05 April 2019

Ճապոնական գրականություն․ Թանկաներ և Հոքուներ


Ճապոնական գրականություն

Կարդացածս արտասահմանյան գրականությունից ամենաանհասկանալին և տարօրինակը ճապոնականն էր։ Այս ստողծագործությունները, նույնիսկ մի քանի անգամ կարդալուց հետո, այդպես էլ չհասկացա, ինչի արդյունքում նաև չհավանեցի։ Պատճառը նույնպես չեմ կարող ասել։ Հնարավոր է, որ նույն ստեղծագործությունները կարդամ մի քանի տարուց, և դրանց լրիվ ուրիշ նշանակություն տամ, հասկանամ դրանց իմաստը, սակայն այս պահին ճապոնական գրականությունն ինձ հոգեհարազատ չէ։
Թանկաներն ու Հոքուները, որոնք կարդացի, ինձ համար անիմաստ էին, քանի որ դրանք չափազանց կարճ էին և անհասկանալի։ Ասես հեղինակն ուղղակի տարբեր բառեր է ընտրել և ամբողջացրել դրանք ընդամենը երկու տողի մեջ։ Հնարավոր է, որ դրանց իմաստը իրականում շատ մեծ է, սակայն այն թաքնված է ստեղծագործությունների խորքերում, և այն գտնելու ու հասկանալու համար մեծ ջանքեր են պահանջվում։

Ինչևէ, չնայած ինձ այս Թանկաներն ու Հոքուներն այնքան էլ դուր չեկան, մենք փորձեցինք մեկը ինքնուրույն գրել։ Հնարավոր է, ինչ-որ մեկը իսկապես իմաստ գտնի մեր հեղինակային հոքուների մեջ, սակայն իրականում սրանք ուղղակի մի փոքր «հումորային», ոչ-մի իմաստ չպարունակող ստեղծագործություններ են։

Մի գարնան երեկո
Ծնվեց մի հրեշտակ․
Օ՜հ գարնան ձյուն։

Հրեշտակի գլխին
Մի ագռավ էր նստած,
Ով շեղեց նրան ճիշտ ճանապարհից։

Լիանա Վահանյան, Դոնա Թովմասյան

Աղբյուրը՝ Թանկաներ, Հոքուներ

No comments:

Post a Comment