ԵԹԵ ԵՍ ՋՈՒՐ
ԼԻՆԵԻ
Եթե
ես ջուր լինեի, ես կապրեի ազատ կյանքով: Վար կթափվեի բարձր ջրվեժներից, կամ կխառնվեի
առվակների, գետերի ջրերին և հոսելով կհասնեի օվկիանոսներին: Չէի մոռանա նաև բնության
մասին, կջրեի իմ ճանապարհին հանդիպող ծառերը, ծաղիկները, …
Այս
երկար ճանապարհորդության ընթացքում ես չէի թողնի, որ մարդիկ ինձ կեղտոտեն, ես ինձ հետ
կտանեի ամբողջ նրանց չարությունը, նախանձը և մյուս վատ հատկությունները:
Այսպիսով
ջրի կյանքը դժվար է պատկերացնել, սակայն հետաքրքիր կլիներ որոշ ժամանակ ապրել նրա կյանքով,
և զգալ այն ամենը, ինչ զգում է ջուրը:
No comments:
Post a Comment