ԻՄ ԵՐԱԶԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Մեր
երկիրը շատ ճանաչված է: Ամբողջ աշխարհից մարդիկ են գալիս, որ տեսնեն Հայաստանի
բնությունը, հին վանքերը, կատարյալ մաքուր քաղաքները, և իհարկե ժպտերես
բնակիչներին: Եվ իրոք որ, միայն Երևանով քայլելիս մի դրական լիցք է հաղորդվում քեզ:
Շատ հաճելի է տեսնել, որ բոլորը երջանիկ են, անհոգ և ուրախ: Միայն զբոսնելիս հաճույք ես ստանում, մթնոլլորտն այնքան լավն է, որ նույնիսկ չես ուզում
տուն վերադառնալ: Փողոցները կատարյալ մաքուր են, ամեն քայլի հանդիպում ես մի
արտասովոր, բայց միաժամանակ գեղեցիկ մի շինության, կամ արձանի: Կյանքը եռում է
Երևանում, ամեն տեղից երաժշտություն և ուրախ բացականչություններ են լսվում,...
Ահա
սա է իմ երազած Հայաստանը՝ ուրախ, անհոգ, ճանաչված և շատ սիրելի:
No comments:
Post a Comment