ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ
ԱՌԱԿՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Տեսնում է, որ
Հովիվները դանակներով
Կտրատում են մի գեր ոչխար,
Իսկ շները լուռ, անվըրդով
Թափվել են վար,
Գռմռում չեն,
Մռմռում չեն:
Գայլը հեռվից ինչ է ասում.
Կոտորվիք դուք… ինչ վայնասուն
Կհանեիք դուք խմբովի,
Թե այդ բանը ես անեի:»
Այս առակում նկարագրված է մի իրավիճակ, երբ բարձր խավի
մարդկանց արած սխալներն, ի տարբերություն հասարակ ժողովրդի, անտեսվում են: Նույնը կատարվում
է նաև մեր օրերում: Առակի մեջ հովիվները մարմնավորում են կառավարության անդամներին,
գայլը՝ ժողովրդին, իսկ շները՝ ոստիկաններին: Երբ ժողովուրդն է ինչ-որ սխալ թույլ տալիս,
ոստիկանները տուգանում են, սակայն կառավարության բոլոր սխալները կարող են անտեսվել
ընդամենը մի քիչ փողի օգնությամբ:
«Օրվա մեկը մի աքլոր
Քուջուջ- մուջուջ անելիս,
Տեսավ մի հատ մարգարիտ
Աղբի միջին փայլելիս:
Կտցեց, ասավ. “Էս ի՞նչ է,
Ինձ հարցնես` ոչինչ է,
Վայ տամ էն հիմարին,
Որ գին կտա էս քարին,
Իսկ ինձ համար մեկ գարին
Արժեր էսպես հազարին:»
Այս առակում հեղինակն ուզում
է ասել, որ կան բաներ, որոնք ըստ քեզ արժեք չունեն, սակայն, հնարավոր է, որ ինչ որ
մեկի համար դա շատ թանկարժեք է: Որպես օրինակ, նա ասում է, որ աքլորի համար մարգարիտն
արժեք չունի, սակայն գարու հատիկի համար նա հազար այդպիսի մարգարիտ կտա:
«Խոնարհ ու հեզ
Մի հոգնած եզ,
Արորն ուսին
Ճանճը պոզին
Մի իրիկուն
Գալիս էր տուն:
Մին էլ ճամփին
Մի ուրիշ ճանճ
Հենց նստածին
Ասաց. – Տո, մանչ,
Էս եզան հետ
Որտեղի՞ց էդ:
Քիթը տնկած
Ճանճը ասաց.
Մենք որտեղի՞ց.
Վարում էինք,
Վարատեղից:»
Այս առակում հեղիկակն ասում
է, որ կան մարդիկ, որոնք լուռումունջ, գլուխը կախ,, իրենց համար աշխատում են, սակայն
չեն նկատում, որ ամբողջ իրենց աշխատանքի համար պարգևատրվում են ուրիշները՝ ոչինչ չանելով:
«Գայլը հոտից իր հանգի
Զարկեց տարավ մի մաքի,
Կերավ փորն ու փսորը,
Պառկեց մինչև կեսօրը,
Մուկը հեռվից հոտմտաց,
Ելավ գնաց
Հոփիկ-թոփիկ
Ու մի ճոթիկ
Մսից առավ
Ու թռավ:
Գայլը զարթնեց,
Իրեն ջարդեց,
Թե՜, հայ-հարայ,
Ալա՛ն, թալա՛ն,
Էյ, պահապան,
Մատնեցին,
Վատնեցին,
Ինչ ունեի թալնեցին:»
Այս առակում հեղինակն ասում է, որ կան մարդիկ, որոնք թալանում
են մյուսներին, սակայն երբ իրենց թալանած ապրանքի մի փոքր մասն ինչ-որ մեկը վերցնում
է, նրանք բարկանում են և աղմուկ գցում թալանի մասին:
«Փայտահատ Մոսին
Կացինը ուսին
Մտավ անտառ:
Հոգիս, - ասավ նրան մի ծառ, -
Դալար մնան քո կոճերը,
Կացինդ առ, էս ծառերը
Իմ բոլորից ջարդիր զատ-զատ,
Ինձ չեն թողնում բուսնեմ ազատ,
Տես` կապել են գլխիս կամար,
Արև չկա խեղճիս համար,
Էս մթան մեջ խոնավ, նեխված,
Արմատներիս տեղը նեղված,
Ինչպես կարող եմ զորանալ,
Շրջակայքի զարդը դառնալ:
Կացինն առավ փայտահատ Մոսին,
Հա էս ծառին, հա էն մյուսին,
Ծառի շուրջը լայն ու արձակ
Մի տեղ բացեց, շատ ընդարձակ:
Բայց խնդումը շատ չտևեց,
Էն լավ օրին վատն հետևեց.
Հա արևը ծառը մրկեց.
Հա կարկուտը ճյուղքին զարկեց
Ու մի օր էլ քամին սաստիկ
Կոտրեց ծառը չարաբաստիկ:»
Այս
առակում ծառը մարմնավորում է այն մարդկանց, ովքեր չեն սիրում հավասարվել մյուսներին:
Նրանք ուզում են ամբողջ ուշադրությունը գրավել իրենց վրա և դառնալ «շրջակայքի զարդը»:
Երբ նրանց ազատում են շրջապատող մարդկանցից, վերացնում են բոլոր արգելքները, նրանք
չեն դիմանում և կործանվում են միայնության մեջ:
No comments:
Post a Comment