ՀՀ Նախագահ
Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում սահմանված կարգով 2018 թվականի ապրիլի 9-ից՝ նորընտիր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից իր պաշտոնն ստանձնման օրվանից, Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական կառավարման ձևից անցավ խորհրդարանական կառավարման ձևի:
Սահմանադրության 123-րդ հոդվածը սահմանում է.
«1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
3. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով»:
Հասարակագիտական
նախագծային խմբի բաց պարապմունք
Ապրիլի 26-ին ավագ
դպրոցի սովորողների խմբով բաց պարապմունք անցկացրեցինք։ Խոսեցինք իրականացրած նախագծերի
մասին, ևս մեկ անգամ ամփոփեցինք հասարակագիտական ստուգատեսը։ Խոսեցինք մեր ՀՀ Ազգային
Ժողով, Դատարան, ՀՀ Կառավարություն այցերի մասին, ինչպես նաև քննարկեցինք ապագայում
սպասվող այցերը։ Այսպիսով, պարապմունքը ավելի շատ ամփոփիչ և կազմակերպիչ դաս էր։
Այց ՀՀ Կառավարություն
Ապրիլի 9-ին 11-րդ դասարանցիների մի խմբով՝ Գործադիր իշխանության բարձրագույն մարմինն ուսումնասիրելու նպատակով, այցելեցինք ՀՀ Կառավարություն։ Սկզբում փոքրիկ կլոր սեղանի մասնակցեցինք Ալեքսանդր Ղազարյանի հետ, ով պատմեց մեզ «Քաղաքացիների դիմումների ընդունման և քննարկման վարչության» մասին, ներկայացրեց վարչության գործունեությունը, և պատասխանեց մեր բոլոր հարցերին։ Հետաքրքիր էին շատ քաղաքացիների «անիմաստ» բողոքների մասին պատմությունները, որոնք պրն․ Ղազարյանը պատմեց մեզ։ Հանդիպումից հետո, մի փոքր շրջեցինք Կառավարության շենքում, շանոթացանք թեժ գծի աշխատակիցների և նրանց աշխատանքի հետ։ Այս ամենից հետո պրն․ Ղազարյանը մեզ շոկոլադ և ջուր հյուրասիրեց և հեռացավ։ Շրջայցը շարունակեցինք միայն 2 աշխատակցուհիների՝ Նարինեի և Մարգարիտայի հետ, ծանոթացանք վարչապետի առաջին օգնականի՝ Նաիրի Սարգսյանի հետ, ով մեզ նույնպես սիրով պատմեց իր աշխատանքի մասին և պատասխանեց մեր բոլոր հարցերին։ Մեզ նվերներ տվեցին՝ Կառավարության նոթատետրեր և էկո գրիչներ, որոնք, համոզված եմ, մեզնից շատերը դեռ երկար պահելու են որպես հիշողություն։
Ապրիլի
8-12
Առաջադրանքներ.
1. Փորձե՛ք
տալ «Ազգային շահ» հասկացության ձեր բնորոշումը:
«Ազգային շահ» հասկացությունը ցույց է տալիս, թե ինչն է օգտակար
և լավ տվյալ երկրի համար և՛ ներկրի ներսում, և՛ մյուս պետությունների հետ հարաբերություններում։
2. Ի՞նչ
գործոններ են ազդում ազգային շահերի ձևավորման վրա /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.
Ազգային շահերի ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունենում
երկրի տնտեսական զարգացման համակարգը, նրա տեղն ու դերը համաշխարհային հանրության մեջ,
ազգային ավանդույթները, աշխարհագրական դիրքը և այլ գործոններ։ Ինչպես նաև մեծ նշանակություն
ունեն ներքաղաքական շահերը, հիմնական քաղաքական ուշերի դիրքորոշումները։
ՀՀ Կառավարություն
Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Այն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: ՀՀ վարչապետն ընտրվում է Ազգային Ժողովի կողմից՝ քվեարկության արդյունքում։ ՀՀ վարչապետը՝ 2018 թվականի մայիսի 8-ից, Նիկոլ Փաշինյանն է, փոխվարչապետերն են Տիգրան Ավինյանը և Մհեր Գրիգորյանը։ Վարչապետն ունի իր աշխատակազմը, որի խնդիրն է ապահովել վարչապետի և փոխվարչապետերի լիազորությունների իրականացումը, ինչպես նաև կառավարության նիստերի անցկացումը: Այն ապահովում է ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման վերահսկողությունը: Վարչապետին ենթակա մարմիններն են Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Պետական վերահսկողական ծարայությունը։
ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ
ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ
Հասարակագիտական ստուգատես
Հասարակագիտական ստուգատեսը նոր է սկսվել, սակայն արդեն շատ հետաքրքիր հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունեցել։ Կփորձեմ հնարավորինս կարճ պատմել այն հանդիպումների մասին, որոնց մասնակցել եմ, և հայտնել իմ կարծիքը դրանց վերաբերյալ։
1. Այց Ազգային Ժողով
Մարտի 6-ին այցելեցինք ՀՀ Ազգային Ժողով, որի արդյունքում ճանաչեցինք նոր պատգամավորների, եղանք ԱԺ թանգարանում, նիստերի սրահում։ Իմացանք Ազգային Ժողովի գործունեության, կանոնակարգի, անդամների մասին, ներկա գտնվեցինք հերթական նիստին, որում քվեարկությամբ երկու օրենք ընդունվեց։ Կարող եք կարդալ ավելին ՀՀ ԱԺ այցի մասին իմ նյութում։
2. Հանդիպում Ֆինանսական Համակարգի Հաշտարարի գրասենյակի ներկայացուցիչների հետ
Մարտի 13-ին կրթահամալիր էին այցելել Ֆինանսական Համակարգի Հաշտարարի գրասենյակի աշխատակիցները։ Գրավոր հարցումի մասնակցելուց հետո, ներկա եղանք հանդիպմանը, որտեղ մեզ պատմեցին իրենց գործունեության մասին, ինչից հետո տեղեկացրեցին, վարկերի, ավանդների, ապահովագրությունների և այլ կարևոր ֆինանսական գործարքների մասին։ Արդյունքում շատ հետաքրքիր օգտակար, հետագայում կիրառելի տեղեկատվություն ստացանք, իսկ հանդիպման ամենաակտիվ մասնակիցները կառույցի ներկայացուցիչների կողմից ստացան հատուկ մրցանակներ։
Այց ՀՀ Ազգային Ժողով
Մարտի 6-ին` «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ավագ դպրոցի 11-րդ դասարանցիների մի խմբով այցելեցինք ՀՀ Ազգային Ժողով: Նախապես ուսումնասիրություններ էինք կատարել, ծանոթացել էինք Ազգային Ժողովի կայքէջին, և կանոնակարգին:
Հանձնեցինք հեռախոսները, անձը հաստատող փաստաթղթերը, ինչից հետո, միայն, մտանք շենք և ուղևորվեցինք նիստերի դահլիճ, որտեղ նստեցինք լրագրողների համար հատկացված վայրում: Հետևեցինք ԱԺ հերթական նիստին, որտեղ քննարկվեցին դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները, ինչպես նաև քվեարկություններ անցկացվեցին, ինչի արդյունքում երկու նոր օրենք ընդունվեց:
Փետրվարի 18-22
Առաջադրանքներ.
1. Ի՞նչ հատկանիշներով են իրարից տարբերվում
ազգային և միջազգային իրավունքը:
Միջազգային
իրավունքը համակարգ է, որը ստեղծվում է պետությունների կողմից, կարգավորում է նրանց
հարաբերությունները: Ներպետականից այն տարբերվում է իր սուբյեկտներով, նշանակությամբ,
ինչպես նաև համակարգով, քանի որ ի տարբերություն ներպետական իրավունքի, որն ունի բազմաթիվ
համակարգեր, միջազգայինը միայն մեկն է:
2. Որո՞նք են միջազգային իրավունքի
սուբյեկտները:
Միջազգային
իրավունքի սուբյեկտներն են անկախության ձգտող ազգերը, պետությունները, պետականակերպ
կազմակերպությունները և միջազգային միջկառավարական հանրապետությունները: Նրանք ստեղծում
են միջազգային նորմեր, կոնսագործում դրանք և մասնակցում միջազգային հարաբերություններին:
3. Ներկայացրե՛ք միջազգային վեճերի
լուծման հաշտեցուցիչ միջոցները:
Միջազգային
վեճերը լուծելու հաշտեցուցիչ միջոցներից առաջինը բանակցությունն է, երբ վիճող
պետությունները, կամ միջազգային կազմակերպությունները միմյանց հետ որոշում են կայացնում
վեճը լուծելու համար: Եթե բանակցությունները արդյունք չեն տալիս, և կողմերը համաձայնության
չեն գալիս, լինում են խորհրդատվություններ, որոնք բանակցություններից տարբերվում
են նրանով, որ ավելի ոչ ձևական բնույթ են կրում: Դրանք կարող են լինել մեկանգամյա կամ
պարբերական հանդիպումներ: Բարի ծառայությունը երրորդ անձի միջամտությունն է,
որը կարող է տեղի ունենալ միայն վիճող կողմերի համաձայնության դեպքում: Երրորդ կողմը
կարող է լինել պետություն, միջազգային կազմակերպություն, կամ նույնիսկ ինչ-որ հեղինակավոր
անձ, որը պետք է պարբերաբար հանդիպումներ կազմակերպի վիճող կողմերի միջև: Կարող են
ստեղծվել հատուկ հանձնաժողովներ՝ կողմերի հավասար թվով ներկայացուցիչներով, երբեմն
էլ՝ երրորդ կողմով, որոնք ընթացակարգեր են կիրառում վեճերի հիմքում ընկած փաստերը
հաստատելու համար և արդյունքները զեկուցում են կողմերին: Հաշտեցումն իրականացվում
է հաշտեցուցիչ հանձնաժողովի կողմից և ներառում է փաստերի հաստատմանև միջնորդության
տարրեր: Եթե կողմերը համաձայնության չեն գալիս, գործի են դրվում դատական միջոցները,
և ի տարբերություն հաշտեցուցիչ միջոցների՝ այստեղ վերջնական որոշումը կայացնում է միջազգային
դատական մարմինը, և այդ որոշումը պարտադիր է լինում վիճող կողմերի համար:
4. Ներկայացրե՛ք միջազգային իրավական
քաղաքական և նյութական պատասխանատվության տեսակները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.
Միջազգային
իրավական պատասխանատվությունը լինում է քաղաքական և նյութական: Քաղաքական պատասխանատվության
ամենատարածված ձևերն են ռետորսիան՝ մի պետության սահմանափակող բնույթի միջոցները՝
ուղղված իր շահերը խախտող պետությանը, ռեպրեսալիան, որը կիրառվում է ի պատասխան
այլ պետության ոչ իրավաչափ գործողությունների, սատիսֆակցիան, երբ պետությունը
տուժած պետության պատվին և արժանապատվությանը հասցրած վնասի համար բավարարում է տալիս,
և ռեստորացիան, երբ իրավախախտ պետությունը վերականգնում է ինչ-որ նյութական
օբյեկտի նախկին վիճակը:
Նյութական
պատասխանատվության տեսակներն են ռեպարացիան, երբ նյութական վնասը հատուցվում
է գումարով, ապրանքներով կամ ծառայություններով, ռեստիտուցիան, որը մի պետությունից
մյուսի ապօրինի վերցրած և արտահանված գույքի վերադարձումն է, և սուբստիտուցիան,
որը ոչնչացված կամ վնասված գույքի փոխարինումն է:
Փետրվարի 4-8
Առաջադրանքներ.
1. Բացատրե՛ք «Արտաքին քաղաքականություն» հասկացությունը:
Արտաքին քաղաքականությունը պետության
համապատասխան մարմինների նպատակային գործունեությունն է, որն ուղղված է միջազգային
հարաբերություններում պետության առջև դրված խնդիրների նվաճմանը: Այն պեք է ելնի ազգային
շահերից և ազգային անվտանգության որոշակի հայեցակարգից:
2. Որո՞նք են ՀՀ Արտաքին քաղաքականության Սահմանադրական նպատակները:
ՀՀ արտաքին քաղաքականությունը խաղաղ
բնույթ է կրում: Դրա նպատակներից են բարիդրացիությունը և բոլոր պետությունների հետ
փոխշահավետ հարաբերությունների հաստատումը:
3. Թվարկե՛ք պետության արտաքին գործառույթները /գրավոր, դասագիրք, Սահմանադրություն
և այլ աղբյուրներ/.
Պետության արտաքին գործառույթներն են
նրա գերծունեության հիմնական ուղղությունները, որոնք ուղղված են երկրի արտաքին շահերի
և խնդիրների լուծմանը: Դրանց նպատակն է երկրի պաշտպանությունը, ինչպես նաև այլ պետությունների
հետ որոշակի հարաբերությունների հաստատումը և պահպանումը: Երկրի պաշտպանության գործառույթի
խնդիրն է պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը և անկախությունը՝ տարբեր տեսակի
միջոցներ իրականացնելով: Դիվանագիտական գործառույթի խնդիրն է այլ պետությունների
և միջազգային կազմակերպությունների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը
և պահպանելը: Միջազգային խաղաղության, անվտանգության ապահովման գործառույթի
խնդիրն է տարբեր տեսակի պատերազմների կանխումը՝ քաղաքական փոխզիջումներ և հավասարակշռություն
հաստատելով: Միջպետական ֆինանսական համագործակցության գործառույթի խնդիրն է
այլ պետությունների հետ արևտրաֆինանսական հարաբերությունների հաստատումը: Միջպետական
գիտամշակութային, տեղեկատվական, էկոլոգիական համագործակցության գործառույթի խնդիրն
է այլ պետությունների հետ գիտամշակութային, տեղեկատվական կապերի հաստատումը, երկրագնդի
էկոլոգիական անվտանգության և մաքրության ապահովումը: Համաշխարհային իրավակարգի պահպանության
գործառույթի խնդիրը միջպետական և ազգամիջյան բախումների կարգավորմանը մասնակցությունն
է, ինչպես նաև միջազգային հանցավորթույան դեմ պայքարը և զանգվածային ոչնչացման զենքի
տարածման դեմ պայքարը:
Սեպտեմբերի 24-28
Առաջադրանք 1. Ի՞նչ
եք կարծում՝ վայելու՞մ է արդյոք ՀՀ պետական իշխանությունը հարգանք և վստահություն մեր
հասարակության մոտ: Խոսե՛ք նախորդ և ներկայիս իշխանությունների համեմատությամբ /գրավոր/:
Կարծում եմ ՀՀ ներկայիս իշխանությունը մեծ հարգանք և վստահություն
է վայելում հասարակության մոտ: Այս ամենի վատ կողմն այն է, որ երբեմն այդ վստահությունն
ու հարգանքը կույր են: Որոշ մարդիկ առանց հասկանալու են հետևում իշխանությանը և կուրորեն
համաձայնվում նրանց բոլոր որոշումների հետ: Որոշների ցուցաբերած հարգանքը կեղծ է և
ցուցադրական՝ ուշադրություն գրավելու համար, այդ մարդիկ նաև ատելություն են ցուցաբերում
դեպի նախկին իշխանությունը: Համեմատել չեմ կարող, քանի որ ո՛չ ներկայիս, ո՛չ նախկին
իշխանության մասին բավական տեղեկություններ չունեմ:
Առաջադրանք 2. Ներկայացրե՛ք
ՀՀ կառավարման ձևը /գրավոր/:
ՀՀ կառավարման ձևը խորհրդարանական է: Երկրի հիմնական կառավարիչները
վարչապետն ու խորհրդարանն են և ունեն հավասար իրավունքներ:
Սեպտեմբերի 17-21
Առաջադրանք 1. Պատրաստե՛ք
նյութ՝ «Պետության տարածքի կառուցվածքը և հատկանիշները» թեմայով
/գրավոր/:
Պետական տարածքն այն տարածքն է, որտեղ ապրում է տվյալ պետության
բնակչությունը և չանաչում դրա գերագույն իշխանությունը: Այն ունի պետական սահմաններ,
և վարչատարածքային բաժանում:
Առաջադրանք 2. Բացատրե՛ք
«Իշխանություն» և «Ինքնիշխանություն» հասկացությունները: Ձեր կարծիքով՝ արդյո՞ք բացարձակ
է պետության ինքնիշխանությունը /գրավոր/:
Իշխանությունն իշխողի ընդունակությունն է ազդել մարդկանց վարքագծի
և գործունեության վրա ու նրանց ենթարկել իր կամքին: Դրա մարմիններն են իշխող կառավարող
անձը, և ենթարկվող հասարակությունը:
Ինքնիշխանությունը սուբյեկտի հատկությունն է, որն արտահայտվում
է իր ներսում իշխանության գերակայությամբ, և արտաքին հարաբերություններում անկախությամբ:
Կարծում եմ պետությունը չի կարող ունենալ բաձարձակ ինքնիշխանություն:
Դրա համար այն պետք է արտաքին հարաբերություններում լիովին անկախ լինի, ինչն, իմ կարծիքով
հնարավոր չէ: Անկախ լինելու համար պետությանը պետք են բնական ռեսուրսներ, լավ տնտեսական
համակարգ, ուժեղ բանակ և ներքին իշխանություն, իսկ այդ ամենն ունեն ոչ-բոլոր պետությունները:
Սեպտեմբերի 10-14
Առաջադրանք 1. Սահմանե՛ք
«Քաղաքականություն» և «Քաղաքական համակարգ»
հասկացությունները /գրավոր/:
Քաղաքականություն բառը հիմնված է հունարեն «պոլիս» բառի վրա:
Պոլիսները հունաստանի քաղաք-պետություններն էին:
Քաղաքականությունը հասարակության հարաբերությունն է կառավարող
անձերի հետ: Քաղաքականությունը կարող է ազդեցություն գործել կոնկրետ հասարակության
մեջ հավասարակշռություն ստեղծելու, գործողությունների, արտաքին և ներքին զարգացման
վրա։
Առաջադրանք 2. Ի՞նչ
է ուսումնասիրում Քաղաքագիտություն առարկան /գրավոր/:
Քաղաքագիտություն առարկան ուսումնասիրում է քաղաքականությունը:
Երկրների կառավարման ձևերը, իշխանության տեսակները և այլն:
No comments:
Post a Comment