11 April 2019

Այց ՀՀ Կառավարություն


Այց ՀՀ Կառավարություն

Ապրիլի 9-ին 11-րդ դասարանցիների մի խմբով՝ Գործադիր իշխանության բարձրագույն մարմինն ուսումնասիրելու նպատակով, այցելեցինք ՀՀ Կառավարություն։ Սկզբում փոքրիկ կլոր սեղանի մասնակցեցինք Ալեքսանդր Ղազարյանի հետ, ով պատմեց մեզ «Քաղաքացիների դիմումների ընդունման և քննարկման վարչության» մասին, ներկայացրեց վարչության գործունեությունը, և պատասխանեց մեր բոլոր հարցերին։ Հետաքրքիր էին շատ քաղաքացիների «անիմաստ» բողոքների մասին պատմությունները, որոնք պրն․ Ղազարյանը պատմեց մեզ։ Հանդիպումից հետո, մի փոքր շրջեցինք Կառավարության շենքում, շանոթացանք թեժ գծի աշխատակիցների և նրանց աշխատանքի հետ։ Այս ամենից հետո պրն․ Ղազարյանը մեզ շոկոլադ և ջուր հյուրասիրեց և հեռացավ։ Շրջայցը շարունակեցինք միայն 2 աշխատակցուհիների՝ Նարինեի և Մարգարիտայի հետ, ծանոթացանք վարչապետի առաջին օգնականի՝ Նաիրի Սարգսյանի հետ, ով մեզ նույնպես սիրով պատմեց իր աշխատանքի մասին և պատասխանեց մեր բոլոր հարցերին։  Մեզ նվերներ տվեցին՝ Կառավարության նոթատետրեր և էկո գրիչներ, որոնք, համոզված եմ, մեզնից շատերը դեռ երկար պահելու են որպես հիշողություն։

Այնուհետև ներկա գտնվեցինք Կառավարության հերթական նիստի նախանիստին, որտեղ քննարկվեցին տարբեր կարևոր հարցեր՝ Սևանի պարկի մասին և այլն։ Նախանիստին այնքան էլ ուշադիր չէինք, անկեղծ ասած, այն փոքր ինչ ձանձրալի էր, և կարծում եմ, որ եթե մի քիչ ավել մնայինք,  մեզնից ոմանք նույնիսկ կքնեին։ Նախանիստին մոտ 20 րոպե հետևելուց հետո, սրահից դուրս եկանք և նկարվեցինք, այսքանով էլ սահմանափակվեց մեր այցը։
Ինձ համար ՀՀ Ազգային Ժողով այցը շատ ավելի հետաքրքիր էր, իսկ ՀՀ Կառավարություն այցից առանձնապես ոչինչ չի տպավորվել։ Այնպես որ, հուսով եմ ապագայում սպասվող այցերը շատ ավելի բովանդակալից և տպավորիչ կլինեն։


                  ՀՀԿառավարության կայք

No comments:

Post a Comment