14 November 2019

2. Բաժակի քաշը (թարգմանություն)


4 կարճ պատմություն, որոնք կփոխեն ձեր մտածելակերպը
2. Բաժակի քաշը (թարգմանություն)

Մի անգամ հոգեբանության դասախոսը, սովորողներին սթրեսի կառավարման սկզբունքները սովորեցնելիս քայլում էր լսարանում: Հենց նա ջրով լի բաժակ բարձրացրեց, բոլորը մտածեցին, որ հնչելու է հայտնի «բաժակը կիսով չափ լի՞քն է, թե՞ կիսով չափ դատարկ» հարցը, սակայն, դրա փոխարեն, դասախոսը, ժպիտը դեմքին, հարցրեց.
- Ինչքա՞ն ծանր է իմ ձեռքի բաժակը:
Ուսանողները բղավեցին տարբեր պատասխաններ՝ 8 ունցիայից մինչև մի քանի հարյուր ֆունտ:
Նա պատասխանեց.
- Իմ տեսանկյունից, այս բաժակի բացարձակ քաշը կապ չունի: Ամեն ինչ կախված է նրանից, թե ես ինչքան ժամանակ եմ բռնում այն: Եթե ես այն բռնեմ մեկ կամ երկու րոպե, այն միանգամայն թեթև է, եթե ես այն բռնեմ մեկ ժամ, դրա քաշից իմ թևը կսկսի մի փոքր ցավել, եթե այն բռնեմ մեկ օր, իմ թևը կսեղմվի, կանշարժանա և կթմրի: Ցանկացած դեպքում բաժակի քաշը չի փոխվում, բայց ինչքան ավելի երկար եմ ես բռնում այն, այնքան ավելի ծանր է այն թվում ինձ:
Երբ լսարանի ուսանողները համաձայնվելով գլխով արեցին, նա շարունակեց.

- Կյանքում ձեր սթրեսը և անհանգստությունները այս ջրի բաժակի նման են: Մի փոքր մտածե՛ք դրանց մասին, և ոչինչ չի պատահի: Մտածեք դրանց մասին ավելի երկար և դուք կսկսեք մի փոքր ցավալ: Մտածե՛ք դրանց մասին ամբողջ օրը, և դուք ամբողջովին թմրած և անշարժ կզգաք ձեզ՝ անկարող անելու որևէ բան, մինչև չազատվեք դրանցից:

__________________________________________

Պատմությունը ցույց է տալիս, որ կարևոր է՝ բաց թողնել ձեր անհանգստություններն ու սթրեսը: Կապ չունի՝ օրվա ընթացքում ինչ է պատահում, երեկոյան, ինչքան կարող եք՝ շուտ, վա՛յր գցեք ձեր վրայի ողջ բեռները, մի տարեք դրանք գիշեր, այնուհետև՝ հաջորդ օր: Եթե դեռ զգում եք երեկվա սթրեսի ծանրությունը, դա մեծ նշան է, որ ժամանակն է վայր դնելու բաժակը:

Աղբյուրը՝ marcandangel.com 

No comments:

Post a Comment