21 April 2016

Համո Սահյան «ՋՐԻ ՊԵՍ»

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
«ՋՐԻ ՊԵՍ»


 ·   Անձնավորման միջոցով հեղինակը ջրին ի՞նչ մարդկային հատկանիշներ է տվել: Որո՞նց հետ ես համաձայն, որոնց հետ՝ ոչ. հիմնավորիր:
Սահյանը ջրին շատ մարդկային հատկանիշներ է տվել՝ համառ, որովհոտև նրան ոչինչ չի կարող խանգարել, նա հոսում է իր ճանապարհով, և չի հանձնվում: Ուժեղ, որովհետև կարող է փշրել բոլոր արգելքները: Մաքուր, որովհետև նա մաքրում է չարությունը մարդկանց սրտից: Բարի, որովհետև այս ամենից հետո նա չի մոռանում բնությունը, ջրում է մարգերը, ծառերը, ծաղիկները: Եվ իհարկե ազատ, քանի որ ջուրն ապրում է ազատ, նրան ոչ ոք ոչինչ չի կարգադրում, նա անում է այն, ինչ ուզում է, հոսում է այն ճանապարհով, որով կցանկանա:

·     Եթե ջուր լինեիր, ինչպե՞ս կապրեիրստեղծագործական աշխատանք:
Եթե ես ջուր լինեի, ես կապրեի ազատ կյանքով: Վար կթափվեի բարձր ջրվեժներից, կամ կխառնվեի առվակների, գետերի ջրերին և հոսելով կհասնեի օվկիանոսներին: Չէի մոռանա նաև բնության մասին, կջրեի իմ ճանապարհին հանդիպող ծառեռը, ծաղիկները, …
Այս երկար ճանապարհորդության ընթացքում ես չէի թողնի, որ մարդիկ ինձ կեղտոտեն, ես ինձ հետ կտանեի ամբողջ նրանց չարությունը, նախանձը և մյուս վատ հատկությունները:
Այսպիսով ջրի կյանքը դժվար է պատկերացնել, սակայն հետաքրքիր կլիներ որոշ ժամանակ ապրել նրա կյանքով, և զգալ այն ամենը, ինչ զգում է ջուրը:

No comments:

Post a Comment