08 January 2020

«MSKH Tourism» նախագիծ


ՕՐԻՆԱԿ՝ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ոչ սցենարային):


Անձնական
Ճկուն ժամանակացույց
Խումբ
Ֆիքսված ժամանակցույց

Ուտելիքին առնչվող փաթեթ 
Գինեգործություն, հայկական հացի պատաստում, հարիսայի ծես (սեզոնային), ղափամայի ծես (սեզոնային), հայկական ավանդական չրեր։
Արվեստին առնչվող փաթեթ
 Նկարչություն, կավագործություն, խեցեգործություն, մետաղագործություն, հյուսք, կարպետագործություն, կար (ասեղնագործություն)։
Երգ ու պարին առնչվող փաթեթ
 Սովորել Հայկական ավանդական պարեր և երգեր։
Անձին առնչվող փաթեթ
Ընտրել մեզ առավելապես հետաքրքրող գործողությունները (վերոնշյալ փաթեթներից)։
Ամբողջական փաթեթ
Վերոնշյալ փաթեթները։


ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ։

  • Կազմել անձնական ժամանակցույցը (առավոտյան, ցերեկային և երեկոյան ծրագրերի համար),
  • պատրաստել ուղեցույցներ (տեքստեր, հնարավոր է՝ տարբեր ուղեցույցներ, տարբեր փաթեթների համար, կամ բազմալեզու, եթե հարկ լինի),
  • կազմել զբոսավարների ծրագրերը (ընդհանուր՝ բոլոր գործողությունների համար, կամ՝ անհատական),
  • ընտրել ուսուցիչներին/մասնագետներին (բացառել զբոսաշրջիկների գալու դեպքում ուսուցիչների/զբոսավարների բացակայությունը, միևնույն վայրում ունենալ մի քանի աշխատող),
  • ստեղծել ֆիքսված համակարգ,
  • ստեղծել ֆեսյբուքյան էջ (նախագիծը գովազդելու և դրա վերաբերյալ հրապարակումներ անելու համար),
  • Գտնել կոնտակտներ։


ԻՆՉՊԵՍ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՎԵԼ։

  • Նախագիծըը ներկայացնող տեսանյութ Ֆեյսբուքում,
  • գովազդ (հիմնականում ֆեյսբուքում),
  • համագործակցություն այլ տուրիստական գործակալությունների/կազմակերպությունների (անհրաժեշտ է մանրամասնորեն փնտրել), 
  • ֆլայերների բաժանում,
  • պաստառներ (հարկավոր է տարածք),
  • դեսպանություններ (գովազդ/թռուցիկներ) (անհրաժեշտ է Տիկին Մարթայի օգնությունը),
  • հայկական մշակութային գործակալություններ, հարկավոր կլինեն կոնտակտներ (հավանաբար «Իմ Հայաստան ծրագիրը», կամավորներ):


ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԵՐ (Հետաքրքրություն առաջացնող):

  • Հայկական ավանդույթները երիտասարդ սերունդների մոտ։
  • Տեխնոլոգիաների և ավանդույթների միաձուլում:
  • Տարբեր/այլնտրանքային ակադեմիական ծրագրեր:


ՍՑԵՆԱՐ (աշխատանքային ընթացք):

Հայկական մշակույթի հետ ծանոթությունը հիանալի միտք է, սակայն դա կարող է փոքր ինչ դժվար լինել այն պատճառով, որ ձեզ հարկավոր կլինի ճանապարհորդել մեծ հեռու տեղեր և շատ  գյուղական վայրեր այցելել, և այս ամենն անելով՝ դուք կարող եք կորցնել ձեր թանկարժեք ժամանակն ու էներգիան։
Իսկ ի՞նչ, եթե մենք ձեզ ասենք, որ դուք կարող եք գտնել այն ամենը ինչ փնտրում եք, իմանալ ավելին մեր ավանդույթների մասին և ծանոթանալ մեր մշակույթի հետ՝ առանց ստիպված լինելու լքել քաղաքը կամ հեռու գնալ և, որպես բոնուս, անել այս ամենը շրջապատված հայ երիտասարդ սերնդով։
Այդ դեպքում այցելեք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Այն իրոք այսպիսի միակ վայրն է:
Մենք՝ որպես սովորողներ, շատ հպարտ ենք մեր կրթահամալիրով, և թե ինչպես է այն կարողանում համատեղել նոր տեխնոլոգիաները, հին ավանդույթները, մշակույթը և այլն՝ այդ ամենը հետաքրքիր դարձնելով երիտասարդների համար: Այստեղ մենք ունենք ամեն ինչ՝ սկսած հին կավագործության դասընթացներից և արվեստանոցներից, մինչև՝ կատարելագործված ՏՏ լաբարատորիաներ, անհատական կրթական ծրագրերից մինչև ավանդական երգեր ու պարեր, նույնիսկ նորարական գրաֆիկ դիզայնի համադրություն մետաքսյա մանրամասն նկարներից:
Անհատականացված կրթական ծրագրերից մինչև ավանդական պարեր և երգեր: Նորարարական գրաֆիկական դիզայնի համադրություն մետաքսյա նմուշների ձևավորմամբ:
Այդ հնագույն ավանդույթներն ու արհեստները շատ կարևոր են հայերի համար, ոմանք կարող են նույնիսկ դրանք սուրբ համարել, և մեզ համար պատիվ կլինի դրանք կիսել ձեզ հետ։
ԵՎ եկեք չմոռանանք նաև մեր ուտեստների մասին։ Հայաստանը հայտնի է իր համերով, որոնք արմատավորված են մեր ավանդույթներում, և մենք պարզապես ստիպված էինք դրանք ավելացնել մեր առօրյա կյանքին: Մենք ունենք թոնրատուն, որից լավաշի հիանալի հոտ է գալիս և թույլ չի տալիս անտարբեր անցնել։ Մեր գինետունը՝ լի հյութալի մրգերից պատրաստված հարուստ գինով, իսկական գանձ է: Չնայած մեզանից շատերին չի կարելի խմել, մենք սիրով ձեզ կհյուրասիրենք մեր գինուց և, եթե դուք պատահաբար մեզ այցելեք տարվա համապատասխան եղանակին, դուք կկարողանաք ներկա գտնվել և մասնակցել մեր ամենամյա ուտեստային փառատոններին, օրինակ ՝ Ղափամայի կամ Հարիսայի ծեսերին։
Հայերը շատ առրժեքներ ունեն, որոնք գալիս են հին ժամանակներից։ Դրանցից շատերը փոքր ինչ փոփոխվել են, մի քանիսն անհետացել են և, հավանաբար հավերժ կորած են՝ առանց դրանք հետ բերելու որևէ հնարավորության, բայց մեր մշակույթում կա մի արժեք, որը երեք չի դադարի գոյություն ունենալ։ Այն միշտ բնորոշիչ բնութագիր է եղել և ձևավորել է մեզ՝ որպես հասարակություն։ Պարզ, բայց հաճախ դժվար հասանելի՝ հյուրընկալություն:


ՏԵՍԱՆՅՈՒԹԻ ԾՐԱԳԻՐ:
Անհրաժեշտ տեսագրություններ*
նշում* տարբեր անկյուններից նկարված տեսանյութերի հարկ կլինի, ինչպես նաև բեմադրված կադրերի:

  • ՏՏ լաբատարորիա,
  • գինեգործարան,
  • պարի/երգի դասընթացներ (կազմակերպված),
  • հացի պատրաստում թոնրատանը (աշխատանքային ժամեր),
  • հին բաղադրատոմսեր (ցուցադրել գիրքը, անցում դեպի ճաշարանի ժամանակակից ուտելիքներին),
  • ճաշարան (ցուցադրել ուտելիքի փոփոխությունները),
  • մեր կրթական ծրագրերը (ցուցադրել մեր դասացուցակների տարբերությունները (մի սովորող գնում է ՏՏ լաբարատորիա, մյուսը՝ կավագործության արհեստանոց (ասեղնագործության/պարի/երգի) պայմանագիրն ավելի ակնհայտ դարձնելու համար),
  • խեցեգործության դասընթաց (կավե արձաններ),
  • ճանապահն ավտոմեքենաների տեսանկյունից (միայն ճանապարհը),
  • մեր ամենօրյա կյանքը (դասամիջոցներին, ցանկալի է ինչ-որ տեղ, որը կկարողանանք կապել մշակույթի հետ, օրինակ՝ հին գրքերի գրադարանում ժամանակակից գիրք կարդալիս, նստած խեցեգործության արհեստանոցում, կարուձևի դասարանում, աշակերտները՝ դպրոցի մոտ դրված արձանների մոտով անցնելիս):


ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ:

  • Էդիտա Գալստյան
  • Լիանա Վահանյան
  • Գևորգ Հովհաննիսյան
  • Սէրլի Տէր Սարգիսեան
  • Դոնա Թովմասյան
  • Սարո Իսկանյան


 Աղբյուրը՝ MSKH Tourism

No comments:

Post a Comment