ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ
ԷՋՄԻԱԾԻՆ
Սկզբում մենք զբոսնեցինք Մայր տաճարի շրջակայքով,
այնուհետև այցելեցինք Սբ. Գայանե եկեղեցին: Այն մեզ շատ դուր եկավ: Եկեղեցում մենք
հանդիպեցինք այնտեղի Սարկավագին զրուցեցինք նրա հետ, ինչից հետո եկեղեցու քահանան օրհնեց
մեզ, և մենք շարունակեցինք մեր ճամփորդությունը:
Սբ. Գայանե եկեղեցուց հետո այցելեցինք Էրնեկյան
դպրոցը, սակայն այնտեղ ոչ աշխատանքային օր էր, և մեզ չհաջողվեց զրուցել դպրոցի տնօրենի
հետ, քանի որ նա այնտեղ չէր:
Այս ամենից հետո մենք ճաշեցինք և գնացինք
մյուս երեխաներին դիմավորելու: Նրանց հետ մի քիչ ժամանակ անցկացնելուց հետո մենք բոլորով
շարունակեցինք մեր ուղևորությունը:
Հաջորդ կանգառը Սբ. Հռիփսիմե եկեղեցին էր:
Այնտեղ շատ չմնացինք, քանի որ այնտեղ տեղի էր ունենում պսակադրության արարողություն:
Եվ ահա մեր վերջին կանգառը – Սբ. Շողակաթ
եկեղեցին: Այնտեղ Մերին և Ռեբեկան մեզ պատմեցին Սբ. Շողակաթ և Սբ. Հռիփսիմե եկեղեցիների մասին:
Այսօրվա մասին ֆոտոշարքը կարող
եք դիտել այստեղ:
No comments:
Post a Comment