16 May 2020

Համագործակցային նախագծեր


Համագործակցային նախագծեր


Դպրոցում սովորելու վերջին երկու տարիներին շատ ենք մասնակցել համագործակցային նախագծերի: Դրանցից ամենահայտնիներն են “The interesting world around us” նախագիծը, որում պատմում ենք այն վայրերի մասին, որտեղ ճամփորդում ենք և “MSKH tourism” նորաստեղծ նախագիծը, որտեղ պատմում ենք կրթահամալիրի հետաքրքիր վայրերի մասին և այստեղ ենք հրավիրում զբոսաշրջիկների: Տարբեր այլ նախագծերի շրջանակներում դասեր ենք անցկացրել մեր կրտսեր ընկերների հետ, մասնակցել ենք կրթահամալիրում տեղի ունեցող փառատոններին, պատմել ենք երկրի էկոլոգիական խնդիրների մասին, և այլն:
Համագործակցային նախագծերին մասնակցելը զգալիորեն օգուտ է տալիս բոլորին: Նախ, սովորում ենք թիմով աշխատել, ինչը առօրյա կյանքում շատ կարևոր է, շատ ու շատ նոր հմտություններ և գիտելիք ենք ձեռք բերում, նոր լեզու ենք սովորում, և իհարկե, ավելի ենք մտերմանում մեր ընկերների հետ և ուղղակի շատ հետաքրքիր ձևով անցկացնում մեր ժամանակը: Արդյունքում հաճելին համատեղում ենք օգտակարի հետ և ստանում շատ հետաքրքիր և ուսուցողական նյութեր:

No comments:

Post a Comment