22 October 2019

Միակ վախենալու բանը… (թարգմանություն)

Միակ վախենալու բանը…
(թարգմանություն)
Ոչ ոք, իհարկե, լողավազանւմ պատահածի մասին ինձ չհավատաց: Ես նրանց չեմ մեղադրում: Ես նույնպես չէի հավատա, եթե նրանցից մեկը դա պատմեր: Երևի, ես կձևացնեի, թե հավատում եմ, եթե Ռաուլը ինձ պատմեր պատմությունը, բայց միայն նրա համար, որ ես ուզում եմ, որ նա հավանի ինձ, կամ գոնե իմանա, որ ես գոյություն ունեմ:
Ենթադրում եմ հիմա բոլորը գիտեն, որ ես գոյություն ունեմ: Ես տեսա բոլոր նամակները, մինչև իմ հեռախոսը վերցրեցին: Ջեքին և Անյան ասում են, որ ինձ մոտ իմ «օրերն» էին, բայց դա հիմարություն է: Այնտեղ չափազանց շատ արյուն կար դրա համար: Ակնհայտորեն (դե դա ակնհայտ է, եթե մոռանաս ֆիզիկայի, ժամանակի և տարածության օրենքների մասին), իմ արյունը միայն մի ձև կարող էր ջրում հայտնվել. Ինձ հետ այնտեղ շնաձուկ կար:
Ուրիշ ինչպե՞ս եմ ես իմ աջ ոտքին այս կծած հետքերը ստացել: Ինչպես ասացի, ես նրանց չեմ մեղադրում ինչ չհավատալու համար, բայց ես այլևս երբեք լողավազան չեմ գնալու: Միևնույն է ես երբեք ծով չեմ գնում, այնպես որ դա նոր որոշում չէ՝ միայն երեկվա պատահածի համար: Դա ուղղակի խելամիտ է:
Ես լսել եմ մորս և հորս՝ բժիշկներին պատմելիս, որ իրենք իրենց պատասխանատու են զգում, որովհետև ինչ թույլ են տալիս այդ բոլոր «Jaws» ֆիլմերը: Բայց ս ուրախ եմ, որ նրանք ինձ թույլ են տալիս դիտել և սովորել, քանի որ ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ լինել: Լավ էր, որ դա պատահեց լողավազանում, այլ ոչ թե ծովում, առանց որևէ ուրիշ մարդկանց՝ ինձ գոռալուց լսելու: Ես հիմա այստեղ պառկած չէի լինի և Ռաուլը, հարյուր տոկոս, երբեք չէր իմանա, որ ես գոյություն ունեմ:
Ես միլիոն անգամ պատկերացրել եմ շնաձկան հարձակվելը: Ինչպե՞ս դա կլիներ, ինչպիսի՞ն կլինեին նրա աչքերը մոտիկից: Բայց ես պատրաստված չէի այդքան ուժեղ բախմանը, նույնիսկ որ YouTube-ով մեծ սպիտակ շնաձկների հարձակումներ եմ տեսել: Դա պատի վրա նետվելու նման էր: Ես մեջքի վրա լողում էի, երբ նրան ինձ դիպչելուց զգացի: Երբ գլուխս վերև բարձրացրեցի նա հենց իմ կողքով էր լողում: Նրա աշքերը, ինչպես բոլորն են ասում, մեռած, մեռած, մեռած էին ներսում, և ատամները նման էին խոհանոցի շատ մեծ դանակների:
Երբ բժիշկներն ինձ հարցրեցին, թե ես երբևէ տեսե՞լ եմ շնաձկների մասին երազներ, ես ճշմարտությունն ասացի: Ես ասացի, որ երազներ եմ տեսել, երբ սկսել եմ դիտել այդ ֆիլմերը: Իմ ննջասենյակի հատակը վերածվում է ջրի, և շնաձուկն այնտեղ է, շրջանագծով լողալիս:
Նրանք տպավորված էին իմ՝ շնաձկների մասին իմացությունով: Նրանք չգիտեին, որ լողորդների մեծ մասը շնաձկների հարձակման զոհ են դառնում ջրում, որը ընդամենը 2 մետր խորություն ունի: Եթե արդար լինենք, շատ մարդիկ չգիտեն այդ մասին: Միայն այն, որ նրանք բժիշկներ են, չի նշանակում, որ նրանք պետք է ամեն ինչի փորձագետ լինեն: Երևում էր, որ նրանք կարծում են, որ շատ կարևոր է, որ ես հարձակման եմ ենթարկվել մոտավորապես հենց այդ խերությամբ ջրում, որովհետև նրանք դա գրեցին իրենց նոթատետրերում: Ես չեմ կարծում, որ դա կարևոր է, որովհետև լողավազանը օվկիանոսի նման մեծ կամ խորը չէր: Ակնհայտորեն, լողավազանում շնաձուկը ստիպված է հարձակվել 2 մետրից ավելի քիչ ջրում: Ամեն դեպքում, նրանց նույնպես հետաքրքրեցին իմ հեռախոսի մեջ՝ շնաձկների հարձակումներից հետո մարդկանց նկարները: Դա մեծ հավաքածու է, այնպես որ ես զարմացած չեմ, որ նրանք վերցրեցին հեռախոսս՝ ավելի երկար նայելու համար:
Ինձ դուր էր գալիս ցույց տալ՝ ինչքան ես գիտեմ, բայց ամբողջ զրույցը մի տեսակ հիմար էր, որովհետև բոլորը շեղվում են իմաստից: Հարցն այն է, թե ինչպես էր շնաձուկը հայտնվել լողավազանում: Նրանք դա չհարցրեցին: Դա ցավալի է, քանի որ ես կարող էի բացատրել, որ շնաձկները կարող են լողալ աղի և քաղցրահամ ջրերում: Որոշ շնաձկներ լողում են գետերում: Ոչ շատ մարդիկ գիտեն դա: Դրա փոխարեն նրանք ինձ հարցրեցին դպրոցի մասին, և արդյոք ես այնտեղ ինչ-որ խնդիրներ էի ունենում: Ասացի, որ նկատի ունեմ, ես ունեմ հիմա: Կամ ես կունենամ, երբ վերադառնամ դպրոց, և բոլորը դեռ իմ մասին խոսելիս լինեն:
Դուք երևի կմտածեք, որ նրանք կուզեին իմանալ, թե ինչպես եմ ես այնպես արել, որ շնաձուկը ոչ մի տեղից հայտնվի: Ինչպե՞ս եմ ես բացել դեպի օվկիանոս դուռը, որտեղ լողում էր շնաձուկը, որ նա կարող էր լողալ ուղիղ լողավազանի մեջ՝ ճաշի: Վախն էր, որ արեց դա, ես համոզված եմ: Իմ ուսուցիչն ասում է, որ վախենալու միակ բանը հենց վախն է, ես միշտ մտածում էի, որ դա նշանակում է «Մի վախեցիր, քանի որ վատ բաները երբեք այդքան վատ չեն, ինչքան դու ես պատկերացնում»: Բայց հիմա ես գիտեմ ճշմարտությունը. «Վախը նպաստում է վատ բաների կատարմանը»:


Աղբյուրը՝ The only thing to fear is...

No comments:

Post a Comment