Թարգմանություն
Բարև՜: Ես այնքա՛ն երջանիկ եմ, որ շնորհավորում եմ իմ սիրելի
կրթահամալիրի 30 ամյակը: Ովքեր ինձ չգիտեն՝ իմ անունն Արման է: Ես կրթահամալիրն ավարտել
եմ 2017-ին և հիմա արդեն 2-րդ տարին է, ինչ ուսանող եմ Ֆրանսիայում, հիմնականում սովորում
եմ անգլերեն լեզվաբանություն, գրականություն և քաղաքակրթություն։ Անհնար է հերքել այն
ազդեցությունը, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ունեցել է իմ գիտական կարիերայի
վրա՝ դեռ վաղուց: Ես շարունակում եմ լինել շատ հպարտ սեբաստացի, այնքան նախագծեր եմ
նախաձեռնել իմ դասընկերների և ուսուցիչների օգնությամբ։ Օրինակ՝ տարբեր բեմադրություններ՝
անգլերեն, կամ Դավիթ Բեկի պատմական վերարտադրումը և շատ այլ նախագծեր, որոնց համար
ես և իմ ընկերները պարգևատրվել ենք: Եվ սա տանում է դեպի իմ մյուս փաստարկը. եթե դուք
միտք ունեք մի օր արտասահմանում սովորելու, կարծում եմ, պետք է նկատի ունենաք մասնակցությունը
հնարավորինս շատ նախագծերին: Կրթահամալիրում հնարավորություններն անսահման են, դուք
ձեր առաջ ունեք բոլոր անհրաժեշտ բաները: Ես համոզված եմ՝ ձեր բոլոր ուսուցիչներն ու
դասընկերները սիրով կօգնեն ձեզ՝ իրականացնելու ձեր նախագծերը, որովհետև, հատկապես այն
նախագծերը, որոնք դուք եք նախաձեռնում, շատ արժեքավոր են արտասահմանյան երկրներում:
Այնպես որ, սա մտքում պահելով, կրթահամալիրում այնքան փորձ ձեռք բերեք, ինչքան
կարող եք, որովհետև, հավատացեք, դա ձեզ մի օր բարձունքների կհասցնի: Իսկ մինչ այդ՝
հաջողություն:
No comments:
Post a Comment