ԴԻՋԻԹԵՔԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԻ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Դիջիթեքի անվանակարգերին
ծանոթանալուց հետո եկա հետևյալ եզրակացության.
<<Հանրակրթական
Դիջիթեքի տարածում>> անվանակարգի պահանջները պարզ էին և հասկանալի։
<<Դիջիթեքն ընտանիքում>>
անվանակարգում պահանջները ոչ այնքան հստակ էին ներկայացված, սակայն անվանակարգը
բավականին հետաքրքիր էր։
<<Դիջիթեքն ինքնակրթության գործիք>>
անվանակարգը նույնպես շատ հետաքրքիր էր, պահանջները ներկայացված էին հստակ և
հասկանալի։ Ես մեծ հաճույքով կմասնակցեի այս անվանակարգին։
<<Դիջիթեքը լրացուցիչ կրթության
գործիք>> անվանակարգում պահանջները կարող էին ներկայացվել ավելի հստակ,
սակայն այնուամենայնիվ, անվանակարգը շատ հետաքրքիր էր և բովանդակալից։
<<Դիջիթեքը նախակրթարանում>>
անվանակարգը ոչ այնքան հետաքրքիր էր ինձ համար, ինչպես նաև կարող եմ նշել, որ
պահանջները ներկայացված էին որոշ չափով անհասկանալի։
<<Դիջիթեքը շրջանավարտի գործիք>>
անվանակարգն այնքան էլ հետաքրքիր չէր, սակայն պահանջները շատ կարճ և հստակ էին
ներկայացված։
<<Կրթական ծրագրի նոր կազմակերպում>>
անվանակարգն, ըստ իս, ամենահետաքրքիր անվանակարգն էր։ Պահանջները ներկայացված էին
շատ հստակ, կարճ և հասկանալի։ Կցանկանայի մասնակցել այս անվանակարգին։
<<Հանրակրթության մեդիասպասարկում>>
անվանակարգում պահանջները ներկայացված էին շատ հստակ։ Անվանակարգը ոչ այնքան
հետաքրքիր էր, սակայն բավականին բովանդակալից էր և օգտակար։
<<Առցանց ուսուցման նյութերի փաթեթ>>
անվանակարգը շատ հետաքրքիր և բովանդակալից էր։ Պահանջները ներկայացված էին հստակ կերպով։
<<Մեդիակրթության նոր գործիքի, միջոցի
յուրացում-կիրառում>> անվանակարգը տարբերվում էր մյուսներից իր
յուրահատկությամբ։ Ըստ իս, այն ամենահետաքրքիր անվանակարգերից մեկն էր։ Պահանջները
հասկանալի էին և ներկայացված էին հստակ կերպով։
<<Ուսումնական պարապմունքների նոր
կազմակերպում>> անվանակարգը նույպես շատ հետաքրքիր էր,
պահանջները ներկայացված էին հստակ և հասկանալի։
<<Ուսումնական-ստեղծագործական հավաքի,
պլեների, ճամբարի նախագիծ>> անվանակարգը
նույնպես կդասեի ամենահետաքրքիր անվանակարգերի շարքին, քանի որ պահանջները հստակ
էին, ինչպես նաև ինձ շատ դուր եկավ անվանակարգի բովանդակությունը։
<<Ուսումնական բլոգը՝
դասագիրք>> անվանակարգը կդասեի ամենաօգտակար անվանակարգերի շարքին,
որովհետև այն շատ բովանդակալից էր, պահանջները ներկայացված էին կարճ և հստակ։
<<Դիջիթեքյան ենթակայքի նոր դիզայն, նոր
գործիքների կիրառում, նոր հնարավորությունների ավելացում>> անվանակարգը
նույպես շատ հետաքրքիր և օգտակար էր։ Պահանջները ներկայացված էին կարճ, հստակ և
հասկանալի։
No comments:
Post a Comment