Մեր կրթահամալիրի հրաշալիքները
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ինքնին մի մեծ հրաշալիք է: Դժվար է առանձնացնել կրթահամալիրի լավ
կողմերից մեկը, երբ դրանք այդքան շատ են, այնպես որ այսօր կխոսեմ դրանցից մի քանիսի
մասին:
Կրթահամալիրի իրականացրած ուսումնական ճամփորդություններին չմասնակցելն
ամենամեծ սխալն է, որ կարող է անել սովորողը: Դրանք իրականում շատ ուսուցողական են:
Նախ, ճամփորդությունները մեզ դարձնում են ավելի ինքնուրույն և պատասխանատու, քանի որ
մի քանի օր տնից հեռու ենք լինում, օգնում են ավելի լավ ճանաչել շրջակա աշխարհը, ծանոթանալ
տարբեր տեղերում ապրող մարդկանց մշակույթին: Ինչպես նաև, ճամփորդության մեկնելիս կարող
ես չանհանգսանալ միայնակ մնալու մասին, քանի որ դրանք շատ են մտերմացնում բոլորին և
հաճախ դառնում են նոր, հիասքանչ ընկերությունների սկիզբ:




