Հայոց լեզու

10.09 - 14.09
Հայոց լեզվի զարգացման փուլերը
Հայ ժողովուրդը կազմավորվել է մ. թ. ա. III դարում:
Հայոց լեզվի նախագույն շրջանն ունի 3000 տարվա պատմություն, իսկ գրային շրջանը սկսվում է V դարից՝ Մեսրոպյան տառերի գյուտից (405 թ):
Հայերենի գրային շրջանն անցել է զարգացման 3 փուլ՝
1. Հին հայերեն կամ գրաբար (V-XI դարեր)
2. Միջին կամ կիլիկյան հայերեն (XII-XVI դարեր)
3. Աշխարհաբար (XII-XXI դարեր)
Աշխարհաբար գրական լեզուն ունի 2 տարբերակ՝ արևելահայերեն և արևմտահայերեն: Արևելահայերենը ձևավորվել է արարատյան բարբառի հիման վրա, ՀՀ պետական լեզուն է և Սփյուռքի հայության գրական լեզուն: Արևմտահայերենը ձևավորվել է Պոլսի բարբառի հիման վրա:
Մեծ եղեռնից հետո Սփյուռքում ստեղծված գրականությունը կոչվեց սփյուռքահայ գրականություն: V դարից գրաբարով են գրել ոսկեդարի պատմիչներ Ագաթանգեղոսը, Բուզանդը, Եղիշեն, Փարպեցին և Նարեկացին:
XII դարից միջին հայերենով են գրվել Ֆրիկի, Քուչակի, Մխիթար Գոշի, Այգեկցու գործերը:
XVII դարից աշխարհաբարով գրվել են Աբովյանի, Րաֆֆու, Մուրացանի, Շիրվանզադեի, Թումանյանի, Տերյանի, Իսահակյանի, Չարենցի, Բակունցի, Մահարիի գործերը:
Արևմտահայերենով գրել են Դուրյանը, Մեծարենցը, Վարուժանը, Սիամանթոն, Պարոնյանը, Զոհրապը:
Սփյուռքահայ գրականություն՝ Շահնոր, Համաստեղ, Մուշեղ իշխան, Վահան Թեքեյան, Հակոբ Օշական, Վահե Հայկ, Կոստան Զարյան:
Կան Սփյուռքում ապրող օտարագիր հայ գրողներ, ինչպիսիք են՝ Վիլյամ Սարոյանը, Մայքլ Արլեն կրտսերը, Լևոն-Զավեն Սյուրմելյանը (անգլիագիր), Անրի Թրուայանը, Վահե Քուչան (ֆրանսիագիր), Ալիսիա Կիրակոսյանը (իսպանագիր):

Հայոց լեզուն ծագել է հնդեվրոպական լեզվաընտանիքից: Հայերենին ցեղակից են հունարենը, անգլերենը, իտալերենը, իսպաներենը, իռլանդերենը, ֆրանսերենը, դանիերենը, նորվեգերենը, շվեդերենը, բուլղարերենը, չեխերենը, լատիշերենը, լիտվերենը, բելառուսերենը, ուկրաիներենը, խորվաթերենը, հնդկերենը, պարսկերենը, քրդերենը, օսեպերենը:



03.09 – 07.09
Նախագծային ուսուցման շաբաթ
Քննարկում- Ուսումնական գործընթաց. օրինաչափություններ և հակասություններ  սեպտեմբերի 3, 1-2 դասաժամ
·        բուհ առանց մասնավոր պարապմունքների
·        կրթահամալիրը տալի՞ս է այդպիսի հնարավորություն

Մեր կրթահամալիրը շատ է տարբերվում Հայաստանի մյուս դպրոցներից: Ոմանք համաձայն չեն, քանի որ կարծում են, որ դպրոցում ազատությունը պետք է ավելի սահմանափակված լինի: Ամենամեծ տարբերությունները կարելի է գտնել կրթական համակարգում: Կրթահամալիրում մենք ունենք մտածելու, սեփական կարծիքն արտահայտելու հնարավորություն: Ունենք ընտրության իրավունք, ինչը շատ կարևոր է: Շատ հետաքրքիր է նախագծերով ուսուցումը, երբ գոյություն ունեցող նախագծերից բացի մենք կարող ենք ստեղծել նորերը՝ մեզ հետաքրքրող թեմայով: Մեծ օգուտ են տալիս նաև տարբեր ճամփորդությունները, ճամբարները և հանդիպումները հետաքրքիր մարդկանց հետ:
Ոմանք դեմ են այսպիսի համակարգին՝ կարծելով, որ սովորողներն այսպես ավելի են ծուլանում, սակայն իրականում կրթահամալիրում սովորելը ավելի մեծ ջանքեր է պահանջում, քան հասարակ դպրոցում: Եթե սովորողը ցուցաբերի մեծ պատասխանատվություն, աշխատաասիրություն և ուշադրություն, կարող է հեշտությանբ ընդունվել ցանկացած բուհ՝ առանց մասնավոր պարապմունքների:

No comments:

Post a Comment