Ի՞նչ է վախը
Վախը բոլորիս կյանքի անբաժանելի մասն է: Երբեմն այն ուղղակի
ինքնապաշտպանական ռեակցիա է, երբեմն պատրանք, որ խանգարում է մեզ հասնել ինչ-որ նպատակի:
Կարդացածս բանաստեղծություններում («Լոռեցի Սաքոն», «Ագռավը») այն ուղղակի միայնության
և երևակայության արդյունք էր, բայց ես այդպես չեմ կարծում: Ըստ իս վախն անձնական զգացմունք
է, քանի որ յուրաքանչյուր մարդու համար դրա պատճառները տարբեր են: Մեկը վախենում է
միայնությունից, մեկը միջատներից, մեկն էլ՝ ինչ-որ մեկին կամ ինքն իրեն ինչ-որ բան
խոստովանելուց, այնպես որ հնարավոր չէ ստույգ եզրակացության գալ:
Բոլորն էլ վախեր ունեն: Դրանից չենք կարող, և պետք էլ չի փախչել:
Թվում է, թե վախն ավելորդ է, բայց չէ՞ որ, եթե այն չլիներ, աշխարհը կարող էր քաոսի
վերածվել: Մարդիկ կարող էին վնաս պատճառել միմյանց, ինքներն իրենց և ինչու չէ, իրենց
շրջակա աշխարհին: Կարծում եմ բանաստեղծություններում հեղինակները ներկայացրել են անձամբ
իրենց վախերը, իսկ սեփական վախն ընդունելը, և առավել ևս, դրա մասին գրելը լուրջ և դժվար
քայլ է, որը կարող է օգնել այն հաղթահարել:
No comments:
Post a Comment