«ԴԱՌՆԱՑԱԾ
ԺՈՂՈՎՈՒՐԴ»
ՀՈԴՎԱԾԻ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Այս հոդվածում Թումանյանին մտահոգող շատ
հարցեր կան: Նա գրում է, որ ժողովուրդը տառապում է մի ծանր ու խոր բարոյական
հիվանդությամբ:
Հոդվածում շատ հաճախ է խոսվում վեճերի և նախանձության մասին: Թումանյանը ճիշտ է,
ես այս անգամ ևս համաձայն եմ նրա հետ: Կարծում եմ մեր օրերում նույն վիճակն է:
Զարմանալի է, որ ավելի քան 100 տարի է անցել, բայց գրեթե ոչինչ չի փոխվել, կարելի
է ասել փոխվել է, սակայն կարծում եմ դեպի վատը: Ինչպես գրում է նա, մարդիկ փոխանակ
իրենց վրա աշխատելու, ուրիշների հաջողության վրա են «դարդ անում»:
Նախանձը եղել է ու կլինի, այն չի կարող վերանալ: Մարդիկ չեն հասկանում, որ պետք է
ուրախանալ ուրիշի հաջողությունների համար, այլ ոչ թե նախանձել:
No comments:
Post a Comment