«ԱՆԿԵՂԾ
ՉԵՆՔ»
ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Թումանյանին որպես հասարակական գործիչ մտահոգում է մի
հարց. մարդկանց անկեղծությունը: Նա գրում է որ երբեք այդքան մեծ չի եղել
անկեղծության կարիքը, քան իր ժամանակներում: Ես լիովին համաձայն եմ նրա հետ,
նույնպես կարծում եմ, որ դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա և շատ տգեղ է
կյանքում, քանի որ կեղծավոր մարդկանց հետ երբեմն նույնիսկ շփվելն է տհաճ:
Կարծում եմ ոչ մի փոփոխություն չկա, մեր օրերում նույն
իրավիճակն է: Անկեղծ մարդիկ շատ քիչ են աշխարհում: Ինչպես գրում է Թումանյանը՝
կեղծավոր մարդիկ ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալիս, թե սիրում են:
Կարծում եմ անկեղծ չլինելը մեծ վնաս է հասցնում
հասարակությանը: Եթե դու անկեղծ չես, մարդիկ ուշ թե շուտ դադարում են քեզ վստահել,
իսկ կորցրած վստահությունը հետ չես բերի:
No comments:
Post a Comment