Քաղաքագիտություն


Սեպտեմբերի 24-28

Առաջադրանք 1. Ի՞նչ եք կարծում՝ վայելու՞մ է արդյոք ՀՀ պետական իշխանությունը հարգանք և վստահություն մեր հասարակության մոտ: Խոսե՛ք նախորդ և ներկայիս իշխանությունների համեմատությամբ /գրավոր/:
Կարծում եմ ՀՀ ներկայիս իշխանությունը մեծ հարգանք և վստահություն է վայելում հասարակության մոտ: Այս ամենի վատ կողմն այն է, որ երբեմն այդ վստահությունն ու հարգանքը կույր են: Որոշ մարդիկ առանց հասկանալու են հետևում իշխանությանը և կուրորեն համաձայնվում նրանց բոլոր որոշումների հետ: Որոշների ցուցաբերած հարգանքը կեղծ է և ցուցադրական՝ ուշադրություն գրավելու համար, այդ մարդիկ նաև ատելություն են ցուցաբերում դեպի նախկին իշխանությունը: Համեմատել չեմ կարող, քանի որ ո՛չ ներկայիս, ո՛չ նախկին իշխանության մասին բավական տեղեկություններ չունեմ:

Առաջադրանք 2. Ներկայացրե՛ք ՀՀ կառավարման ձևը /գրավոր/:
ՀՀ կառավարման ձևը խորհրդարանական է: Երկրի հիմնական կառավարիչները վարչապետն ու խորհրդարանն են և ունեն հավասար իրավունքներ:



Սեպտեմբերի 17-21
Առաջադրանք 1. Պատրաստե՛ք նյութ՝ «Պետության տարածքի կառուցվածքը և հատկանիշները» թեմայով /գրավոր/:
Պետական տարածքն այն տարածքն է, որտեղ ապրում է տվյալ պետության բնակչությունը և չանաչում դրա գերագույն իշխանությունը: Այն ունի պետական սահմաններ, և վարչատարածքային բաժանում:
Առաջադրանք 2. Բացատրե՛ք «Իշխանություն» և «Ինքնիշխանություն» հասկացությունները: Ձեր կարծիքով՝ արդյո՞ք բացարձակ է պետության ինքնիշխանությունը /գրավոր/:
Իշխանությունն իշխողի ընդունակությունն է ազդել մարդկանց վարքագծի և գործունեության վրա ու նրանց ենթարկել իր կամքին: Դրա մարմիններն են իշխող կառավարող անձը, և ենթարկվող հասարակությունը:
Ինքնիշխանությունը սուբյեկտի հատկությունն է, որն արտահայտվում է իր ներսում իշխանության գերակայությամբ, և արտաքին հարաբերություններում անկախությամբ:
Կարծում եմ պետությունը չի կարող ունենալ բաձարձակ ինքնիշխանություն: Դրա համար այն պետք է արտաքին հարաբերություններում լիովին անկախ լինի, ինչն, իմ կարծիքով հնարավոր չէ: Անկախ լինելու համար պետությանը պետք են բնական ռեսուրսներ, լավ տնտեսական համակարգ, ուժեղ բանակ և ներքին իշխանություն, իսկ այդ ամենն ունեն ոչ-բոլոր պետությունները:


Սեպտեմբերի 10-14
Առաջադրանք 1. Սահմանե՛ք «Քաղաքականություն» և «Քաղաքական համակարգ»  հասկացությունները /գրավոր/:
Քաղաքականություն բառը հիմնված է հունարեն «պոլիս» բառի վրա: Պոլիսները հունաստանի քաղաք-պետություններն էին:
Քաղաքականությունը հասարակության հարաբերությունն է կառավարող անձերի հետ: Քաղաքականությունը կարող է ազդեցություն գործել կոնկրետ հասարակության մեջ հավասարակշռություն ստեղծելու, գործողությունների, արտաքին և ներքին զարգացման վրա։

Առաջադրանք 2. Ի՞նչ է ուսումնասիրում Քաղաքագիտություն առարկան /գրավոր/:
Քաղաքագիտություն առարկան ուսումնասիրում է քաղաքականությունը: Երկրների կառավարման ձևերը, իշխանության տեսակները և այլն:

No comments:

Post a Comment