ՄԱԿՏՈՒԲ
I ՀԱՏՎԱԾ
1. Անտառը միշտ ավելի դիմացկուն է, քան միայնակ ծառը:
Մարդիկ պետք է միասնական գործեն: Աստված մարդուն
ստեղծել է իր կերպարանքով, և երբ մարդիկ համախմբվում են մեկ նպատակի շուրջ, միաձուլվելու
հնարավորություն են ստանում, և դրանով իսկ ավելի են նմանվում Աստծո ստեղծած մարդուն:
2. Կան դեպքեր, երբ պետք է քշտենք
մեր թևքերը և լուծենք խնդիրը:
Ոչ միշտ է մի կողմ քաշվելը ճիշտ: Երբեմն ավելի ճիշտ է միանգամից
լուծել խնդիրը, քան դրանից վախենալով անընդհատ հետաձգել այն, ավելի ու ավելի խորացնելով:
3. Ամեն մարդ հասնում է Աստծուն
իր սեփական ճանապարհով:
Տարբեր մարդկանց աշխարհընկալումը բնականաբար տարբեր է: Սա նշանակում
է, որ տարբեր մարդիկ տարբեր ձև են ընկալում և հասկանում (այստեղ) Աստծո գաղափարը: Ոմանք
հավատում են, որ նա գոյություն ունի, և ավելի են մոտենում նրան, իսկ ոմանք կարծելով,
որ նա գոյություն չունի, ապացուցում են դա, և միևնույն է Աստծո մասին խոսելով ավելի
մոտենում նրան:
4. Եթե պիտի լաց լինես, լա՛ց
եղիր ինչպես երեխան:
Այս առակում
հեղինակն ասում է, որ պետք չէ ամաչել արցունքներից: Դրանք մաքրում են մարդու հոգին:
Ուղղակի պետք է լաց լինել երեխայի նման, քանի որ երեխաների սովորած առաջին բանը լացն
է և դա նրանք անում են անկեղծությամբ:
5. Դուք կարծում եք, որ կա հատուկ
ժամանակ` երջանկությունն արտահայտելու համա՞ր:
Չկա երջանկությունն արտահայտելու համար հարմար կամ անհարմար
ժամանակ: Յուրաքանչյուր պահի մարդը կարող է արտահայել իր զգացմունքներն՝ առանց դրանցից
ամաչելու:
6. Մի´ քննադատիր ինքդ քեզ, եթե
երբեմն քո ժամանակը վատնում ես չնչին բաների վրա:
Նպատակի հասնելու համար պետք է զբաղվել
գործով և իզուր չվատնել ժամանակը: Սակայն պետք չէ ինքնաքննադատություններ անել միայն
նրա համար, որ մի փոքր ժամանակ ես կորցրել: Հաճույքները կազմում են մեր կյանքի մի մասը,
և ի վերջո հանգստանալուց հետո մենք սկսում ենք աշխատել ավելի մեծ եռանդով:
7. Ես որոշել եմ իմ հանդեպ շռայլ
լինել:
Պետք չէ չափից շատ խնայողություններ անել մեր վրա: Քանի որ կյանքը
կարճ է, մեզնից հետո մեր ամբողջ ունեցվածքը մնալու է բոլորին, բացի մեզնից:
8. Նրանք, ովքեր կորցրել են ողջ
ունեցածը, ավելի լավ վիճակում են, քան շատ ուրիշներ, քանի որ այս պահից սկսած` իրերը
կարող են միայն կատարելագործվել:
Երբ մարդիկ ինչ-որ բան են կորցնում, նրանք սկսում են
հասկանալ այդ իրի կարևորությունը և փորձում են նորից ստեղծել՝ ավելի կատարելագործելով
այն:
9. Քո ճանապարհին համարձակ կանգնիր
և մ՛ի վախեցիր ուրիշների քննադատությունից:
Եթե մենք ունենք նպատակ, պետք է համառությամբ շարժվենք
դրա ուղղությամբ և պատրաստ լինենք ամեն ինչի: Պետք չէ արդարանալ ուրիշների առջև և ուշադրություն
դարձնել նրանց քննադատություններին, այլ շարժվել առաջ:
10. Նա, ով գողություն է անում
ինձ համար, ինձնից է գողանում:
Եթե
մարդ տարածում է Աստծո խոսքը, նա չպետք է հակաաստվածային բաներ անի: Այսինքն, եթե դու
ինչ-որ բան ես ուսուցանում, կամ տարածում, դու չպետք է անես բաներ, որոնք հակասում
են քո ասածներին: Խոսքերը և գործողությունները պետք է համապատասխանեն միմյանց:
No comments:
Post a Comment