Ավետիք Իսահակյան
(մեդիափաթեթ)
· Ավ. Իսահակյանի Վիրտուրալ թանգարանից հատկապես ո՞ր ցուցանմուշը հավանեցիր, ինչո՞ւ:
Ավ․ Իսահակյանի Վիրտուալ թանգարանը շատ հավանեցի։ Սակայն իմ ուշադրությունը գրավեց թանգարանի բնական շարունակությունը՝ Իսահակյանի ծաղկաշատ այգին։ Այգում գտնվում է Ռաֆայել Իսրայելյանի նախագծած նստարանը, որը շատ գեղեցիկ էր։ Նստարանը վարպետին նվիրել էին 80-ամյակի առթիվ։ Իսկ 100-ամյակի նախօրեին այգում տեղադրվեց Նիկողայոս Նիկողոսյանի կերտած` Իսահակյանի բրոնզաձույլ կիսանդրին և Նորայր Կարգանյանի նախագծած տուֆակերտ հուշապատը:
· Առցանց բառարանների օգնությամբ բացատրել բանաստեղծությունների անծանոթ բառերը:
Անշեջ – անմար
Գալարվել – ոլորվել
Մրահոն – սև հոնքերով
Հակինթ – կանաչ կամ կապույտ գույնի թանկարժեք քար
Սեգ - փառահեղ
· Տեղեկություններ քաղել Ռավեննայի և Ռեալտոյի կամուրջի մասին, բանավոր ներկայացնել:
Ռավեննան քաղաք է իտալական Էմիլիա-Ռոմանյա նահանգում։ Ադրիատիկ ծովից գտնվում է 10 կմ հեռավորության վրա։ 402 թվականից հետո եղել է Արևմտյան Հռոմեական կայսրության, օստգոթերի թագավորության, Հռավեննայի էկզարխատի և լանգոբարդների թագավորության մայրաքաղաքը։
Ռիալտոյի կամուրջը, Վենետիկի ամենահայտնի կամուրջներից մեկն է։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինն է։ Բաժանարար գիծ էր համարվում Սան Մարկոյի և Սան Պոլոյի շրջանների համար։
· Ի՞նչ եք կարծում, բանաստեղծությունը ինչո՞ւ է կոչում «Ռավեննայում»: Պատասխանը փորձեք հիմնավորել:
Վիգեն Իսահակյանը Ավետիք Իսահակյանի որդին, իր «Հայրս» հրաշալի գրքում նկարագրում է մեր ազգային մեծ բանաստեղծի այցելությունը Ռավեննա. «Հայրս շատ էր ցանկանում տեսնել Դանտեի շիրիմը: Գտանք, Մեծ եկեղեցու բազիլիկայի մոտ էր: Սա գեղեցիկ ոճով կառուցված դամբարան էր: Հայրս խոնարհվեց նրա առջեւ և մի քանի վայրկյան մտասուզվեց»: Միայն մի քանի վայրկյան... Այնուհետև Վիգեն Իսահակյանը բնականաբար, ինչպես պատշաճում է տեղին ու խոսքին, հիշում է Վարպետի հայտնի բանաստեղծությունը:
· Գրավոր շարադրի՛ր՝ ինչ նյութերի ծանոթացար, ինչ իմացար Ավ. Իսահակյանի մասին:
Ծանոթացա Իսահակյանի վիրտուալ տուն-թանագրանի հետ, տեսա նրա ֆոտոալբոմը, լուսանկարները, կարդացի հետաքրքիր դեպքեր Իսահակյանի կյանքից։ Կադացի մի քանի նյութեր և բանաստեղծություններ։
· Վերլուծի՛ր Ավ. Իսահակյանի՝ քեզ հատկապես դուր եկած բանաստեղծությունը կամ բանաստեղծությունները:
Ինձ դուր եկավ «Մի մրահոն աղջիկ տեսա» բանաստեղծությունը։ Այն մի անծանոթ աղջկա մասին է, ով գրավել էր Իսահակյանի ուշադրությունը։ Բանաստեղծության մեջ Իսահակյանը նկարագրում է աղջկա աչքերը, մազերը, հայացքը։ Սակայն վերջին քառատնում նա հիշեցնում է մի ուրիշ աղջկա, ով կոտրել էր իր սիրտը։ Նա որոշում է միամիտ չլինել և չհավատալ աղջկան՝ իր տխուր անցյալի պատճառով, սակայն, կարծում եմ չհավատալը ամենամիամիտ քայլն էր։
Լրացնել բաց թողնված բառերը և կետադրել։
165. Առաջին հայը, որ գաղթել է Ամերիկա հազար վեց հարյուր տասնութին, եղել է Ջան Մարտին անունով մի զինվորական։ Նա հրավիրվել է մի ամերիկացու կողմից՝ իրենց երկրի բերրի և ջրարբի հողերում ծխախոտագործություն զարգացնելու։ Մի քիչ ավելի ուշ՝ հազար վեց հարյուր հիսուներեքին, Վիրջինիա նահանգի կառավարչի հրավերով Ամերիկա են գնացել երկու պոլսահայ շերամապահներ, տնկել առաջին թթենիներն այդ նահանգում և պատրաստել առաջին մետաքսը։ Այդ նրբահյուս մետաքսից նրանք մի դրոշակ են կարել՝ նվեր ուղարկելով Էջմիածին։ Ավելի ուշ Խաչատուր Սերոբյան անունող մի հայ գյուտարար ստեղծել է դոլարի տպագրության կանաչ ներկը՝ ընդմիշտ վերջ տալով ամերիկյան թղթադրամի կեղծումներին։ Բայց ես ո՛չ ծխախոտագործ էի, ո՛չ մետաքս մշակող և ո՛չ էլ կանաձ ներկի գյուտարար։ Ընդամենը հաղթանդամ երիտասարդ էի, որ կարող էր միայն սևագործությամբ հայթհայթել իր հանապազօրյա հացը։ Առաջին տարին տքնաջանորեն մշակություն արեցի սրա-նրա մոտ, հետևյալ տարին տոթակեզ ամռանից մինչև ամանոր աշխատեցի Կալիֆոռնիայի ագարակներից մեկում։ Վերակացուն մի ամբարտավան տեղաբնակ սովորություն էր դարձրել նախատել իր գործավարներին, գոռալ նրանց վրա պատեհ-անպատեհ առիթներով։ Հենց երկրորդ օրն՝ ընդհարվելով նրա հետ, դուրս եկա աշխատանքից։ Բոլորովին ականջներից չհավատացի, որբ նա իմ ներկայությամբ հայհոյեց ամբարտիչի վրա աշխատող մմի հայ բանվորի՝ ձեռքը սպառնալից թափ տալով։
Կոմիտասը և ցեղասպանությունը
(անհատական աշխատանք)
Իշխանության գլուխ կանգնած երիտթուրքերի կառավարությունը նպատակ էր դրել օգտագործել պատերազմը «հայկական հարցի» վերջնական լուծման համար: Կազմվել էր Թուրքիայի տարածքում բնակվող բոլոր հայերին բնաջնջելու հրեշավոր ծրագիր: Հետևողականորեն ու մանրակրկիտ՝ այդ ծրագիրը սկսեց կենսագործվել: Առաջին հարվածն ուղղված էր հայ մտավորականության դեմ: 1915թ.–ի ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ձերբակալվեց առաջին 200-ը՝ ականավոր հայ գրողներ, հասարակական գործիչներ, հրապարակախոսներ, բժիշկներ, իրավաբաններ: Նրանց մեջ էր և Կոմիտասը: Մի քանի օր անց միայն Պոլսում ձերբակալվածների թիվը հասավ 600-ի:
Բառերի գծիկով գրություն
Բառերը գրվում են գծիկով, եթե կրկնվում են նույնությամբ
Շուտ-շուտ, արագ-արագ, մեկ-մեկ, հազար-հազար․․․
Մարդ-մուրդ, փոքր-մոքր , աման-չման, պզիկ-մզտիկ,կամա-ակամա, առոք-փռոք
-Ի նախդիրը միասին է գրվում միայն իսպառ, իզուր, իհարկե բառերում
-Ընդ նախդիրը անջատ գրվում է միայն ընդորում բառում։ Մնացած դեպքերում -ընդ-ը գրվում է միասին։
-Առ նախդիրը անջատ գրվում է առ այս, առ այն, առ այսօր, առ աստված, առ հարյուր, առ հազար բառերում։
Իմաստով իրար հետ մոտ բառերը, հոմանիշները և հոմանիշ-հականիշ զույգերը գրվում են գծիկով։
1. Շինհրապարակ, արյուն-քրտինք, ինչպես թե, ճեպընթաց, աչքով-ունքով
2. Մեջք-մեջքի, դեղնակարմիր, տնով-տեղով, ի ծնե, բառ-մասնիկ
3. Բարդ-բարդ, ամենահզոր, մի՞թե, իրոք որ, քիթ-քթի
4. Հարյուր երեսունվեց, սպիրտայրոց, համարյա թե, գազայրիչ, բուք-բորան
5. Շենքով-շնորհքով, առերևույթ, մեկընդմիշտ, գլուխ բերել, հայ-ռուսերեն
6. Լռիկ-մնջիկ, մարտարվեստ, խաղք-խայտառակ լինել, ադի-բուդի, ծառից ծառ
7. Բաց կանաչ, ձայն-ծպտուն, պատեպատ, փունջ-փունջ, ծայրիծայր
8. Աղմուկ-աղաղակ, ի գիտություն, այն ինչ, ծիլ-ծաղիկ, հարավ-արևմուտք
9. Վեր կենալ, նիստ ու կաց, անցնող-դարձող, անտեր-անտուն, սակավ առ սակավ
10. Պարապ-սարապ, անցուդարձ, վեց հազար, անտեր-անտերունձ, անդրօվկիանոսյան
11. Կողք-կողքի, դեղնակարմրավուն, գյուղից գյուղ, իննսունինը, զուգել-զարդարել
12. Ինչ-որ բան, ինչևէ, քսան-քսանհինգ, ձեռք-ձեռքի, գյուղեգյուղ
13. Առուծախ, ադամորդի, Արփա-Սևան, հազար քսան, իվերջո
14. Քարկապ, քարեքար, առոք-փառոք, Մայր աթոռ, քանի-քանի, հևիհև
15. Մեծով-փոքրով, մաս առ մաս, գետեզր, ձայն-ձուն, խելքից պատուհաս
16. Մեծից փոքր, տուն-թանգարան, հորով-մորով, գնացած-եկած, բուժքույր
17. Բուժմիավորում, հիսուն-վաթսուն, դիցուք թե, մորե-մերկ, գույն-գույն
18. Գոռալ-գոռգոռալ, հազար հինգ, գիր-գրականություն, գյուղ-խորհուրդ, բնակ-վարձ
19. Անուն-ազգանուն, մեկ-մեկ, օդուղի, գահընկեց, գոռում-գոչյուն
20. Ոտքով-գլխով, ուշ-ուշ, երկու հազար վաթսուն, միմիայն, փոխծովակալ
Սևակը Կոմիտասի մասին
(վերլուծություն)
Կարծում եմ բոլորն են համաձայն Սևակի հետ: Կոմիտասին, իրոք, իր գործունեությամբ կարելի է համեմատել Մաշտոցի հետ: Նա շատ մեծ դեր ունի հայ մշակույթի մեջ: Երբ մտածում ես այդ ժամանակաշրջանի մասին, հասկանում ես, որ երգեր գտնել և գրելը նրան մեծ դժվարությամբ է հաջողվել: Չէ՞ որ չկար համացանց, և միայն այս փաստը հերիք է նրա ահռելի աշխատանքը հասկանալու համար: Այնպես որ, Կոմիտասի արածն իրոք գյուտ էր՝ շատ մեծ և կարևոր գյուտ:
Աղբյուրը՝ «Պարույր Սևակը Կոմիտասի մասին»
No comments:
Post a Comment