Ավետիք Իսահակյան
(մեդիափաթեթ)
· Ավ. Իսահակյանի
Վիրտուրալ թանգարանից հատկապես ո՞ր ցուցանմուշը հավանեցիր, ինչո՞ւ:
Ավ․ Իսահակյանի Վիրտուալ թանգարանը շատ
հավանեցի։ Սակայն իմ ուշադրությունը գրավեց թանգարանի բնական շարունակությունը՝
Իսահակյանի ծաղկաշատ այգին։ Այգում գտնվում է Ռաֆայել Իսրայելյանի նախագծած նստարանը, որը շատ գեղեցիկ էր։
Նստարանը վարպետին նվիրել էին 80-ամյակի առթիվ։ Իսկ 100-ամյակի նախօրեին այգում
տեղադրվեց Նիկողայոս Նիկողոսյանի կերտած` Իսահակյանի բրոնզաձույլ կիսանդրին և
Նորայր Կարգանյանի նախագծած տուֆակերտ հուշապատը:
· Առցանց
բառարանների օգնությամբ բացատրել բանաստեղծությունների անծանոթ բառերը:
Անշեջ – անմար
Գալարվել – ոլորվել
Մրահոն – սև հոնքերով
Հակինթ – կանաչ կամ կապույտ գույնի
թանկարժեք քար
Սեգ - փառահեղ
· Տեղեկություններ
քաղել Ռավեննայի և Ռեալտոյի կամուրջի մասին, բանավոր ներկայացնել:
Ռավեննան քաղաք է իտալական Էմիլիա-Ռոմանյա
նահանգում։ Ադրիատիկ ծովից գտնվում է 10 կմ հեռավորության վրա։ 402 թվականից հետո
եղել է Արևմտյան Հռոմեական կայսրության, օստգոթերի թագավորության, Հռավեննայի
էկզարխատի և լանգոբարդների թագավորության մայրաքաղաքը։
Ռիալտոյի կամուրջը, Վենետիկի ամենահայտնի
կամուրջներից մեկն է։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինն է։
Բաժանարար գիծ էր համարվում Սան Մարկոյի և Սան Պոլոյի շրջանների համար։
· Ի՞նչ
եք կարծում, բանաստեղծությունը ինչո՞ւ է կոչում «Ռավեննայում»: Պատասխանը փորձեք
հիմնավորել:
Վիգեն Իսահակյանը Ավետիք Իսահակյանի որդին,
իր «Հայրս» հրաշալի գրքում նկարագրում է մեր ազգային մեծ բանաստեղծի այցելությունը
Ռավեննա. «Հայրս շատ էր ցանկանում տեսնել Դանտեի շիրիմը: Գտանք, Մեծ եկեղեցու
բազիլիկայի մոտ էր: Սա գեղեցիկ ոճով կառուցված դամբարան էր: Հայրս խոնարհվեց նրա
առջեւ և մի քանի վայրկյան մտասուզվեց»: Միայն մի քանի վայրկյան... Այնուհետև Վիգեն
Իսահակյանը բնականաբար, ինչպես պատշաճում է տեղին ու խոսքին, հիշում է Վարպետի
հայտնի բանաստեղծությունը:
· Գրավոր շարադրի՛ր՝ ինչ նյութերի ծանոթացար,
ինչ իմացար Ավ. Իսահակյանի մասին:
Ծանոթացա Իսահակյանի վիրտուալ տուն-թանագրանի
հետ, տեսա նրա ֆոտոալբոմը, լուսանկարները, կարդացի հետաքրքիր դեպքեր Իսահակյանի կյանքից։
Կադացի մի քանի նյութեր և բանաստեղծություններ։
· Վերլուծի՛ր Ավ. Իսահակյանի՝ քեզ հատկապես
դուր եկած բանաստեղծությունը կամ բանաստեղծությունները:
Ինձ դուր եկավ «Մի մրահոն աղջիկ տեսա»
բանաստեղծությունը։ Այն մի անծանոթ աղջկա մասին է, ով գրավել էր Իսահակյանի ուշադրությունը։
Բանաստեղծության մեջ Իսահակյանը նկարագրում է աղջկա աչքերը, մազերը, հայացքը։ Սակայն
վերջին քառատնում նա հիշեցնում է մի ուրիշ աղջկա, ով կոտրել էր իր սիրտը։ Նա որոշում
է միամիտ չլինել և չհավատալ աղջկան՝ իր տխուր անցյալի պատճառով, սակայն, կարծում եմ
չհավատալը ամենամիամիտ քայլն էր։
No comments:
Post a Comment