 3 եւ 7 տարեկան, որոնք հաճախում են համապատասխանաբար մանկապարտեզ
եւ դպրոց: Մեծն օգտվում է երկարօրյա ծրագրից: Այնուհանդերձ, երկուսն էլ կրթական հաստատություններից
պետք է դուրս գան ամենաուշը ժամը 17:00-ին, մինչդեռ նույն ժամին ավարտվում է իր աշխատանքային
օրը: Երեխաներին միայնակ է խնամում, ուստի եւ անհրաժեշտ է, որ աշխատավայրից հեռանա
ամենաուշը 16:15-ին:
Կարծում եմ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի
1-ին և 2-րդ օրենքները թույլ են տալիս աշխատողին ամեն օր 1 ժամ շուտ դուրս գալ աշխատանքի
վայրից: Աշխատողի երեխաները 3 և 7 տարեկան են, իսկ այդ հոդվածի 1ին մասի 2-րդ կետի
համաձայն՝ 7-ից մինչև 12 տարեկան երեխաների համար աշխատողը կարող է ամեն օր մինչև 3
ժամ շուտ հեռանալ աշխատանքի վայրից: Ամեն օր 1 ժամ շուտ դուրս գալով, բացակայած ժամերի
քանակը չի գերազանցի վերոնշյալ կետում սահմանված ժամերի քանակը։
No comments:
Post a Comment