Վատ գաղտնիքներ
(թարգմանություն)
Փիթերը ոտքով հարվածեց իր սեղանին և դուրս եկավ դասարանից: Նրա
կողքերի շարքերի սովորողները աղմուկից վեր թռան:
- Հե՛յ, - բղավեց մաթեմատիկայի ուսուցիչ միսթր Քլարքը Փիթերի
հետևից: - Նկատողությու՛ն, - բղավեց նա:
Փիթերը ձեռքերը գրպանները դրեց, կախեց գլուխը և ուսերը վերև
բարձրացրեց, ասես մրսում էր: Սա ամսվա մեջ երրորդ անգամն էր, որ նա դասարանից դուրս
էր եկել:
***
Մարիան կրկին չուներ սպորտային համազգեստը: Սա այս կիսամյակ
երկրորդ անգամն էր, որ նա «մոռացել» էր իր համազգեստն ու սրբիչը: Նա այլևս ոչ-մի արդարացում
չուներ:
- Այդքան էլ լավ չէ, Մարի՛ա, - ասաց նրա մայրիկը, երբ իրեն կանչեցին
դպրոցից, - ես, այսօր առավոտյան, մաքուր սրբիչ եմ դրել քո մահճակալին: Ի՞նչ է կատարվում:
- Նայի՛ր ինձ և խոսիր հստա՛կ, - ասաց նրա մայրը նյարդայնացած,
- ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչ ես ասում:
Մարիան վերև չնայեց: Նա չէր ուզում, որ մայրը հարցեր տա: Գոնե
նրա մայրը չէր գտել զգեստը, կամ նոր սպորտային կոշիկները կամ ականջօղերը՝ նվերները,
որոնք Մարիան թաքցրել էր իր պահարանում: Մարիան չէր ուզում բացատրել, թե որտեղից կամ
ում կողմից են դրանք: Դա վատ կլիներ, և կլինեին ավելի շատ հարցեր, որոնց Մարիան չէր
ուզում պատասխանել:
- Լավ, բայց եթե չես պատմում, ես չեմ կարող օգնել քեզ:
***
Մի շաբաթ հետո Փիթերը և Մարիան դպրոցի տնօրենի գրասենյակի մոտ
էին: Փիթերը զայրացած նայում էր պատին: Մարիան նայեց նրան և միանգամից ուրիշ կողմ թեքոց
հայացքը: Նա գիտեր, թե ինչու է Փիթերն այդտեղ, որովհետև նրա դասարանից էր: Այսօր նա
այնքան ուժեղ էր հարվածել նստարանին, որ այն հարվածել էր պատուհանին և կոտրել ապակին:
Մարիան պատկերացնում էր Փիթերի և տնօրենի խոսակցությունը:
- Ինչու՞ ես արել դա: Գիտե՞ս՝ ինչ թանկ են պատուհանները և կահույքը,
- կասեր տնօրեն Հյուզը:
- Կներեք, ես ուղղակի զայրացած էի ուսուցչի վրա: Ես երբեմն զայրանում
եմ, - կպատասխաներ Փիթերը:
- Ինձնից չէ, որ պետք է ներողություն խնդրես: Ահա փոխհատուցման
կտրոնը: Ուղղակի մի արա նույն բանը նորից, և խնդիրը լուծված է, լա՞վ:
Հեշտությամբ:
Այս խնդրի պարզ՝ «Կներեք»-ով և գումարով լուծումն իր համար չէր:
Նա կրկիր հրաժարվել էր մասնակցել ֆիզկուլտուրային: Նրա մայրը դպրոցի ճանապարհին էր:
Մարիան գիտեր, որ հարցեր կլինեն՝ հարցեր, որ ավելի շատ հարցեր կբերեն:
Նա նայեց, թե ինչպես է Փիթերը մտնում ներս: Չկարողացավ լսել
նրանց խոսակցությունից ոչ-մի բան, քաիի որ նրանք չէին բղավում: Փիթերը հավանաբար ներողություն
էր խնդրում: Մի քանի րոպեյից Փիթերը հեռացավ, առանց նրան նայելու: Նա մինչև հիմա զայրացած
տեսք ուներ:
****
Մարիան տասնութ րոպե չէր խոսում: Նա պատկերացնում էր իրեն՝ իր
մոր և տնօրենի գլխավերևում թռչելիս, նայելիս, թե ինչ է կատարվում: Երբ նրանք իրեն հարց
տվեցին, նա ուղղակի լուռ իր ուսերը թափահարեց: Դա լավ ծրագիր չէր, բայց աշխատեց, քանի
որ նրանք դադարեցին հարցեր տալ որոշ ժամանակ հետո: Դժբախրաբար, դա չլուծեց իրական խնդիրը:
Նա զգում էր պայուսակի մեջ իր հեռախոսի դզզոցը: Մարիան գիտեր, որ դա նա է: Ավելի ուշ
նա ստիպված կլիներ պատասխանել Փիթերի հարցերին. որտե՞ղ էր նա, արդյո՞ք իր նոր զգեստն
էր հագել, և նկատողությունը չէր փրկի նրան, ոթո Փիթերը որոշեր սպասել դպրոցի դիմաց
ամբողջ գիշեր:
***
Երկուշաբթի նկատողություն ստացած միակ սովորողները Փիթերն ու
Մարիան էին, երեքշաբթի նույնպես: Երկուշաբթի նրանք իրար չէին նայում, սակայն երեքշաբթի
մտերիմ էին: Չորեքշաբթի, երբ հասան, Փիթերն ասաց. «Նորից բարև», և հեռանալից Մարիան
ասաց. «կտեսնվենք վաղը»:
Հինգշաբթի, երբ Փիթերը իր ուսապարկն էր անցկացնում իր գլխի վրայով,
Մարիան նրա փորին կապտուկներ նկատեց: Երևում էր, որ դրանք երկար ժամանակ են եղել: Նա
տեսավ Մարիային նայելիս: Վերջինս ուրիշ կողմ նայեց, ասես ոչինչ էլ չի տեսել: Փիթերն
իր շապիկը ներքև քաշեց, և իր այտերը վարդագույն դարձան: Նրանք այդ օրը չխոսեցին միմյանց
հետ, բայց Մարիան կարծում էր, որ դա նույնպես զրույցի մի տեսակ էր:
Մարիան մտածում էր, թե արդյոք կար մեկը, ումից Փիթերը վախենում
էր: Մեկը, ով սկզբում բարի էր, բայց հետագայում ուրիշ մարդ էր դարձել: Մեկը, ով ստիպում
էր նրան բաներ անել, և իրեն անհարմար զգալ: Մեկը, որ գաղտնիքներ էր պահում, և ասել
էր նրան, որ նա նույնպես գաղտնիքներ պահի:
Ուրբաթ օրը Մարիան որոշեց իր հեռախոսի ձայնը չանջատել: Հետո՞
ինչ, որ ուսուցիչը կտեսներ հաղորդագրությունները: Երևի դա կլիներ սարսափ երազի վերջի
սկիզբը: Բայս հեռախոսը ձայն չէր հանում: Նա շորի թևերը ծալեց մինչև արմունկները: Երկու
ամիս ուշադիր ծածկել էր դրանք, բայց հիմա կապտուկներն անցել էին: Նա հիշեց, թե ինչ
էր ասել իր մայրն իրեն օգնելու մասին: Ժամանակն էր սկսել խոսել, սկսել պատասխանել հարցերին,
որ մեկը կարողանար օգնել: Նա ոչինչ չէր ասում, բայց հույս ուներ, որ Փիթերը կտեսնի
նրա թևերը և կլսի լուռ հարցը. «Դու՞ էլ»:
***
Թե ինչ մտածեց Փիթերը, երբ տեսավ Մարիայի թևերը, նա չիմացավ,
որովհետև Փիթերը լքեց սենյակը առանց մի բառ ասելու: Այդ գիշեր Մարիան սպասեց, մինչ
իր մայրը խոհանոցում ինչ-որ գործով զբաղված կլինի, որպեսզի խոսի նրա հետ:
Նա չգիտեր՝ ինչպես սկսել: Մտքում տարբեր նախադասություններ էր
կրկնում, բայց չէր կարողանում առաջին բառն արտաբերել:
- Մա՞մ, վերջապես ասաց նա:
Մայրը շարունակոց նայել բանջարեղենին, որը պատրաստում էր.
- Հը՞մմ:
- Դպրոցում մի տղա կա, և..., - Մարիան կանգ առավ, - ես մի բան
եմ տեսել:
- Ի՞նչ ես տեսել:
Նա գրավել էր իր մոր ուշադրությունը:
- Մի բան, որը նա չէր ուզում ես տեսնեի: Գաղտնիք:
- Ի՞նչ գաղտնիք, - ուշադրությամբ ասաց մայրը:
- Վատ գաղտնիք, ես մտածում եմ, որ մեկը նրան ցավ է պատճառում,
- ասաց Մարիան, - բայց ի՞նչ կլինի եթե պատմես մեկին, և բոլորը մտածեն, որ դա քո մեղքն
է, կամ, ի՞նչ, եթե դու մեկին խնդիրների մեջ գցես և նա զայրանա:
- Վատ գաղտնիքները վատ են, մինչև պատմում ես մեկին, - ասաց մայրը,
- այդ տղան պետք է պատմի մեկին, բայց պետք է ճիշտ մարդ ընտրի: Մեկին, ով նրան չի մեղադրի
և կօգնի:
- Ո՞վ է ճիշտ մարդը, - հարցրեց Մարիան:
- Մեծահասակ, - ասաց մայրը, - ում նա վստահում է:
Մարիան խորը շունչ քաշոց: Նա պայուսակից հանեց իր հեռախոսը և
բացեց հաղորդագրությունները: Առաջին բառը դեռ դուրս չէր գալիս:
- Մա՞մ, - վերջապես ասաց նա, - ես պետք է մի բան պատմեմ քեզ...
Աղբյուրը՝ Bad secrets
No comments:
Post a Comment