ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՕՐ
Երեկ տոն էր բոլորիս համար. մենք նշում էինք «Ամենայն Հայոց
Բանաստեղծ» Հովհաննես Թումանյանի ծննդյան 147-րդ տարեդարձը:
Սկզբում մենք գնացինք Թումանյանի տուն-թանգարան: Մինչև ներս
մտնելը դրսում կազմակերպեցինք մի փոքրիկ համերգ՝ կարդացինք, պարեցինք և երգեցինք: Այնուհետև
ներս մտանք թանգարան: Այնտեղ նույնպես մի փոքրիկ համերգ տեղի ունեցավ: Առաջինը ելույթ
ունեցավ ուսուցիչների վոկալ համույթը, հետո ընթերցեցին դպրոցի սովորողներից մի քանիսը
և իհարկե ելույթ ունեցավ բոլորիս շատ հայտնի «Տիեզերք Բենդ»-ն իր մշակած Կոմիտասյան
երգերով:
Հետո շատ բարձր տրամադրությամբ մենք
ուղևորվեցինք դեպի Կասկադ: Այնտեղ կարդացինք մի քանի բանաստեղծություն, այնուհետև որոշեցինք
բարձրանալ Կասկադի աստիճաններով: Հիանալի եղանակ էր, որքան շատ էինք բարձրանում, այնքան
ավելի գեղեցիկ էր քաղաքը:
Հաղթահարեցինք Կասկադի բոլոր աստիճանները և վերադարձանք դպրոց: Օրն անցկացրեցինք
շատ ուրախ:
Ես մեծ հաճույքով կմասնակցեմ մեր գալիք ուղևորություններին:
Երեկվա մասին ֆոտոշարքը կարող եք տեսնել այստեղ:
No comments:
Post a Comment