08 February 2019

Հովհաննես Թումանյան բանաստեղծություններ (վերլուծություն)

Հովհաննես Թումանյան բանաստեղծություններ
(վերլուծություն)
«Աստղերի հետ»

Կարծում եմ, բանաստեղծության իմաստը աստղերը փառաբանելն է: Հեղինակը ցույց է տալիս, որ տիեզերքն անսահման է, այնտեղ կան բազմաթիվ աստղեր և այլն, իսկ մարդիկ ընդամենը դրա չնչին մասն են: Աստղերին մարդիկ շատ քիչ են ուշադրություն դարձնում և չեն նկատում, որ նրանք միշտ մեզ հետ են, նայում են երկնքից, փայլում և ծիծաղում: Մարդիկ անընդհատ գալիս և գնում են, և ոչ ոք չի իմանում, իսկ աստղերը միշտ եղել են, կան, ու կլինեն նաև մեզնից հետո:

Աղբյուրը՝ «Աստղերի հետ»



«Հոգեհանգիստ»

Բանաստեղծությունը գրվել է 1915 թվականին, այնպես որ կարծում եմ, որ խոսքը հայոց մեծ ցեղասպանության մասին է:

«Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,
Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով
Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար հազարով...»
Կարծում եմ, հեղինակը նկարագրում է այն ժամանակաշրջանը, երբ սպանություններն արդեն ավարտվել են: Մարդիկ ցրվել են ամբողջ աշխարհով, մեծ մասը մահացել է, ինքն էլ իր խոսքն է ուղղում նրանց: Ուզում է բոլորին արթնացնել, կանչել, միավորել, որպեսզի երկիրը վերականգնվի:

«— Հանգե՜ք, իմ որբե՜ր... իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ...
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կըմնա...»
Կանչելու հետ մեկ տեղ, նա կոչ է անում չհուզվել: Չէ՞ որ մարդու ամենամեծ թշնամին հենց ինքը մարդն է: «Գազան, մարդակեր» մարդիկ միշտ էլ լինելու են, և նրանցից խուսափել չի լինի: Պետք չէ, հիշաչար լինել և հուզվել ամեն պատճառից, նա, ով ինչ-որ մեկին վատություն է արել մի օր կպատժվի: Պետք է սթափվել և շարունակել ապրել, ոչ թե միշտ մտածել անցյալի մասին:


Աղբյուրը՝ «Հոգեհանգիստ»

No comments:

Post a Comment