ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
«ԲՆՈՒԹՅՈՒՆ»
·
Առանձնացրու
տողերը, որոնք
հակադիր մտքեր
են արտահայտում,
բայց միասին
են ամբողջական.
բացատրիր դրանց
իմաստը:
«Ինձ քեզանից զատեմ
ՈՒ խառնվեմ քեզ հետ:»
Այս տողերով Սահյանն
ասում է, որ նա ապրում է բնությունով: Նա ուզում է չլինել բնության հետ մեկ ամբողջություն,
սակայն միևնույն ժամանակ հանդիսանալ նրա մի մասնիկը:
·
Բնությունը
ի՞նչ դեր է կատարում
քնարական հերոսի
կյանքում:
Հերոսի
կյանքի կարևոր դերակատարն է բնությունը: Նա խոնարհվում է բնության առաջ, օգնություն
խնդրում՝ ճանաչելու և դիմանալու, կանխարգելելու աղետներն ու արհավիրքները, պաշտպանելու
և առողջացնելու այն, և ոչ թե կործանելու:
·
Ես և բնությունը
ներդաշնակ ենք … — ստեղծագործական աշխատանք:
«Ով չի սիրում
բնությունը, չի սիրում մարդուն, նա քաղաքացի չէ»
Ֆ. Դոստոևսկի
Մարդը բնության մի մասնիկն է. վնասելու և աղտոտելու փոխարեն
պետք է մաքրել և բարելավել բնությունը: Չէ՞ որ մենք ստեղծվել ենք հենց բնությունից,
այսինքն փչացնելով բնությունը, վնասում ենք ինքներս մեզ: Ինչպես ասում են՝ «Եթե սիրում
ես բնությունը, սիրում ես ինքդ քեզ»: Մարդիկ միշտ օգտվել են բնության բարիքներից: Անհնարին
է պատկերացնել կյանքն առանց բնության, գոնե նրա համար, որ կյանքի համար անհրաժեշտ ամենակարևոր
բաները մենք ստանում ենք բնությունից. թթվածինը, ջուրը, սնունդը և այլն: Սակայն անխնա
կերպով օգտագործելուց բացի արդյո՞ք նպաստում ենք բնության պահպանմանն ու վերարտադրմանը:
Չէ՞ որ անսահման չեն բնական ռեսուրսներն ու
մի օր կարող են սպառվել: Իսկ գուցե այսքան աղետների ու արհավիրքների միջոցով նա փորձում է պաշտպանվել մեզանից ու նախազգուշացնել.
«Բավական է, հանգիստ թողեք ինձ, հոգնել եմ ձեր աղբից ու աղմուկից, աղտոտված օդից ու
անվերջ ինձ տանջող հանքափորներից»:
Ուրեմն
եկեք հիշենք ու չմոռանանք. ես և բնությունը բարեկամներ ենք, մենք միասին ենք ու ներդաշնակ,
ես սիրում եմ բնությունը ու ամեն ինչ պետք է անեմ՝ այն մաքրելու, խնամելու և պահպանելու
համար: Եվ, վերջապես, ինչպես ասել է Միխայիլ Պրիշվինը. «Պահպանել բնությունը՝ նշանակում
է պաշտպանել հայրենիքը»:
No comments:
Post a Comment