12 April 2019

«Վանոն և Նիկոն․ որսորդություն»


Էռլոմ Ախվլեդիանի․ «Վանոն և Նիկոն»

Էռլոմ Ախվլեդիանիի՝ Վանոյի և Նիկոյի մասին պատմվածքներն առաջին հայացքից շատ տարօրինակ են։ Առաջին անգամ կարդալիս ոչինչ չես հասկանում, ասես ուղղակի անիմաստ պատմվածքներ լինեն, սակայն, երբ մի փոքր մտածում ես, հասկանում ես, որ պատմվածքներն իրականում շատ արդիական և իմաստալից են։ «Վանոն և Նիկոն․ որսորդությունը» պատմվածքն ինձ դեռևս ամենահոգեհարազատն է։ Այստեղ Նիկոն կարծում էր, որ Վանոն թռչուն է, և ասում էր, որ երբ վերջինս թռչի, նա կսպանի Վանոյին։ Վերջում, Վանոն թռչել սովորեց, իսկ Նիկոն նրան կրակեց։

Կարծում եմ, պատմվածքը այն մարդկանց մասին է, ովքեր դեռ չունեն իրենց «ես»-ը։ Նրանք կարծում են, թե ճանաչում են իրենց, գիտեն իրենց բոլոր կողմերը, սակայն այդ «ես»-ը նրանց մեջ դեռ լիովին չևավորված չի լինում։ Նրանք կարող են ներշնչվել դիմացինի կարծիքով և, առանց հասկանալու, դառնալ դիմացինի պատկերացրած մարդը, փոխել իրենց, կամ էլ, կարող են գիտակցաբար փոխվել՝ իրենց համար կարևոր մարդկանց երջանկացնելու համար։ Վանոյի հետ նույն բանը կատարվեց։ Նիկոն իրեն հարազատ մարդ էր՝ իր լավագույն ընկերը։ Նա կարծում էր, որ Վանոն թռչուն է, և այնքան եր համոզում, որ Վանոն կամա-ակամա իսկապես թռչել սովորեց և թռչեց, կարծելով, որ իրեն և իր ընկերոջն այդպես ավելի անհոգ կդարձնի։

No comments:

Post a Comment