02 April 2016

Ֆոտոշարք Էջմիածնից 02.03.16

ՖՈՏՈՇԱՐՔ 02.03.16
ԷՋՄԻԱԾԻՆ











































































Ջաննի Ռոդարիի պատմվածքների վերլուծություն

ՋԱՆՆԻ ՌՈԴԱՐԻ
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

«Թե ինչպես կապիկները որոշեցին ճանապարհորդել» պատմվածքում կապիկները որոշեցին ճանապարհորդել: Սկզբում նրանց շատ հետաքրքիր թվաց աշխարհը, սակայն հետո նրանք սկսեցին ձանձրանալ, քանի որ նրանք միայն պտտվում էին իրենց վանդակի մեջ: Այս պատմվածքով Ջաննի Ռոդարին ուզում է ասել, որ պետք չէ քո շուրջը պատեր կառուցել: «Մի վանդակի մեջ պտտվելով» ամեն ինչ ձանձրալի կթվա: Պետք է աստիճանաբար «մեծացնել վանդակը», նոր բաներ տեսնել, սովորել: Կյանքը կարճ է, և «վանդակի մեջ պտտվելով» ոչնչի չես հասնի:
«Երիտասարդ խեցգետինը» պատմվածքում խեցգետինը ձանձրացավ անընդհատ հետ-հետ քայլելուց և որոշեց քայլել առաջ: Այստեղ Ռոդարին ասում է, որ կյանքում պետք է նպատակ դնել և անել ամեն ինչ դրան հասնելու համար: Եթե դա ինչ-որ մեկին չի հաջողվել, չի նշանակում, որ չի հաջողվի նաև քեզ: Չի կարելի հանձնվել, այլ պետք է անընդհատ ընթանալ առաջ: Չէ՞ որ եթե մի բան շատ ուզենաս, անպայման դրան կհասնես:

«Շների երկիրը» պամվածքում երկիրը լի էր շներով, որոնց հաչոցից մարդիկ խլացել էին, այնուհետև սկսել էին նրանց նման հաչալ: Ջաննի Ռոդարին ասում է, որ «ամենածանր հիվանդը նա է, ով կարծում է, թե ինքը միանգամայն առողջ է»: Երբեմն պետք է կասկածել արարքի վրա, տեսնելու համար, այն ճի՞շտ է, թե՞ սխալ, քանի որ ինքնաքննադատության բացակայությունը բերում է մի իրավիճակի, երբ սկսած անհատից մինչև հասարակություն դադարում ենք տեսնել այն, ինչ կա, անարդարությունը վերածվում է արդարության, ոչ ճիշտ արարքները դիտվում են օրինաչափ և ճիշտ, բայց իրականությունն այլ է:

01 April 2016

«ՆՊԱՏԱԿ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ» Բ հատվածի վերլուծություն

«ՆՊԱՏԱԿ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ»
Բ ՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

          Այս հատվածում ըստ Աղայանի մարդուն շնորհքներ են փոխանցվում նաև ժառանգաբար: Սակայն ոչ միշտ է ուժեղ ծնողի երեխան ուժեղ, խելացիինը՝ խելացի: Նրանց մեջ այդ շնորհքները պետք է զարգացնեն հենց ծնողները:

          Նա ասում է, որ մարդիկ պետք է տիրապետեն և՛ ինչ որ արհեստի, և՛ սպորտի, և՛ մասնագիտության: Այս անգամ ես համաձայն եմ Աղայանի հետ: Մարդը պետք է զարգացած լինի բոլոր կողմերից, թեկուզ քիչ, քանի որ կյանքում պետք են գալիս և՛ մասնագիտությունը, և՛ սպորտը, և՛ արհեստը: