ՀՀ Նախագահ
Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում սահմանված կարգով
2018 թվականի ապրիլի 9-ից՝ նորընտիր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի
կողմից իր պաշտոնն ստանձնման օրվանից, Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական
կառավարման ձևից անցավ խորհրդարանական կառավարման ձևի:
Սահմանադրության
123-րդ հոդվածը սահմանում է.
«1. Հանրապետության
նախագահը պետության գլուխն է:
2. Հանրապետության
նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
3. Հանրապետության
նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես
համապետական և համազգային շահերով:
4. Հանրապետության
նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված
լիազորությունների միջոցով»:
Հանրապետության
նախագահի լիազորություններն ամրագրված են Սահմանադրության 5-րդ գլխում, ինչպես նաև
Սահմանադրության 93-րդ, 149-րդ, 150-րդ, 155-րդ, 166-րդ, 169-րդ, 206-րդ
հոդվածներով:
ՀՀ Նախագահի նստավայր
Հայաստանի
Հանրապետության նախագահի նստավայրը նախագծվել է 1951 թվականին, որպես ՀՍՍՀ
Մինիստրների Խորհրդի տուն, որը հետագայում ծառայել է որպես ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի
նախագահության շենք: Նախագծի հեղինակը Մարկ Գրիգորյանն է։
1951թվականին
նախագծված շենքը եղել է երկհարկանի, ենթարկվել է վերակառուցման, և մակերեսը կազմել
է 2720 քմ: 1987 թվականին շենքը վերակառուցվել է
«Հայարդնախագիծ» ինստիտուտի նախագծի հիման վրա: Շենքի երկու կողմերում ավելացվել է
10մ լայնությամբ և 6մ երկարությամբ երկու եռահարկ շենք: Վերակառուցման արդյունքում
շենքի ընդհանուր մակերեսը կազմել է 4470 քմ: Շենքի արտաքին պատերը կառուցված են
դեղնավուն տուֆով:
Հայաստանի Երրորդ Հանրապետության
հռչակումից հետո շենքը 1992 թվականից ծառայում է որպես Հայաստանի Հանրապետության
նախագահի նստավայր: Բաղրամյան հ.26 վարչական շենքը ՀՀ կառավարության որոշմամբ
2004թ. ընդգրկվել է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների
պետական ցուցակում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան:
2009-2010թթ. Հայաստանի Հանրապետության
վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծով շենքի առանցքով ետնամասում
կառուցվել է քառահարկ շինություն, որպես վարչական մասնաշենք 3150.0 քմ ընդհանուր
մակերեսով: Շենքի արտաքին պատերը երեսապատված են բաց դեղնավուն ֆելզիտով և
տրավերտինով:
Աղբյուրը՝ www.president.am
Աղբյուրը՝ www.president.am
No comments:
Post a Comment