ՀԻԱՍՔԱՆՉ ԲՆՈՒԹՅՈՒՆ
Ձիավորը գնում էր
հարևան թագավորությունը, և նրա ճանապարհն անցնում էր թավ անտառով: Նա ճանապարհ էր
ընկել մութ գիշերով և անտառ էր հասնելու լուսաբացին: Վերջապես նա տեղ հասավ, այդ
տեսարանն անբացատրելի հիասքանչ էր: Հեռվում, լեռնաշղթաների հետևից, ասես ոստյուններով
վեր էր բարձրանում արևը, որը կարծես ադամանդ լիներ: Լսվում էր անտառի միջով հոսող
գետակի արծաթահնչյուն ձայնը: Եվ ահա լուսաբացն ավարտվեց, և երկինքը սկսեց կապտել,
իսկ ձիավորը շարունակեց իր ճանապարհը:
No comments:
Post a Comment