ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ. ՄՈԴԱՅԻԿ
ԲԱՌ,
ԹԵ՞ ԿՐԹԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒՇ
Ուսումնական նախագծերը կրթություն իրականացնելու ձևերից են:
Համաձայն եմ այս մտքի հետ, ուսումնական նախագծերը օգնում են սովորողին ավելի լավ յուրացնել
իր կատարածը: Նախագծերը կատարվում են գրեթե բոլոր առարկաներից: Յուրաքանչյուր սովորող
կարող է մասնակցել իր հնարավորության սահմաններում: Ուսումնական նախագծերը նպաստում
են սովորողի ստեղծագործական և հետազոտական հմտությունների զարգացմանը: Նախագծային ուսուցումը
մեր դպրոցում միակն է, որ չի օգտագործվում թուղթ և գրիչ, օգտագործվում է նոթբուք, նեթբուք
կամ այլ տեխնիկա և իրականացվում է «նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիրը: Այդ ծրագրի միջոցով
սովորողն և սովորեցնողը աշխատում և սովորում են ամենուր, ամեն սոց. կայքերով: Հանրակրթական
Դիջիթեքը ուսումնական նախագծի մի օրինակ է: Նախագծում սովորողները ներկայացնում են
իրենց կատարած աշխատանքները և ներկայացնում Դիջիթեքին հաղթելու նպատակով, քանի որ հաղթողը
ստանում է նվերներ: Նախագիծը կարող է բխել թե՛ հանրակրթական առարկայական ծրագրի պահանջներից
և թեմաներից, թե՛ կրթահամալիրի տոնացույցով որոշված ժամանակացույցից:
No comments:
Post a Comment