17 March 2016

Գազի կատարած աշխատանքի միջոցով ներքին էներգիայի փոփոխությունը

ՓՈՐՁ 1. ԳԱԶԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՆԵՐՔԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Սարքեր.
Հաստ պատերով ապակե փորձանոթ
Օդամղիչ պոմպ
Ռետինե խցան
Ռետինե խողովակ
Ընթացք.
Ռետինե խցանով ամուր փակեցինք օդով լի փորձանոթը: Օդամղիչ պոմպով սկսեցինք օդը լցնել մեջը: Գազը սկսեց կատարել մեխանիկական աշխատանք, ինչի հետևանքով խցանը չդիմացավ ճնշմանը և թռավ օդ: Փորձանոթի մեջ առաջացավ գոլորշի, ինչը վկայում է գազի կատարած աշխատանքի մասին:

No comments:

Post a Comment