5 ամենավտանգավոր համակարգչային վիրուսները
Ընկերնե՛ր, համակարգիչները նույնպես
կարող են վիրուսներով վարակվել, սակայն նրանց «բարկությունը» կախված է ոչ թե ագրեսիվության
աստիճանից, այլ այն վնասի չափից, որը պատրաստվում են հասցնել: Ձեզ համար հավաքել ենք
ժամանակների թոփ 5 ամենավտանգավոր վիրուսների ցանկը՝
որպես չափանիշ ընտրելով դրանց կողմից հասցված վնասի չափն ու վնասը կրած մարդկանց թիվը:
Հուսով ենք՝ այս վիրուսներին ծանոթ եք միայն նորություններից:
Virtual Journeys: Let's go to Dilijan!
"The world is like a book. Those who don't travel read just the first page. And the first page is nothing from that enormous world."
I'm quoting one of my traveling stories.
We're talking about one of the coolest and craziest topics. Thanks to the opportunities given to us by our school, we can explore Armenia together. I can't choose any place to describe further because we've left lots of love and life in every story (you can find it in my blog). I also don't want to take my text outside Armenia, since Armenia is more than just a country. Armenia is a song, Armenia is love, Armenia is the sun of the suns, Armenia is art.
This time from paintings, I'll choose Dilijan. The portrait of Armenia is located 99km from Yerevan. Though due to one of the theories, the story behind the name "Dilijan" doesn't have a happy ending, I'll tell it.
CONTINUE READING
CONTINUE READING
Կոտրված հայելին, սև կատուն և լիքը հաջողություն
Նիկոսը
սովորական տղամարդ էր։ Առանձնապես ոչ մի լավ կամ վատ բան նրա հետ չէր պատահում։ Նա
ապրում էր՝ զգալով այն լավ և վատ բաների խառնուրդը, որոնք պատահում էին ուրիշների հետ։
Նա երբեք բացատրություն չէր փնտրում, թե ինչու է ամեն ինչ այնպես, ինչպես կա։
Սակայն
կար մի բան, որին Նիկոսն ընդհանրապես չէր հավատում՝ սնահավատությունը։ Նա սնահավատության
ժամանակ չուներ։ Նիկոսն, իր կարծիքով, շատ բանական մարդ էր՝ մի մարդ, ով չէր հավատում,
որ սև կատուները, աստիճանների տակով անցնելը, աղ թափելը, կամ տան մեջ անձրևանոց բացելը
որևէ կերպ ազդում են իր հաջողության կամ անհաջողության վրա։
Նիկոսը
իր ժամանակի մեծ մասն անց էր կանցնում իր տան մոտ գտնվող պանդոկում։ Այնտեղ նա նստում
էր, սուրճ խմում, խոսում իր ընկերների հետ։ Ժամանակ առ ժամանակ նրա ընկերները զառախաղ
կամ թղթախաղ էին խաղում, երբեմն՝ փողի համար։ Նրանցից մի քանիսը խաղադրույք էին կատարում
ձիարշավների կամ ֆուտբոլային հանդիպումների վրա, սակայն Նիկոսը՝ երբեք։ Նա սպորտի մասին
շատ տեղեկություն չուներ, և չէր կարծում, որ կարող է գուշակել՝ ով է հաղթելու և նա
բացարձակապես չէր հավատում հաջողությանը կամ սնահավատությանը, ինչպես անում էին իր
ընկերներից շատերը։
4 կարճ պատմություն, որոնք կփոխեն ձեր մտածելակերպը
«Միշտ տեղ կա այն պատմության համար,
որը կարող է մարդկանց այլ տեղ տեղափոխել»։
Ջ․Ք․ Ռոուլինգ
Թո՛ւյլ տվեք ձեզ մի պահ շեղել և պատմել չորս կարճ պատմություն:
Սրանք հին, ծանոթ պատմություններ են: Մարդիկ և իրավիճակները տարբերվում են դրանք պատմողների
համար, բայց հիմնական դասերը մնում են նույնը: Հուսով եմ՝ այն փոփոխությունները, որ
մենք արել ենք, ձեզ կոգեշնչեն այլ կերպ մտածել:
Փիթերը ոտքով հարվածեց իր սեղանին և դուրս եկավ դասարանից: Նրա կողքերի շարքերի սովորողները աղմուկից վեր թռան:
- Հե՛յ, - բղավեց մաթեմատիկայի ուսուցիչ միսթր Քլարքը Փիթերի հետևից: - Նկատողությու՛ն, - բղավեց նա:
Փիթերը ձեռքերը գրպանները դրեց, կախեց գլուխը և ուսերը վերև բարձրացրեց, ասես մրսում էր: Սա ամսվա մեջ երրորդ անգամն էր, որ նա դասարանից դուրս էր եկել:
***
Մարիան կրկին չուներ սպորտային համազգեստը: Սա այս կիսամյակ երկրորդ անգամն էր, որ նա «մոռացել» էր իր համազգեստն ու սրբիչը: Նա այլևս ոչ-մի արդարացում չուներ:
- Այդքան էլ լավ չէ, Մարի՛ա, - ասաց նրա մայրիկը, երբ իրեն կանչեցին դպրոցից, - ես, այսօր առավոտյան, մաքուր սրբիչ եմ դրել քո մահճակալին: Ի՞նչ է կատարվում:
- Ոչինչ, մամ, - ասաց Մարիան, ոչ բավական բարձր, որ մայրը լսի:
- Նայի՛ր ինձ և խոսիր հստա՛կ, - ասաց նրա մայրը նյարդայնացած, - ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչ ես ասում:
Որտե՞ղ է Ռոքսին
Քլոյեն դպրոցից տուն վերադարձավ, իր համար մի բաժակ սուրճ պատրաստեց և գնաց իր ննջասենյակ: Նա տնային աշխատանք պիտի աներ, սակայն դա կարող էր սպասել: Նա ուզում էր վայելել անաղմուկ ժամանակը, մինչև նրա ծնողները տուն կգային և կլցնեին տունը զրույցների, հեռուստացույցի և իր հոր սիրելի ջազզ երաժշտության ձայներով:
Նա նույնպես սիրում էր օրվա այս ժամանակը, քանի որ կարող էր խաղալ իր առնետների հետ: Այո՛, դա ճի՛շտ է, ընտանի առնետներ: Քլոյեն երկուսն ունի՝ Զենան և Ռոքսին: Քլոյեն գիտի, որ նրանք ոչ սովորական կենդանիներ են, և նա գիտի որ շատ մարդիկ մտածում են, որ առնետները կեղտոտ են: Նա նույնպես չէր սիրում առնետների, մինչև իր ընկեր Մարտինը նրան հրավիրեց իր տուն և ցույց տվեց իր ընտանի առնետներին: Երբ նա խախաց նրանց հետ և առաջին անգամ բռնեց նրանց իր ձեռքում, նա տեսավ, թե ինչ քնքուշ և խելացի են նրանք: Անցյալ տարի, երբ Մարտինի առնետներից մեկը ձագեր ունեցավ, Քլոյեն որոշեց, որ կուզեր նրանցից երկուսին իրեն վերցնել:
Միակ վախենալու բանը...
Ոչ ոք, իհարկե, լողավազանւմ պատահածի
մասին ինձ չհավատաց: Ես նրանց չեմ մեղադրում: Ես նույնպես չէի հավատա, եթե նրանցից
մեկը դա պատմեր: Երևի, ես կձևացնեի, թե հավատում եմ, եթե Ռաուլը ինձ պատմեր
պատմությունը, բայց միայն նրա համար, որ ես ուզում եմ, որ նա հավանի ինձ, կամ գոնե
իմանա, որ ես գոյություն ունեմ:
Ենթադրում եմ հիմա բոլորը գիտեն, որ ես
գոյություն ունեմ: Ես տեսա բոլոր նամակները, մինչև իմ հեռախոսը վերցրեցին: Ջեքին և
Անյան ասում են, որ ինձ մոտ իմ «օրերն» էին, բայց դա հիմարություն է: Այնտեղ
չափազանց շատ արյուն կար դրա համար: Ակնհայտորեն (դե դա ակնհայտ է, եթե մոռանաս
ֆիզիկայի, ժամանակի և տարածության օրենքների մասին), իմ արյունը միայն մի ձև կարող
էր ջրում հայտնվել. Ինձ հետ այնտեղ շնաձուկ կար:
Երեքշաբթի
Անտառի միջով անցնելը զբոսանքի իմ սիրելի մասն է: Բենջին դա նույնպես սիրում է: Այնտեղ կան ճագարներ, որոնց հետևից կարելի է վազել, և տերևներ՝ հոտոտելու համար: Իմիջիայլոց, Բենջին իմ շունն է, և ես Գրեյսն եմ: Ես ապրում եմ ագարակում՝ իմ ծնողների հետ, և օրերի մեծ մասը՝ դպրոցից հետո գնում եմ Բենջիի հետ զբոսնելու:
Մինչ Բենջին առաջ է վազում, ես կանգնում եմ և թիթեռին եմ լուսանկարում: Նոր Facebook-ի նկա՞ր, երևի, բայց իմ ընկերները ինձ «բնության աղջիկ» են կոչում, այնպես որ, հավանաբար, ոչ: Հանկարծ ես լսում եմ Բենջիի հաչոցը: Ես նայում եմ և տեսնում եմ Բենջիին՝ մի տղայի շուրջը վազելիս և թռչկոտելիս: Տղան մոտավորապես իմ տարիքի է և անհանգստացած է երևում: «Բենջի վե՛րջ, արի՛ այստեղ», կանչում եմ ես և գրպանիցս հանում եմ նրա գնդակը: Ես պատրաստվում եմ տղայից ներեղություն խնդրել, բայց նա չկա, անհետացել է ծառերի մեջ:
« Բարև Լենգ
Ես այսօրվանից պատրաստվում եմ գրել քեզ անգլերենով, քանի որ երկուսս էլ պարապելու կարիք ունենք: Շնորհակալ եմ նամակի համար: Կներես, որ ավելի շուտ ճպատասխանեցի, բայց մեր Բոստոն ժամանելու հաջորդ օրը ես գնացի դպրոց, և շատ զբաղված էի: Ատում եմ այս տեղը: Ինձ ասաց մի բառ անգամ չեմ կարողանում հասկանալ: Նրանց ակցենտները շատ տարօրինակ են:
Շատ եմ կարոտել Շանհայը և շատ եմ կարոտել քեզ հետ մի խմբում նվագելը: «CRASH»-ը երբևէ ամենալավ ռոք խումբն էր: Ես դեռ չեմ գտել ուրիշ մեկին՝ հետը նվագելու համար: Փորձում եմ կիթառ պարապել, սակայն հարևանը, ով ապրում է մեր դիմացում, եկավ և բողոքեց երեկ: Նա բարկացած էր: Ասաց, որ իր աղջիկը ջութակ էր նվագում, և իմ «սարսափելի աղմուկը» անհանգստացնում էր նրան: Ավելի ուշ ես տեսա նրան՝ պատուհանից ինձ նայելիս: Կարծում եմ նա նույնպես ատում է ինձ: Ասե՞ցի քեզ, որ նա իրոք գեղեցիկ է…
Հեյ, ստիպված եմ դադարել գրելը: Հենց նոր Մայրս աշխատանքից վերադարձավ, իսկ ես չեմ վերջացրել տնային աշխատանքս:
Խնդրում եմ շուտ պատասխանիր: Ուզում եմ ավելին լսել այն մասին, թե ինչ ես անում Լոնդոնում: Գտե՞լ ես ինչ-որ մեկին՝ հետը նվագելու համար: Կարողանո՞ւմ ես արդեն հասկանալ ակցենտը:
Դեշի
Հ.Գ. Կարծում եմ, ես սիրահարվե՛լ եմ»:
Երազներ
Երբեմն մտածե՞լ եք ինչու ենք մենք երազներ տեսնում: Ինչպե՞ս կարող ենք բացատրել մեր երազների իմաստը: Կարո՞ղ եք հիշել այն պահը, երբ արթնացաք աներևակայելի, սարսափելի կամ տարօրինակ երազից: Երևի դուք վախեցած էիք և ցանկանում էիք շուտ միացնել լույսը, կամ երազն այնքան լավն էր, որ ցանկանում էիք ավելի երկար մնալ դրա մեջ: Հավանաբար, դուք մոռացել էք երազի մեծ մասը դեռ նախաճաշից առաջ: Բայց արդյո՞ք երազները միայն երազներ են, թե՞ փորձում են մեզ ինչ-որ բան հասկացնել:
Կենդանիները քաղաքներում
Վերջերս թերթերում և հեռուստատեսությունում շատ նյութեր են հայտնվել մեծ կենդանիների գյուղեր և քաղաքներ ներխուժելու մասին: Վանկուվերի այգիներում արջեր են եղել, Մումբայիի փողոցներում՝ հովազներ, և վայրի խոզեր՝ Բերլինում: Ի՞նչ կլինի, թեթ մեծ կենդանիները մտնեն մեր քաղաք: Դա լա՞վ է, թե՞ վտանգավոր մեր և կենդանիների համար:
No comments:
Post a Comment