Հովհաննես Թումանյան
- քառյակներ
Թումանյանի՝ իմ կարդացած քառյակների մեծամասնությունը տխուր
է։ Կարծում եմ դա կապ ունի հայոց Մեծ եղեռնի հետ, քանի որ քառյակները գրված են
1916-1919 թվականներին։ Դրանցում Թումանյանն անընդհատ գրում է վշտի, տխրության, մահի
մասին, երանի է տալիս այն օրերին, երբ ամեն ինչ խաղաղ էր։ Մարդկանց երբեմն քննադատում
է՝ հորդորելով խաղաղ, հանգիստ ապրել իրենց կյանքը և չխանգարել ուրիշներին։ Քառյակները
կարդալով՝ կարելի է հասկանալ, որ եղեռնը մեծ ազդեցություն է թողել Թումանյանի վրա։
Նա չի կարողանում իր մտքից հանել այդ սպանությունները, տագնապալից վիճակը, այդ մարդկանց,
կյանքի ու կռվի խնդիրը և իր բոլոր զգացմունքները ներդնում է քառյակների մեջ։ Պատմում
է իր ցավի մասին, իր տեսած մահերի մասին, փորձում է հասկանալ, թե ինչ են մարդիկ ստանում
իրար վնասելուց, և արդյո՞ք կգա մի օր, երբ մարդկությունը կապրի խաղաղության և հաշտության
մեջ: Նա շատ բարի մարդ է, և մեծ ցավ է զգում, երբ տեսնում է, որ ուրիշներն այդպիսին
չեն, և շարունակ վատություն են անում միմյանց:
Բերանն
արնոտ Մարդակերը էն անբան
Հազար
դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն
արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու
է մինչև Մարդը իր ճամփան։
Սա այնպիսի խնդիր է, որը միշտ է արդիական: Միշտ էլ լինում են մարդիկ, որոնք ուղղակի ագահություն են անում, կամ
չեն հանդուրժում ուրիշներին, հատկապես իրենցից ինչ-որ բանով տարբերվող կամ իրենց հետ
չհամաձայնող մարդկանց: Սակայն, կարծում եմ, ներկայումս մարդիկ գնալով ավելի բարի և
կարեկցող են դառնում, սկսում են մտածել ուրիշների մասին, փորձում են օգնել իրենց շրջապատող
մարդկանց, սակայն չեն խառնվում նրանց անձնական կյանքին, դառնում են ավելի քիչ անտարբեր
մյուսների և բնության նկատմամբ, ինչն իրոք խաղաղ ու հաճելի կյանքի հույս է տալիս:
Աղբյուրը՝ hy.wikisource.org
No comments:
Post a Comment