Իլիաս Վենեզիս
Ճայերը (վերլուծություն)
Պատմության գլխավոր հերոսը ծերունին
է: Նրա որդիները հեռացել էին և նա ապրում էր միայնակ՝ մի փոքրիկ կղզում: Խնամում էր
իր ճայերին և նրանցից առնում իր որդիների կարոտը: Կարծում եմ նրա ապրելակերպը շատ սխալ
էր: Ծերունին ամեն օր սպասում էր իր ճայերին, կամ որդիների վերադարձին, և չէր նկատում,
թե ինչպես է գնալով ավելի ու ավելի ծերանում: Կյանքը կարճ է, չի կարելի այն վատնել
անվերջ սպասումների վրա և ինքդ քեզ հուսադրել, որ մի օր ամեն ինչ կփոխվի: Երազելը վատ
բան չէ, սակայն ձեռքերը ծալած նստելով և սպասելով այն այդպես էլ երազանք կմնա: Պետք
է քայլեր ձեռնարկել երազանքներին և նպատակներին հասնելու համար: Այլապես մի օր կարող
ես արթնանալ և հասկանալ, որ ապրածդ տարիների ընթացքում անիմաստ ժամանակ ես վատնել և
արդեն ոչինչ փոխել չես կարող:
No comments:
Post a Comment