ՄԱԿՏՈՒԲ
IX ՀԱՏՎԱԾ
Մի ուսուցիչ հարյուրավոր աշակերտ ուներ: Ամեն հարմար պահի նրանք
աղոթում էին՝ բացի մեկից, ով հարբեցողի մեկն էր: Իր մահվան օրը ուսուցիչը կանչեց հարբեցող
աշակերտին և նրան փոխանցեց իրենց խորհրդի բոլոր գաղտնիքները: Մյուս աշակերտներն ընդվզեցին:
-Ի՜նչ ամոթ է: Մենք հանուն ուսուցչի ամեն ինչ զոհաբերեցինք, բայց
նա ընդունակ չեղավ գնահատելու մեր որակները, - ասացին նրանք:
Ուսուցիչն ասաց.
-Ես պարտավոր էի փոխանցել այդ գաղտնիքները այնպիսի մարդու, ում
լավ եմ ճանաչում: Նրանք, ովքեր բարեկիրթ են թվում, սովորաբար թաքցնում են իրենց փառասիրությունը,
գոռոզամտությունն ու անհանդուրժողականությունը: Այնպես որ, ես ընտրել եմ այն աշակերտին,
ում թերությունը կարողացել եմ տեսնել՝ հարբեցողին:
·
Նրանք, ովքեր բարեկիրթ են թվում, սովորաբար թաքցնում են իրենց փառասիրությունը,
գոռոզամտությունն ու անհանդուրժողականությունը:
Այս առակում
հեղինակն ասում է, որ կան մարդիկ, ովքեր ցույց են տալիս իրենց այն հատկանիշները, որոնք
իրենք ուզում են, որ դու տեսնես և թաքցնում իրենց իրական դեմքը: Սակայն կան նաև այնպիսի
մարդիկ, ովքեր չեն խուսափում ցույց տալ իրենց իրական դեմքը, անկախ նրանից, դա դրակա՞ն
է, թե՞ բացասական:
No comments:
Post a Comment