17 March 2016

Չարենցի Ռուբայաթների վերլուծություն

ՉԱՐԵՆՑԻ ՌՈՒԲԱՅԱԹՆԵՐԻ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

«Մի անցորդ անցավ քաղաքից այս
Ու գնաց, ու չեկավ նա ետ։
Եվ քաղաքըկրկի՛ն գեղեցիկ է,
Նայում եմ նրանթեև ե՛ս։»
          Այս քառյակում Չարենցն ուզում է ասել, որ անհատից ոչինչ կախված չէ: Անփոխարինելի մարդիկ չկան: Ինչպես ասում է նա, անցորդը հեռացավ, բայց միևնույն է քաղաքը մնաց գեղեցիկ:

« հարուստ չե՛ս եղել երբեք,— դու կյանքում միայն աշխատել ես.
Դու ունես մկանուտ ձեռքեր,— դու կյանքում միայն աշխատել ես,
Դու փոխում ես նյութը, բնությունը, դու գիտես, որ ամե՛ն ինչ փոխվում է.—
Կհնձե՛ս դու մի օր կյանքի բերքըդու կյանքում միայն աշխատել ես։»
          Այստեղ ասվում է, որ պետք է աշխատել: Թեկուզ ոչ հիմա, բայց մի օր դու կվարձատրվես քո ամբողջ աշխատանքի համար:

«Ընթացի՛ր դու, մա՛րդ, անդադար, որ ոչինչ քեզ երազ չթվա,
Որ լինես անվախճան ու հարու ոչինչ քեզ երազ չթվա,
Որ զգաս, շոշափես դու կյանքը՝ մշտախո՛սը դու այդպիսով
Եվ դառնա աշխարհը՝ աշխարհու ոչինչ քեզ երազ չթվա։»
          Այս քառյակում Չարենցն ասում է, որ պետք է առաջ ընթանալ: Պետք չէ ընկնել երազանքների գիրկը, ոչինչ պետք չէ երազ թվա: Աշխարհն այն ժամանակ կդառնա աշխարհ, երբ մարդը կարողանա զգալ կյանքը:

«Նա կուզեր, որ ողջը նրան միանգամ ընդմիշտ տրվի,
Որ կյանքի իմաստը հուրհուրան միանգամ ընդմիշտ տրվի.
Դու գիտես, որ ընթա՛ցք է աշխարհը, գոյանում է ու լինում անվերջ
Եվ գուցե քեզ մահը միայն միանգամ ընդմիշտ տրվի։»
Այստեղ ասվում է, որ ոչինչ հավերժական չէ, հավերժական միայն մահն է տրվում մարդուն:

«Ծնվում է, աճում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում.
Մեռնում է, կորչում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում,
Բայց ծնվողըծնվում է պայքարով, պայքարո՛վ է մեռնում և մեռնողը,—
Եվ այսպեսկոփվում է ապագան յուրաքանչյուր վայրկյան կյանքում։»

          Չարենցն այս քառյակում ասում է, որ յուրաքանչյուր վայրկյան ինչ որ բան ծնվում, կամ մեռնում է, սակայն պայքարով ծնվում է ծնվողը, և մեռնողը մեռնում է պայքարով, ինչի շնորհիվ յուրաքանչյուր վայրկյան կոփվում են աշխարհն ու ապագան:

No comments:

Post a Comment