ՄԱԿՏՈՒԲ
X ՀԱՏՎԱԾ
Տասնհինգ տարի առաջ՝ խորը հավատամերժության ժամանակներում, ճանապարհորդը
կնոջ և ընկերոջ հետ Ռիո դե Ժանեյրոյում էր: Երբ նրանք բարում նստած խմում էին, բար
մտավ ճամփորդի հին ծանոթներից մեկը, ում հետ նա անցկացրել էր 60-70- ական թվականների
խենթ ժամանակները:
-Հիմա ի՞նչ բանի ես, - հարցրեց զբոսաշրջիկը:
-Հոգևորական եմ, - ասաց ընկերը:
Երբ նրանք դուրս եկան բարից, ճանապարհորդը ցույց տվեց մայթի վրա
քնած երեխային և ասաց.
-Տեսնո՞ւմ ես՝ ինչպես է Հիսուսը անհանգստանում այս աշխարհի համար:
-Իհարկե տեսնում եմ, - ասաց հոգևորականը, - նա երեխային հենց քո
առաջ է դրել, որպեսզի համոզվի, որ դու իսկապես տեսնում ես նրան և կարող ես ինչ-որ բան
անել նրա համար:
·
Նա երեխային հենց քո առաջ է դրել, որպեսզի համոզվի, որ դու իսկապես
տեսնում ես նրան և կարող ես ինչ-որ բան անել նրա համար:
Այս առակում հեղինակն ասում է, որ ոչ միայն Աստված պետք է հոգ տանի
մարդկանց մասին: Երբեմն մենք ինքներս պետք
է հոգ տանենք մյուսների մասին, առանց վարձատրության սպասելու, ինչպես անում է Աստված:
No comments:
Post a Comment