ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ
ԳԱՌՆԻ ԵՎ ԳԵՂԱՐԴ
Այսօր
մենք ուսուցիչների հետ ուղևորվել էինք դեպի Գառնի և Գեղարդ: Եղանակն այնքան էլ լավը
չէր, իսկ տրամադրությունը՝ հիանալի:
Սկզբում կանգնեցինք Չարենցի կամարի մոտ և
որոշեցինք մի քանի բանաստեղծություն կարդալ: Հիացանք տեսարանով, մի քիչ նկարվեցինք,
ինչից հետո նստեցինք ավտոբուսը և շարժվեցինք առաջ:
Մեր երկրորդ կանգառը Գեղարդն էր: Շրջեցինք
Գեղարդով, ուսումնասիրեցինք եկեղեցին և նրա շրջակայքը, բարձրացանք սարը, մոմ վառեցինք
և որոշեցինք ճաշակել Գեղարդի համեղ գաթաները: Մի լավ ճաշելուց հետո մենք շարունակեցինք
մեր ճամփորդությունը:
Երրորդ անգամ կանգ առանք Գառնիում: Շատ բան
իմացանք Գառնիի մասին: Շրջեցինք տաճարի շրջակայքով, նկարվեցինք և վերադարձանք դպրոց:
Օրն անցկացրեցինք շատ ուրախ, ինչի համար
շնորհակալություն Միսս Բուշին, Ժաննա Ալբերտովնային և ընկ. Վարդուհուն:
Այսօրվա մասին ֆոտոշարքը կարող
եք դիտել այստեղ:
No comments:
Post a Comment