Զբոսանք անտառում
(թարգմանություն)
Երեքշաբթի
Անտառի միջով անցնելը զբոսանքի իմ սիրելի մասն է: Բենջին դա
նույնպես սիրում է: Այնտեղ կան ճագարներ, որոնց հետևից կարելի է վազել, և տերևներ՝
հոտոտելու համար: Իմիջիայլոց, Բենջին իմ շունն է, և ես Գրեյսն եմ: Ես ապրում եմ ագարակում՝
իմ ծնողների հետ, և օրերի մեծ մասը՝ դպրոցից հետո գնում եմ Բենջիի հետ զբոսնելու:
Մինչ Բենջին առաջ է վազում, ես կանգնում եմ և թիթեռին եմ լուսանկարում:
Նոր Facebook-ի նկա՞ր, երևի, բայց իմ ընկերները ինձ «բնության աղջիկ» են կոչում, այնպես
որ, հավանաբար, ոչ: Հանկարծ ես լսում եմ Բենջիի հաչոցը: Ես նայում եմ և տեսնում եմ
Բենջիին՝ մի տղայի շուրջը վազելիս և թռչկոտելիս: Տղան մոտավորապես իմ տարիքի է և անհանգստացած
է երևում: «Բենջի վե՛րջ, արի՛ այստեղ», կանչում եմ ես և գրպանիցս հանում եմ նրա գնդակը:
Ես պատրաստվում եմ տղայից ներեղություն խնդրել, բայց նա չկա, անհետացել է ծառերի մեջ:
Չորեքշաբթի
Ես կրկին զբոսնում եմ Բենջիի հետ: Այսօր ցուրտ և անձրևոտ է,
այնպես որ մենք արագ ենք քայլում: Հենց ես անտառ եմ մտնում, ուժեղ անձրև է սկսվում,
և ես սկսում եմ վազել: Ես սայթաքում և ընկնում եմ և մինչ իմ հասկանալը, արդեն պարկած
եմ գետնին: Ա՜խ, ցավոտ էր:
Այնտեղ մեկը կա: Ձայնն ասում է.
- Դու լա՞վ ես, շատ ուժեղ ընկար:
Ես վերև եմ նայում և տեսնում եմ երեկվա տղային:
- Կարծում եմ, լավ եմ, - դանդաղ ասում եմ ես, և տղան օգնում
է ինձ կանգնել: Գալիս է Բենջին, և տղան շոյում է նրան:
- Ես չեմ տեսել քեզ դպրոցում, այստե՞ղ ես ապրում, - հարցնում
եմ ես:
- Ոչ, ես Մանչեստերից եմ, - ասում է նա, - լսի՛ր, ես պետք է
գնամ, դու լա՞վ ես, կարո՞ղ ես տուն հասնել, քեզ պե՞տք է օգնություն:
- Ոչ, ես լավ եմ, շնորհակալություն, ասում եմ ես, և տղան հեռանում
է:
- Հե՜յ, ես Գրեյսն եմ, ի՞նչ է քո անունը, - բղավում եմ ես, սակայն
նա արդեն գնացել է:
Տանը մայրիկս լուրերն է դիտում:
- Բարև, Գրե՛յս, լսե՞լ ես այս տղայի մասին, - հարցնում է նա:
- Ոչ, ի՞նչ տղա, - ասում եմ ես:
- Մի տղա Մանչեստերից: Նա փախել է տնից, նայի՛ր, սա նրա հայրն
է:
Հեռուստատեսությամբ ցույց են տալիս մի մարդու՝ նստած ոստիկանի
կողքին: Նա լալիս է, և երևում է, որ նա մի քանի օր չի քնել: Հետո նրանք ցույց են տալիս
կորած տղայի նկարը: Ես գիտեմ նրան: Նա այն տղան է անտառից: Նա Մարկն է: Պիտի՞ է ինչ-որ
բան ասեմ: Պիտի՞ պատմեմ մայրիկիս:
- Խե՛ղճ մարդ, - ասում է մայրս, - հուսով եմ նրանք շուտ կգտնեն
նրա տղային:
Ո՛չ, պետք չէր ոչինչ ասեի: Եթե ես պատմեմ մորս, ոստիկանությունը
կգա և կգտնի Մարկին: Իսկ ի՞նչ, եթե նա լավ պատճառով է փախել: Ես պետք է նախ խոսեմ նրա
հետ:
Հինգշաբթի
Ես ամեն տեղ փնտրեցի, բայց չեմ կարողանում գտնել Մարկին: Եթե
ես շուտով տանը չլինեմ, ծնողներս կանհանգստանան: Այնպես որ ես սկսում եմ բղավել:
- Մա՜րկ, որտե՞ղ ես:
Ոչինչ, ոչ մի պատասխան:
- Մա՜րկ, - կրկին բղավում եմ ես, - ես գիտեմ քո մասին:
Մի պահ հետո ես լսում եմ նրա ձայնը.
- Ի՞նչ գիտես, ինչպե՞ս ես իմացել իմ անունը:
Ես պտտվում եմ, և նա այնտեղ է:
- Երեկ հեռուստատեսությամբ տեսա հորդ: Ոստիկանությունը քեզ է
փնտրում:
Նա ցնցված է երևում և հարցնում է.
- Դու ասե՞լ ես ինչ-որ բան, պատմե՞լ ես նրանց:
- Ոչ, - ասում եմ ես, - ես ուզում էի նախ քեզ հետ խոսել: Ի՞նչ
է պատահել, ինչու՞ ես փախել:
Նա նայում է գետնին:
- Ես շատ վատ վեճ եմ ունեցել հորս հետ:
- Ինչի՞ մասին, - հարցնում եմ ես:
Մարկը մատնացույց է անում ընկած ծառը, և մենք նստում ենք:
- Իմ մայրը մահացել է չորս տարի առաջ: Դա մեծ դժվարություն էր
իմ և հորս համար: Նա երկար ժամանակ տխուր էր, բայց հետո նա ուրիշին գտավ, ում անունը
Մել է:
- Օհ, և դու նրան չե՞ս սիրում, - հարցնում եմ ես:
- Ոչ, ոչ այնքան: Նա վատ մարդ չէ, բայց մենք այդպես էլ կապված
չենք: Նա իմ հորն է ուզում իր համար, իսկ ինձնով հետաքրքրված չէ: Ես չեմ կարծում, որ
նա ուզում է ինձ տեսնել իր շրջապատում:
- Իսկ քո հա՞յրը: Դու խոսե՞լ ես նրա հետ:
- Նա շարունակ ասում է ինձ փորձել հարմարվել նրա հետ, բայց ես
չեմ կարող: Իմ փախչելու գիշերը նա եկել էր իմ սենյակ, և ասում էր, որ մենք տեղափոխվում
ենք Լոնդոն: Մելը Լոնդոնից է: Իսկ հետո նա ասաց ինձ, որ նա և Մելը ուզում են ամուսնանալ
և երեխա ունենալ: Մենք երկուսս էլ զայրացանք, և ես ասացի նրան, որ չեմ տեղափոխվելու
Լոնդոն: Ես վերցրեցի իմ վրանը և կեսգիշերին հեռացա:
- Բայց ի՞նչ ես անելու: Դու չես կարող անտառում ապրել, - ասում
եմ նրան:
- Գիտեմ, բայց իմ պապիկը և ընկերները Մանչեստերում են: Ես չեմ
ուզում Լոնդոն տեղափոխվել:
- Դու կսիրես Լոնդոնը, - ասում եմ ես:
- Նույնն իմ հայրն է ասում:
Ես ցավում եմ Մարկի համար, բայց մտածում եմ հեռուստատեսությամբ
լալիս նրա հոր մասին, և ցավում եմ նրա համար նույնպես:
- Ի՞նչ ես պատրաստվում անել, - հարցնում եմ ես:
- Չգիտեմ, ինձ մտածելու ժամանակ է պետք:
Ուրբաթ
Մարկը ինձ անտառում է սպասում: Ես նրա համար սենդվիչ եմ բերել:
Նաև որոշ լուրեր ունեմ:
- Մարկ, մայրս ասում է, որ այս առավոտ ոստիկանությունն ագարակ
է եկել: Նրանք պատրաստվում են վաղը խուզարկել անտառը:
Մարկը թափահարում է իր գլուխը, - ես դա չէի ուզում: Իմ հայրը
հեռուստատեսությամբ, ոստիկանությունը և այդ ամենը: Ես չգիտեմ ինչ անել:
- Ես մի միտք ունեմ: Ինչու՞ չես ապրում քո պապիկի հետ Մանչեստրում:
Թող քո հայրը և Մելը տեղափոխվեն Լոնդոն, դու նրանց տոներին կայցելես:
Մարկը սկզբում չի պատասխանում, հետո նայում է ինձ և ժպտում.
- Կարո՞ղ եմ օգտվել քո հեռախոսից, - հարցնում է նա, - ես պետք
է հորս զանգեմ:
Աղբյուրը՝ A walk in the forest
No comments:
Post a Comment