Եղիշե
Չարենց․ «Նավզիկե»
Նավզիկեն փեակների արքա Ալքինոոսի դուստրն էր: Դեպի Իթակե նավարկելիս
նավաբեկության պատճառով ալիքները Ոդիսևսին նետում են փեակների կղզի: Նավզիկեն գտնում
է վերջինիս՝ կիսամեռ վիճակում, նրան ներկայացնում հորը, ինչից հետո պարզվում է Ոդիսևսի՝
ո՛վ լինելը, և արքայի օգնությամբ նա շարունակում է նավարկել դեպի հայրենիք:
Չարենցն այս պոեմը նվիրել է իր երկու կանանց՝ Իզաբելլային և
Արփենիկին։ Նա ամբողջ կյանքում փնտրել է իր Նավզիկեին, սակայն այդպես էլ մահացել է
առանց նրան գտնելու։ Նա իր երազանքներն ամբողջացրել է մի առեղծվածային կնոջ՝ Նավզիկեի
մեջ, ով մերթ եբենյա մարմնով գիպտուհի է, մերթ սպիտակ, մարմարյա մարմնով մի աղջիկ,
մերթ լուսնային շղարշ հագածի պես, մերթ մերկացած, և այլն։
Աղբյուրը՝ «Նավզիկե»
No comments:
Post a Comment