ՄԱԿՏՈՒԲ
VII ՀԱՏՎԱԾ
Ուսուցիչն ասաց.
-Խոսքը ուժ է: Խոսքը փոխում է աշխարհն ու մարդուն: Մենք լսել ենք
. ‹‹ Պետք չէ խոսել մեզ հետ կատարված լավ բաների մասին, քանի որ ուրիշների նախանձը
կավիրի մեր երջանկությունը» արտահայտությունը: Նման բան չկա: Հաղթողները հպարտությամբ
են խոսում իրենց կյանքում եղած հրաշքների մասին: Եթե դուք դրական էներգիա եք արձակում
մթնոլորտ, ապա դա գրավում է ավելի շատ դրական էներգիա նրանց կողմից, ովքեր ձեզ իսկապես
երջանկություն են ցանկանում: Ինչ վերաբերում է նախանձին ու ավերմունքին, ապա դրանք
կարող են վնասել ձեզ միայն այն դեպքում, երբ դուք նրանց տաք այդ էներգիան: Մի′ վախեցեք:
Ուղղակիորեն ցանկացած մարդու, ով էլ որ կլսի, պատմեք ձեր կյանքի լավ բաների մասին:
Համաշխարհային Ոգին կարիք ունի, որ դուք երջանիկ լինեք:
·
Եթե դուք դրական էներգիա եք արձակում մթնոլորտ, ապա դա գրավում
է ավելի շատ դրական էներգիա նրանց կողմից, ովքեր ձեզ իսկապես երջանկություն են ցանկանում:
Այս առակում հեղինակն ասում է, որ պետք չէ վախենալ նախանձից: Պետք
է հպարտությամբ խոսել կյանքում կատարված լավ բաների մասին: Մեր արտադրած դրական էներգիան
փոխանցվում է մեր շրջապատի մարդկանց, և նրանք, ովքեր մեզ իսկապես երջանկություն են
ցանկանում, լցվում են դրական էներգիայով և սկսում են ուրախանալ մեզ հետ:
No comments:
Post a Comment