10 դրվագ Նապոլեոն Բոնապարտի կյանքից
1. Նապոլեոնը խարդախություն էր անում թղթախաղի ժամանակ
Նապոլեոնը ատում էր թղթախաղում,
շախմատում կամ ուրիշ խաղում
պարտվելը
և անում էր ամեն ինչ պարտությունց խուսափելու համար։ Լաուրա Ժյունոն գրել է․
«Դա աշխարհի ամենածիծաղելի
բանն էր՝ նայել, թե ինչպես է նա ինչ-որ խաղ խաղում։ Չնայած նրա արագ ըմբռնելու և իրավիճակին
տիրապետելու կարողությանը, նա անկարող էր հասկանալ թղթախաղի իմաստը, այնպես որ միակ
տարբերակը խարդախ խաղալն էր»։
Լուի Անտուան Ֆովել դե
Բուրյենն ասում էր․
«Հիմնականում նա թղթախաղեր
չեր խաղում, իսկ եթե խաղում էր, իր սիրելի խաղը «Քսանմեկն» էր (Vingt-et-un), որովհետև դա մյուսներից ավելի արագ էր, և դա նրան խարդախություն
անելու հնարավորություն էր տալիս»։
2. Նապոլեոնը սիրում էր երկար,
տաք լոգանք ընդունել
Լուի Անտուան Ֆովել դե
Բուրյեննը գրել է։
«Իր սերը լոգանքի հանդեպ շփոթում էր անհրաժեշտության
հետ։ Սովորաբար 2 ժամ մնում էր լոգարանում,
իսկ այդ ընթացքում ես նրա համար ամսագրերից քաղվածքներ և օրվա նորություններն էի կարդում։
Նա մտահոգված էր լսել և իմանալ, թե ինչ է կատարվում։ Մինչ նա լոգարանում էր, աստիճանաբար
տաք ջուրն էր միացնում՝ ջերմաստիճանը բարձրացնելու համար, այնքան, որ մեկ-մեկ ես չէի
կարողանում տեսնել և կարդալ՝ գոլորշու պատճառով, և ստիպված էի դուռը բացել»։
3. Նապոլեոնը սնահավատ էր
«Նապոլեոնը սնահավատ էր
և չէր սիրում այն մարդկանց, ովքեր սնահավատությունը թուլություն էին համարում։ Նա ասում
էր, որ միայն հիմարները կարող են արհամարհել այն»։
Նապոլեոնը հավատում էր
նշաններին, դևերին և հաջողությանը։ Չէր սիրում ուրբաթ օրերը և 13 թիվը։ Նա դեկտեմբերի 2-ը՝ 1804 թվականին իր թագադրման
օրը և
1805 թվականին Աուստեռլիցի ճակատամարտում
իր հաղթանակի օրը, համարում էր իր հաջողակ օրերից մեկը։ Նշանավոր դեպքերի ժամանակ, կապ չունի՝ լավ, թե վատ, Նապոլեոնը
սովորաբար խաչակնքվում էր։
4. Նապոլեոնը երբեք չէր զգում իր սրտի բաբախումը
Կոնստանտի համաձայն՝
«Ուշագրավ առանձնահատկություն
է այն, որ կայսրը երբեք չէր զգում իր սրտի խփոցը։ Նա շատ էր ասել իր բժշկին՝ Ժան Նիկոլա
Կորվիզարին և ինձ, և ավելի քան մեկ անգամ ստիպել էր մեզ դնել մեր ձեռքերն իր կրծքավանդակին,
որպեսզի կարողանայինք փորձել այս առանձնահատկությունը։ Մենք երբեք ոչ-մի բաբախում չենք
զգացել»։
5. Նապոլեոնը սիրում էր մարդկանց մականուններ տալ
Եմմանուել Օգյուստեն դե
Լաս կազն ասում է․
«Առօրյա կյանքում՝ սովորական
փոխհարաբերություններում, կայսրը փչացնում էր իրեն ամենածանոթ անունները, նույնիսկ
մերը, սակայն չեմ կարծում, որ դա իր հետ հանրային իրավիճակում պատահեր։ Նա իր երևակայության
շնորհիվ, մարդկանց անուններ էր հորինում, և այդ պահից դրանք մնում էին իր մտքում։ Չնայած,
որ մենք օրը հարյուր անգամ արտասանում էինք անուններն այնպես, ինչպես նրանք պետք է
լինեն (առանց նրա լսելու), նա
կհարվածեր մեզ, եթե մենք անունները ճիշտ արտասանեինք իր փոխելուց հետո»։
6. Նապոլեոնը սիրում էր ձեռքերով ուտել
Համաձայն Կոնստանտի՝
«Կայսրը ոչ մի կերպ մաքուր
չէր ուտում։ Նա նախընտրում էր պատառաքաղի և անգամ գդալի փոխարեն իր մատներն օգտագործել։
Մենք փորձում էինք իր ամենասիրելի ուտելիքները դնել իր ձեռքի տակ։ Նա քաշում էր այն
իր մոտ՝ հացը սոուսի մեջ թաթախելով, ինչը չէր խանգարում ուտելիքի շրջանառությանը»։
7. Կայսրը ահավոր ձեռագիր ուներ
Սուրբ Հեղինե կղզի ճամփորդության
ժամանակ, Նապոլեոնի ուղեկիցներից մեկը զեկուցում է․
«Կայսեր ձեռագիրը հիերոգլիֆներ
էր հիշեցնում, անգամ նա, երբեմն, չէր կարողանում իր գրածը հասկանալ։ Մի օր իմ տղան
նրա համար «Իտալական քարոզարշավի» մի գլուխ եր կարդում։ Հանկարծ կանգ առավ՝ չկարողանալով
հասկանալ գրածը։ Կայսրը վերցրեց ձեռագիրը, երկար ժամանակ փորձեց կարդալ այն, և վերջապես,
վայր գցեց այն՝ ասելով․ «Նա ճի՛շտ է, ես ինքս չեմ կարող ասել՝ ինչ է գրված»»։
Նապոլեոնն ասել էր բժիշկ
Էդվարդ Բարրի Օ’Միրային, որ իր ձեռագիրը Սուրբ Հեղինե կղզի ճամփորդության ժամանակ կատարելագործվել է։
«Նա ասաց, որ ամեն բառի
միայն երեք քառորդի կեսը գրելու և դրանք իրար վրա գրելու սովորություն ունի, ինչի պատճառով
իր ձեռագիրը միայն մեկ մարդ էր կարողանում հասկանալ։ Ավելի ուշ, նա ասաց, որ սկսել
է ավելի ընթեռնելի գրել՝ չշտապելու արդյունքում։»
8. Նապոլեոնը տանել չէր կարողանում ներկի հոտը
Նապոլեոնը սուր հոտառություն
ուներ, և իրեն անհանգստացնող բաներից մեկը ներկն էր։ Երբ նա իմացավ, որ տանը, որտեղ
պետք է տեղավորվեր Սուրբ Հեղինեի ժամանակ, ներկի հոտ է գալիս,
«Նա մարգագետնով վերև-ներքև
քայլեց՝ ամենավայրի ձևով ժեստեր անելով։ Նա այնքան զայրացած էր, որ համարյա խեղդվում
էր։ Նա հայտարարեց, որ ներկի հոտն այնքան անտանելի է իր համար, որ նա երբեք չէր բնակվի
մի տանը, որտեղ այն գոյություն ունի»։
9. Նապոլեոնը սիրում էր մարդկանց ճմկթել
Կոնստանտը գրում է․
«Կայսրը իր լավ հումորով
պահերին կարող էր իր կողքիններին ճմկթել ականջի ծայրից։ Ես ունեմ իմ փորձը, երբ նա
ճմկթեց լրիվ ականջս, և հաճախ՝ երկու ականջներս միաժամանակ։ Մոտավերապես ճզմում էր այն։
Ամենաուժեղն էր ճմկթում իր ամենահումորով պահերին։ Մեկ մեկ, երբ ես նրա սենյակ էի մտնում՝
նրան հագցնելու, նա կարող էր վազել դեպի ինձ և իր սիրելի արտահայտությամբ բարևելով
միաժամանակ ճմկթեր երկու ականջներս՝ ստիպելով ինձ լաց լինել։ Նրա համար հազվադեպ չէր
նաև այդ ճմկթոցներին մեկ կամ երկու ապտակ ավելացնելը»։
10. Նապոլեոնը շատ չէր քնում
Լուի Ժոսեֆ Մարշանը՝ Կոնստանտից
հետո Նապոլեոնի անձնական սպասավորն ասում է․
«Կայսրը քիչ էր քնում։
Նա գիշերվա ընթացքում մի քանի անգամ արթնանում էր։ Նա այնքան կազմակերպված էր, որ կարող
էր քնել՝ երբ ուզեր։ Մեկանգամյա, կամ ընդհատումներով 6 ժամ քունը նրան բավարար էր»։
No comments:
Post a Comment