ՄԱԿՏՈՒԲ
VI ՀԱՏՎԱԾ
Մի երիտասարդ կին եկավ ճանապարհորդին այցելության:
-Ես ուզում եմ Ձեզ մի բան պատմել, - ասաց նա: - Ես միշտ հավատացել
եմ, որ բուժելու ձիրք ունեմ: Բայց համարձակությունս չի ներել, որ ինչ-որ մեկի վրա փորձեմ
դա: Մինչև վերջերս իմ ամուսնու ձախ ոտքը ուժեղ ցավում էր, և ոչ ոք չկարողացավ նրան
օգնել: Ես մի քիչ դժվարությամբ որոշեցի՝ ձեռքս դնեմ ոտքին և խնդրեմ, որ ցավն անհետանա:
Ես դա արեցի առանց լրջորեն հավատալու, որ ընդունակ եմ օգնելու նրան, և երբ այդպես վարվեցի,
լսեցի նրա աղոթքը.
-Աստվա'ծ ջան, խնդրում եմ, իմ կնոջը ընդունակ դարձրու՝ Քո լույսի
և Քո ուժի ջահակիրը լինելու:
Ձեռքս սկսեց տաքանալ, և ցավն անցավ: Հետո ես հարցրի նրան, թե ինչու
էր այդպես աղոթում: Նա պատասխանեց, որ իր խոսքերը կոչված էին ինձ հավատ ներշնչելու:
Այսօր այդ խոսքերի շնորհիվ ես ընդունակ եմ բուժելու:
·
Իր խոսքերը կոչված էին ինձ հավատ ներշնչելու:
Այս առակում
հեղինակն ասում է, որ հավատքը մեծ դեր է խաղում մարդու կյանքում: Եթե դու հավատում
ես ինչ-որ բանի կատարվելուն ամբողջ սրտող, ապա դա անպայման կկատարվի, անկախ նրանից,
հնարավո՞ր է դա ֆիզիկապես, թե՞ ոչ:
No comments:
Post a Comment