ՀՀ Կառավարություն
Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:
Այն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը,
իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կազմված
է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: ՀՀ վարչապետն ընտրվում է Ազգային Ժողովի
կողմից՝ քվեարկության արդյունքում։ ՀՀ վարչապետը՝ 2018 թվականի մայիսի 8-ից, Նիկոլ Փաշինյանն է,
փոխվարչապետերն են Տիգրան Ավինյանը և Մհեր Գրիգորյանը։ Վարչապետն ունի իր աշխատակազմը,
որի խնդիրն է ապահովել վարչապետի և փոխվարչապետերի լիազորությունների իրականացումը,
ինչպես նաև կառավարության նիստերի անցկացումը: Այն ապահովում է ՀՀ կառավարության և
վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման վերահսկողությունը: Վարչապետին
ենթակա մարմիններն են Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Պետական
վերահսկողական ծարայությունը։

ՀՀ Կառավարությանը ենթակա մարմիններն են Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Կրթության տեսչական մարմինը, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, Պետական եկամուտների կոմիտեն, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Վիճակագրական կոմիտեն, Քաղաքաշինության կոմիտեն, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
Աղբյուրը՝ www.gov.am
No comments:
Post a Comment