11 November 2016

Վարկածներ Վան Գոգի կյանքի ու մահվան մասին

ՎԱՐԿԱԾՆԵՐ ՎԱՆ ԳՈԳԻ ԿՅԱՆՔԻ ՈՒ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ

Վան Գոգի մասին շատ վարկածներ կան.
Ø Կա կարծիք, որ նա աշխարհն ուրիշ ձև էր տեսնում՝ վառ գույներով, իսկ հետո այդ գույները փոխանցում էր իր կտավներին: Սակայն սա այդքան էլ այդպես չէ: Սկզբում նա նկարել է գեղջուկների կյանքը՝ մուգ, խամրած գույներով, սակայն նրա եղբայր Թեոն խորհուրդ տվեց նրան թողնել գյուղացիներին և նկարել ավելի վառ նկարներ:
Ø Մարդիկ ասում են նաև, որ իր նկարների մեջ դեղինի գերակայությունը կապված էր նրա աբսենթից (ալկոհոլային խմիչքից) կախվածության հետ, քանի որ այդ խմիչքի՝ չափից շատ օգտագործումը կարող է ստիպել մարդուն ուրիշ ձև ընկալել գույները: Սակայն այս վարկածը նույնպես ապացուցված չէ:
Ø Կա վարկած, որ Վան Գոգը ապրել և մահացել է կատարյալ աղքատության մեջ: Իրականում դա այդպես չէ: Նրա եղբայր Թեոն նրան ապահովում էր ամեն տեսակի կտավներով, ներկերով, վրձիններով և այլ անհրաժեշտ իրերով, ինչպես նաև նրան որոշակի գումար էր տալիս կարիքները հոգալու համար:
Ø Որոշ մարդիկ մտածում են, որ նա խենթ է եղել, չի կարողացել կառավարել իրեն, և իր բոլոր զգացմունքները առանց մտածելու արտահայտել է վառ ներկերի միջոցով: Սակայն իր նամակներում նա խոսում էր շատ գրագ ետ և մտածված և, բացի դրանից, նա փոքր տարիքից սովորել էր օտար լեզուներ և շատ զարգացած երեխա էր եղել:
Ø Կա վարկած, որ Վան Գոգը ինքնասպան է եղել: Նա նկարելուց հետո դուրս է եկել տնից և կրակել իր սրտի ուղղությամբ, սակայն փամփուշտը սխալ է դիպել, ինչից հետո տուն է վերադարձել և այնտեղ մահացել:  
Ø Ինչպես նաև որոշ մարդիկ մտածում են, որ բակում դեռահասներ են խաղացել, և պատահական կրակել և սպանել նրան:

No comments:

Post a Comment